Դրա համար նրան մեղադրում են բրիտանական հետախուզական ծառայությունները" />

Ռուսաստանը ներգրավված է MH17-ի կործանման ու կիբերպատերազմների մեջ

Դրա համար նրան մեղադրում են բրիտանական հետախուզական ծառայությունները

Զեկույց է հրապարակվել, որում բրիտանական հետախուզության ստորաբաժանումները (ՄԻ-5, ՄԻ-6, Կառավարական կապի կենտրոն) հայտարարել են համացանցում հակաօրինական գործողությունների մասշտաբների մասին, հաղորդում է Financial Times-ը:

Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը բնակչությանն ապակողմնորոշող արշավ է վարում: Որպես ապացույց բրիտանական հետախուզական ծառայություններն օրինակ են բերում 2014թ-ի հուլիսին Դոնբասի երկնքում խոցված ուղևորատար ինքնաթիռի հետ կապված իրավիճակը:

«[Ռուսաստանի ապօրինի գործողությունների] գլխավոր օրինակ է պրոպագանդիստական փորձն աշխարհին ցույց տալու, թե Ռուսաստանը պատասխանատվություն չի կրում МН17 չվերթի բոինգի կործանման համար (ինչն ապատեղեկատվություն է. մենք անկասկած գիտենք, որ ռուս զինվորականները (Դոնբաս) են ուղարկել հակաօդային կայանք, իսկ հետո՝ դուրս բերել այն)», – համարում են զեկույցի հեղինակները:

«Մտացածին բաների և ապատեղեկատվության ստեղծում ու հրապարակում». ահա, ըստ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների, թե ինչով են զբաղվում Կրեմլի վարձած մարդիկ:

Զեկույցի հեղինակներն անհանգստացած են նաև ռուս հաքերների աճող հնարավորությունների կապակցությամբ: Ռուսաստանը, նրանց խոսքով, «պատրաստ է ողջ աշխարհը որպես պոլիգոն օգտոգործել» համացանցային իր փորձարկումների համար:

Մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ռուսական իշխանությունների հասցեին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ:

«Մենք գիտենք ձեր պլանների մասին և թույլ չենք տա ձեզ անել այն, ինչ ուզում եք», – հայտարարել էր նա:


Կարդալ ավելին JAMnews-ում