Եվ այսօր նա քննարկել է այդ հնարավորությունը Հայստանի վարչապետի հետ" />

Reddit սոցցանցի հիմնադիր, ամերիկյան միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը կօգնի զարգացնել հայկական ՏՏ ոլորտը

Եվ այսօր նա քննարկել է այդ հնարավորությունը Հայստանի վարչապետի հետ

Ծագումով հայ ամերիկացի միլիոնատեր, Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը քննարկում է Հայաստանում բիզնես սկսելու հնարավորությունը:

Նա Հայաստան է եկել նախօրեին և հասցրել ընկերների հետ Երևանում շրջել և «ԵրԱԶ» մակնիշի հին ավտոմեքենայով [Երևանի ավտոմոբիլային գործարան, գործել է 1964թ-ից մինչև 2002թ-ը] երթևեկել: Տեսանյութում ցուցադրվում է նաև խնջույքը, որն Օհանյանը կազմակերպել էր ընկերների համար և հյուրասիրել նրանց հայկական ուտեստներ:

Ալեքսիս Օհանյանը, մասնավորապես, պատրաստ է օգնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, որում ինքը հաջողել է: Աշխարհում ամենահաջողված սոցցանցերից մեկի տերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայկական ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարը:

Փաշինյանն, ի պատասխան Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներից մեկում ներդրում անելու Օհանյանի առաջարկի, հայտարարել է, որ կարևոր է համարում սփյուռքի ներուժի օգտագործումը:

Ալեքսիս Օհանյանը հայտնի է նաև նրանով, որ ամուսնացած է Սերենա Ուիլյամսի՝ «Մեծ սաղավարտ» թենիսային մրցաշարերի 23-ակի հաղթողի հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում