11.10.2017 Աֆղան Մուխթարլիի կինը խնդրում է Վրաստանի խորհրդարանին քննել իր ամուսնու առևանգման գործը JAMnews Թբիլիսի Կիսվել Կիսվել ФОТО: frontnews Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան դիմել է Վրաստանի խորհրդրանին՝ խնդրելով ստեղծել հատուկ հանձնաժողով՝ լրագրողի առևանգմանը մասնակից պաշտոնյաների գործողությունները քննելու համար: 5 ամիս է անցել այն բանից հետո, երբ Վրաստանի մայրաքաղաքից անհետացել է ադրբեջանցի լրագրողը, սակայն մինչ այժմ նրա առևանգման գործի քննության վերաբերյալ ոչ մի նոր բան չկա: «Ուստի մենք դիմել ենք խորհրդարանին, որպեսզի այն քննի իմ ամուսնու գործը: Նման հնարավորություն Վրաստանի օրենսդրությունը մեզ ընձեռում է»,- ասել է Լեյլա Մուստաֆաևան, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն: Աֆղան Մուխթարլիի գործի մասին առավել մանրամասն կարելի է կարդալ JAMnews-ի այս հոդվածում: Go to top Մուխթարլին անհետացել է Թբիլիսիում 2017թ. մայիսի 29-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա գտնվում է Ադրբեջանի իրավապահ մարմինների մոտ: Մուխթարլիի խոսքով՝ Վրաստանից իրեն առևանգել են տեղի հատուկ ծառայությունները, գլխին պարկ են հագցրել և փոխանցել ադրբեջանական կողմին: Ադրբեջանի դատարանը մայիսի 31-ին որոշում կայացրեց կալանավորել Մուխթարլիին. նրա դեմ մեղադրանք է առաջադրված պետական սահմանը խախտելու, մաքսանենգության և սահմանապահին դիմադրություն ցույց տալու հոդվածներով: Մուխթարլին չի ընդունում այդ մեղադրանքները: Հոկտեմբերի 4-ին Բաքվի դատարանը չբավարարեց նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Եվրախորհրդարանը Թբիլիսիին կոչ է արել օպերատիվ քննություն անցկացնել լրագրողի առևանգման գործով, իսկ Բաքվին՝ ազատ արձակել նրան: Լրագրողի առևանգումից և ձերբակալումից անմիջապես հետո նրա պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով առաջնահերթ կարգով քննել իրավունքների խախտման վերաբերյալ նրա բողոքը: Մարդու իրավունքների եվրոպական դատրանը Մուխթարլիի գործին տվել է առաջնահերթ կարգավիճակ. այն կքննեն հնարավորինս կարճ ժամկետներում:
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ