Հայկական մեդիան հաղորդում է, որ այսուհետ, Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարները և աշխատակիցներն անձնական և ֆինանսական պատասխանատվություն են կրելու 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, սխալ (ոչ հավաստի) տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար:
Համապատասխան փոփոխություններն իրականացվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ բազմաթիվ կոռուպցիոն երևույթները նվազեցնելու և անհիմն կամ ոչ հավաստի, կեղծ փաստաթղթերով կենսաթոշակների վճարումերը բացառելու նպատակով:
Աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար, մշակվել է անհրաժեշտ տվյալները համապատասխան ձևաչափով մուտքագրելու հստակ ուղեցույց:
Բացի այդ, գործընթացը վերահսկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ընտրանքային և նպատակային ուսումնասիրությունների միջոցով իրականացնելու է աշխատանքային ստաժի հաշվառման մշտադիտարկում: