Աղքատությունն, ընտանեկան բռնությունը, ծնողների միգրացիան այն հիմնական գործոններն են, որոնց պատճառով երեխաները փողոցում են հայտնվում " />

UNICEF-ն ուսումնասիրել է Վրաստանում և Ադրբեջանում անօթևան երեխաների հետ կապված իրավիճակը

Աղքատությունն, ընտանեկան բռնությունը, ծնողների միգրացիան այն հիմնական գործոններն են, որոնց պատճառով երեխաները փողոցում են հայտնվում

ՄԱԿ Մանկական հիմնադրամը հետազոտություն է անցկացրել Ադրբեջանում և Վրաստանում՝ ուսումնասիրելով անօթևան երեխաների և պարտադրված աշխատող երեխաների հետ կապված իրավիճակը:

Հաշվետվությունում ասվում է, որ, ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում անօթևան և պարտադրված աշխատող երեխաների առկայությունը բնորոշվում է մի քանի ընդհանուր օրինաչափություններով:

Հիմնական գործոնները, որոնց պատճառով երեխաները դրսում են հայտնվում, մայրերի աղքատությունն է, ծնողների մահը, ծնողների միգրացիան, նրանց կալանքը կամ հիվանդ լինելը և այլ նմանատիպ իրադարձություններ, որոնք ծնողների և երեխաների բաժանման պատճառ են դառնում և երեխաներին ստիպում են ինքնուրույն հոգ տանել իրենց մասին. նշվում է նաև, որ հաճախ երեխաները փողոցում են հայտնվում ընտանեկան ֆիզիկական բռնության և հոգեբանական ճնշման հետևանքով, ինտերնատներում գործող խիստ կարգապահության պատճառով, որին դեռահասները գերադասում են փողոցային կյանքը:

Անօթևան և/կամ աշխատող երեխաների պոպուլյացիան Վրաստանում բազմազան է. երեխաներ, որոնք ապրում և փող են վաստակում փողոցում՝ մնալով առանց ծնողների խնամքի․ երեխաներ, որոնք ցերեկը փող են աշխատում փողոցում և իրենց ներդրումն են ունենում ընտանեկան բյուջեում․ երեխաներ, որոնք աշխատում են ծնողների խնամակալության տակ, որոնք նույնպես գումար են վաստակում փողոցում․ միգրանտների ընտանիքների երեխաներ, այդ թվում՝ գնչուների ու Ադրբեջանի քրդերի:

Սոցիալական օգնության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի ծրագրերի տարբերության, օրենսդրական տարբերությունների (մուրացկանության արգելք, կոշտ վերաբերմունք փոքր բիզնեսի հանդեպ՝ խախտումների դեպքում), ադրբեջանական ազգային արժույթի արժեզրկման պատճառով տեղի է ունենում ադրբեջանական ընտանիքների միգրացիա դեպի Վրաստան, որտեղ նրանք սկսում են փողոցային կյանքով ապրել: Ամռանը՝ զբոսաշրջային սեզոնին, տեղի է ունենում ադրբեջանական և այլ փողոցային ընտանիքների միգրացիա դեպի Վրաստանի ծովային հանգստավայրեր:

Հաճախ որոշ մանկական և երիտասարդական փողոցային խմբեր տրանսֆորմացվում են բանդիտական կարգի կազմակերպության: Որոշ մանկական խմբերում ներքին կառուցվածք է ձևավորվում, որում երեխաները բաժանվում են ղեկավարների և ենթակաների: Առաջիններն առավել հաճախ սկսում են պարզապես օգտագործել երկրորդներին՝ նրանց դրդելով կամ ստիպելով հանցագործություններ կատարել և յուրացնելով նրանց գործունեության պտուղները: Հաճախ են լինում դեպքեր, երբ տարիքով մեծ երեխաները հանցագործություններ են կատարում և ստիպում են ավելի փոքրերին իրենց վրա վերցնել պատասխանատվությունը: Վրաստանի օրենսդրության համաձայն՝ մինչև 14 տարեկան երեխաները քրեական հետապնդման չեն ենթարկվում:

Մանկական փողոցային խմբավորումներում աղջիկների հանդեպ սեռական բռնություն է տեղի ունենում: Թբիլիսյան խմբավորումներից մեկի նախկին անդամների ցուցմունքի համաձայն՝ աղջիկները ստիպված են եղել սեռական առումով սպասարկել խմբավորման ավագ (կամ այլ) անդամներին:

Այլ խմբերի անդամներն ասում են, որ վաստակած գումարների մի մասը նրանք ծախսել են սեռական վայելքների վրա: Սեռական բռնության հետևանքով փողոցային երեխաները հոգեբանական վնասվածքներ ունեն: Այդ մասին խոսում են հոգեբանները, որոնք հարցվել են հետազոտության ընթացքում: Երեխաներն ու սոցիալական աշխատողներն այլ հոգեբանական վնասվածքներ էլ են նշում, որոնք առաջանում են բռնության և թմրանյութերի օգտագործման հետևանքով:

ՄԱԿ Մանկական հիմնադրամը որոշ խորհուրդներ է մշակել ինչպես պետական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների համար, որոնք աշխատում են փողոցային երեխաների խնդիրների լուծման ուղղությամբ: Կարևորագույն խորհուրդներից մեկը կարիքավոր երեխաների օգնության հատուկ ծառայությունների ստեղծումն է, որը կկանխարգելի երեխայի՝ փողոցում հայտնվելը: Հատուկ միջոցառումներ պետք է անցկացվեն միգրանտների միջավայրում, և դրանք նույնպես վերաբերում են օգնության տրամադրմանն ու նրանց կարիքներին և պահանջներին արձագանքելուն:


Կարդալ ավելին JAMnews-ում