Հայտնի օսական «Բոնվերնոն» ռոք խումբը 45 տարեկան է" />

Hard rock-ը Հարավային Օսիայում

Հայտնի օսական «Բոնվերնոն» ռոք խումբը 45 տարեկան է

«Բոնվերնոնը» Վեներա առավոտյան աստղի օսերեն անվանումն է: Այդպես է կոչվում Հարավային և Հյուսիսային Օսիաներում ամենահայտնի ռոք խումբը, որը դարձել է Ցխինվալում հենց նոր ավարտված երաժշտական փառատոնի կենտրոնը:

«Բոնվերնոն» խմբի 45-ամյակը լրացել է 2016թ-ին: Օսական սոցցանցերում տեղի ունեցած քննարկումներում հիշում էին, թե ինչպես 5 տարի առաջ Հարավային Օսիայի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Կոկոյտին ներկայացրեց այդ ռոք խումբը համերգին և ասաց, որ «Բոնվերնոնը» «Բիթլզից» մի փոքր ուշ է ստեղծվել:

«Բոնվերնոնը» «Բիթլզից» մի փոքր ուշ է ստեղծվել:

Հոբելյանին նվիրված ռոք փառատոնը կայացավ Ցխինվալի

«Օլիմպոս» սպորտային համալիրի տարածքում, դրան աջակցում էր Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:

«Բոնվերնոնի» մեներգիչներից մեկը՝ Վադիմ Խարեբովը, վերջերս իր նոր ալբոմն է թողարկել, որ կոչվում է  «Ֆայենդիրի սկոնդ»:

Համերգին մասնակցում էր նաև մի քանի տեղական և արտերկյա երաժշտական խումբ, այդ թվում՝ Aсoustic Magic-ը:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի


Կարդալ ավելին JAMnews-ում