Տոտալիտարիզմը ետ է քաշվում, սակայն աճում է այն անձանց թիվը, որոնք իշխանության համար պայքարում հանդես են գալիս «ժողովրդի» անունից և վարկաբեկում ժողովրդավարական ինստիտուտները" />

Human Rights Watch-ի վերլուծությունը: Հարավային Կովկասի երկրներ. ընդհանրություններ շատ կան, բայց լավ բան՝ քիչ

Տոտալիտարիզմը ետ է քաշվում, սակայն աճում է այն անձանց թիվը, որոնք իշխանության համար պայքարում հանդես են գալիս «ժողովրդի» անունից և վարկաբեկում ժողովրդավարական ինստիտուտները

Ամենահեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Human Rights Watch-ը, հրապարակել է 2018թ-ի իր ամենամյա զեկույցը: Այն կոչվում է «Դիմադրություն պոպուլիզմի սպառնալիքին»:

Զեկույցի ներածականում այդ կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը պնդում է. պոպուլիստ քաղաքական գործիչների գրոհն աշխարհով մեկ այնքան հաջող չի թվում, որքան մեկ տարի առաջ: Աճում է այն անձանց թիվը, որոնք իշխանության համար պայքարում հանդես են գալիս «ժողովրդի» անունից, հարձակվում փոքրամասնությունների վրա և վարկաբեկում ժողովրդավարական ինստիտուտները: Սակայն միաժամանակ աճում են նրանց դիմակայելու փորձերն աշխարհի տարբեր երկրներում:

Ի՞նչ տվյալներ կան Human Rights Watchայդ զեկույցում Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ:

Հայաստան 

Երևան: Լուսանկարը՝ REUTERS/David Mdzinarishvili

• Անցած խորհդրարանական ընտրությունները և ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնք Հայաստանը նախագահականից խորհրդարանական երկրի վերածեցին, չամրացրին վստահությունն ընտրական համակարգի հանդեպ:

• Իշխող Հանրապետական կուսակցությունը նախկինի պես գերակշռող դերում էր ընտրությունների ժամանակ խախտումների մասին բազմաթիվ հաղորդումների ֆոնին:

• Երևանում 2016թ-ի հուլիսին խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ ոչ համաչափ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնատար անձինք պատիժ չեն կրել:

• Իրավապաշտպանները Հայաստանում նախկինի պես բախվում են իրենց հասցեին հնչեցված սպառնալիքներին:

• Ընտանեկան բռնությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունները դեմ են հանդես եկել ընտանեկան բռնությանը հակազդելու մասին կառավարության առաջարկած օրենքին՝ վախենալով, որ այն, առաջին հերթին, ուղղված է ապահարզան թույլ չտալուն, այլ ոչ թե զոհերին աջակցելուն:

• Հաշմանդամ երեխաները նախկինի պես զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից և ստիպված են ապրել հատուկ հաստատություններում՝ ընտանիքից հեռու:

Ադրբեջան

Բաքու: Լուսանկարը՝ JAMnews

• 2017թ-ին Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են ճնշումն իրենց քննադատների հանդեպ: Նվազագույնը 25 լրագրող, երիտասարդական և իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստներ դատապարտվել են երկարատև ազատազրկման քաղաքականորեն մոտիվացված անարդար դատական գործընթացների հետևանքով:

• Տասնյակ ընդդիմադիրներ ենթարկվել են սպառնալիքների և ճնշման, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել, և նրանց ստիպել են լքել երկիրը:

• Դրակոնյան օրենքներ են ընդունվել, որոնք դժվարացնում են իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքն ու նրանց կողմից իրենց գործունեության ֆինանսավորման որոնումը:

• Շարունակվում են կտտանքներն ու բանտարկյալներին անմարդկային պայմաններում պահպանումը:

• Դաժան արշավի ընթացքում ոստիկանությունը կալանավորել և անմարդկային պայմաններում պահպանման է ենթարկել ԼԳԲՏ համայնքի տասնյակ ներկայացուցիչների:

• Մի քանի տարվա դիտորդությունից և բազմաթիվ նախազգուշացումներից հետո Պետական ինստիտուտների զարգացման միջազգային կոալիցիան կասեցրել է Ադրբեջանի անդամակցությունը քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտում կիրառած սահմանափակումների պատճառով:

Վրաստան

Թբիլիսի: Լուսանկարը՝ REUTERS/David Mdzinarishvili

• Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է հասնել երկիրը խորհրդարանական հանրապետության վերածող սահմանադրական փոփոխությունների՝ չապահովելով հասարակական կոնսենսուս:

• Վրաստանում նախկինի պես բացակայում է իրավապահ մարմինների աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմ: 2016թ-ի նոյեմբերից Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա առաջատար իրավապաշտպան կազմակերպությունը նվազագունը 20 բողոք է ստացել իրավապահների կողմից խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ:

• 2017թ-ի մայիսին Ադրբեջանից Վրաստան եկած քաղաքական փախստական Աֆղան Մուխտարլին, նրա խոսքով, Թբիլիսիում կանգնեցվել է ոստիկանական համազգեստով մարդկանց կողմից, ծեծի ենթարկվել իսկ ավելի ուշ տեղափոխվել Ադրբեջան: Հետաքննություն է ընթանում:

• Նախկինի պես սահմանափակ է այլընտրանքային թերապիայի հասանելիությունը թմրամոլությամբ տառապող անձանց համար:

• 2017թ-ի մարտին խորհրդարանն օրենք է ընդունել, որը հատուկ ծառայությունների համար հասանելի է դարձնում քաղաքացիների անձնական տվյալներն ու նամակագրությունները: Դա արվել է ի հեճուկս Սահմանադրական դատարանի դիրքորոշման:

• Նոր Սահմանադրությունն ընտանիքը սահմանում է որպես «տղամարդու և կնոջ միություն»: Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգ են, որ իշխանությունների այդպիսի դիրքորոշումը կարող է հանգեցնել հասարակությունում հոմոֆոբիայի ուժեղացման:

• Վերջին 5 տարվա ընթացքում Վրաստանում 270 մարդ է զոհվել ձեռնարկություններում աշխատանքի պահպանման մասին օրենքներին չհետևելու պատճառով:

Նմանատիպ նյութեր

25 տարվա պայքար

25 տարվա պայքար

Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին երկու օրով ազատվել է բանտից սգո արարողության մասնակցելու համար

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին երկու օրով ազատվել է բանտից սգո արարողության մասնակցելու համար

Ինչպես են Վրաստանում ապրում բողոքականները

Ինչպես են Վրաստանում ապրում բողոքականները

Իսա Ղամբարն առաջադրվել է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության կողմից

Իսա Ղամբարն առաջադրվել է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության կողմից

ՀՀ ԱԺ-ում լուծարվել է մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովը

ՀՀ ԱԺ-ում լուծարվել է մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովը

Հայաստանի դատավորները կկարողանան փաստաբաններին մինչև 100 հազար դրամ տուգանք նշանակել

Հայաստանի դատավորները կկարողանան փաստաբաններին մինչև 100 հազար դրամ տուգանք նշանակել

Հայաստանի նախարարներն առաջին անգամ երդում են տվել բարեխղճորեն կատարել պարտականությունները

Հայաստանի նախարարներն առաջին անգամ երդում են տվել բարեխղճորեն կատարել պարտականությունները

Հայաստանի քաղաքագետներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և տեղի չի ունեցել 2017-ին

Հայաստանի քաղաքագետներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և տեղի չի ունեցել 2017-ին

Հայաստանում 5 հազար դրամ տուգանք է գանձվում փողոցը չնախատեսված տեղում անցնելու համար

Հայաստանում 5 հազար դրամ տուգանք է գանձվում փողոցը չնախատեսված տեղում անցնելու համար

Հայաստանում քննարկվում է «Երևան վերադառնալու» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը

Հայաստանում քննարկվում է «Երևան վերադառնալու» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը

Հայոց լեզուն Վրաստանում. պետական լեզվի կարգավիճակին «կողմ» և  «դեմ» փաստարկներ

Հայոց լեզուն Վրաստանում. պետական լեզվի կարգավիճակին «կողմ» և «դեմ» փաստարկներ

Նամակներ բանտից. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Նամակներ բանտից. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Ներդրողների ոչ ֆորմալ ցանց է ստեղծվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Ներդրողների ոչ ֆորմալ ցանց է ստեղծվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Ուկրաինան բաժանվում է ռուսաց լեզվից

Ուկրաինան բաժանվում է ռուսաց լեզվից


Կարդալ ավելին JAMnews-ում