Ինչպես հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորները միաժամանակ sms-հաղորդագրություններ են ստացել կիբերհարձակման մասին: Պատգամավորներին խորհուրդ են տվել որոշ ժամանակ չօգտվել էլեկտրոնային փոստից: Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտարարում են, որ կիբերհարձակում չի եղել, այլ հաղորդագրություն է ստացվել հնարավոր վտանգի մասին, որի պատճառով արգելափակվել են ստացված նամակները: Թե ինչ վիճակում է այժմ խորհրդարանական սերվերը՝ ..." />

Petya-ն հասել է Վրաստան. կիբերհարձակման է ենթարկվել Փոթիի նավահանգիստը

Ինչպես հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորները միաժամանակ sms-հաղորդագրություններ են ստացել ...

Ինչպես հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորները միաժամանակ sms-հաղորդագրություններ են ստացել կիբերհարձակման մասին: Պատգամավորներին խորհուրդ են տվել որոշ ժամանակ չօգտվել էլեկտրոնային փոստից:

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտարարում են, որ կիբերհարձակում չի եղել, այլ հաղորդագրություն է ստացվել հնարավոր վտանգի մասին, որի պատճառով արգելափակվել են ստացված նամակները:

Թե ինչ վիճակում է այժմ խորհրդարանական սերվերը՝ մանրամասները պարզում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Մեկ օր առաջ հաքերների խոշոր կիբերհարձակման զոհ էր դարձել վրացական Փոթի նավահանգիստը. վիրուսը գործնականում արգելափակել էր ռազմավարական կարևոր նշանակության այդ օբյեկտի աշխատանքները: Բեռնափոխադրումները և բեռների շրջանառությունը շարունակելու համար ձեռնարկվել էին արտակարգ միջոցառումներ: Այս պահին նավահանգստի աշխատակիցները հրաժարվել են համակարգիչներից և փաստաթղթերի հետ աշխատում են ձեռքով:

Համակարգիչների՝ շարքից դուրս գալու պատճառն անվանում են Փոթի նավահանգստի սեափականատիրոջ՝ դանիական Maersk Group ընկերության սերվերների վրա հաքերային հարձակումը: IT-համակարգերը ամբողջությամբ անջատվել են աշխարհի տարբեր երկրներում ընկերության մյուս նավահանգիստներում և տերմինալներում:

Խոսքը Petya վիրուսի մասին է, որը պահանջում է գումար վճարել՝ համակարգիչների մուտքը վերականգնելու համար: Վիրուսի տարածումը շարունակվում է ամբողջ աշխարհում: Այն հիմնականում տարածվում է էլեկտրոնային փոստով:

Petya վիրուսը երեքշաբթի վարակել էր ընկերության IT-համակարգերը աշխարհի մի քանի երկրներում՝ առավել մեծ վնաս հասցնելով Ուկրաինային: Հարձակման ենթարկվել էին նավթային, էներգետիկ, հեռահաղորդակցման, դեղագործական ընկերությունները, ինչպես նաև պետական մարմինները:


Կարդալ ավելին JAMnews-ում