Ներքին գործերի նախարարի խոսքով՝ նրա կողմից հանցագործություն կատարելու ապացույցներ չեն հայտնաբերվել " />

Ռուս լրագրող Գոլունովի դեմ գործը փակվել է, տնային կալանքը չեղարկվել է

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ նրա կողմից հանցագործություն կատարելու ապացույցներ չեն հայտնաբերվել

REUTERS/Տատյանա Մակեևա

Ռուսական «Մեդուզա» պարբերականի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի դեմ քրեական գործը փակվել է: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Նրա խոսքով՝ թմրանյութերի վաճառքի փորձի մեղադրանքով գործը փակվել է՝ հանցագործություն կատարելու մեջ լրագրողի մասնակցության ապացույցներ չհայտնաբերելու պատճառով: Տնային կալանքը՝ խափանման միջոցը, որը կիրառվել էր Գոլունովի նկատմամբ, չեղարկվել է:

Հունիսի 6-ին ոստիկանությունը Մոսկվայում  ձերբակալել էր Գոլունովին թմրանյութերի վաճառքի կասկածանքով: Նրան ծեծի էին ենթարկել մինչև ուղեղի ցնցում, ապա տեղափոխել հիվանդանոց՝ բուժզննման:

Դատարանի որոշմամբ՝ Իվան Գոլունովը տնային կալանքի էր ենթարկվել:

Հունիսի 12-ին Մոսկվայում նախատեսվում էր երթ՝ Իվան Գոլունովին ազատ արձակելու պահանջով:

 13 լրագրող լքել է ռուսական «Կոմերսանտ» թերթը

• Կարմիր գիծ. ո՞րն է այն Ադրբեջանի լրագրողների համար

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում