Բարեկենդան` գարնան սկիզբն ազդարարող հայկական դիմակահանդես։ Տեսանյութ
Բարեկենդան՝ հայկական դիմակահանդես
Այս տեսանյութը ներկայացնում է Հայ Առաքելական եղեկեցու տոներից մեկը՝ Բարեկենդանը, պատմում, թե ինչ իմաստ ունի այն և ինչպես է սովորաբար հայ ժողովուրդը նշել այն։
Բարեկենդանն ազդարարում է գարնան սկիզբը։ Այն մարդիկ միշտ նշել են դիմակներով, երգով, պարով և ուրախ տրամադրությամբ:
Սա Հայ Առաքելական եղեկեցու շարժական տոներից է: Նշվում է Մեծ պահքին նախորդող օրը: Այդ պատճառով մարդիկ այդ օրը ոչ միայն խաղեր և տոնակատարություններ են կազմակերպել, այլ և ճոխ սեղաններ բացել՝ պատրաստվելով երկարատև՝ 48-օրյա պահքին:
Բարեկենդանը հիշեցում է երջանկության մասին, այն դրախտային կյանքի, որից զրկվեցին Ադամն ու Եվան՝ ճաշակելով Կենաց ծառի պտուղը: Այս տոնը նշելով՝ մարդիկ քայլ են անում դեպի առաքինի կյանք, սգից անցնում են ուրախության, չարքից՝ բարության:
Նախկինում Բարեկենդանին շատերը չարի դիմակներով, սարսափազդու կերպարներով են հանդես եկել, որպեսզի վախեցնեն չարքերին և հեռացնեն իրենցից:
Բոլոր մյուս մանրամասները՝ տեսանյութում։ Այն նկարահանվել է 2019 թվականին։
- Հայ առաքելական եկեղեցու տեղն ու դերը մարդկանց և պետության կյանքում
- Վրաստանի բարձրադիր լեռներում գտնվող այս հայկական գյուղում 3 անգամ են նշում Զատիկը
- Ղափամա՝ կերակուր, որի մասին երգում են