«Արդար ընտրություններ» կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, որը նվիրված է սոցիալական ցանցերին և առցանց պարբերականներին " />

Facebook-թրոլեր ու կեղծ մեդիակայքեր։ Ինչպե՞ս է Վրաստանի իշխանությունը պայքարում ցուցարարների դեմ

«Արդար ընտրություններ» կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, որը նվիրված է սոցիալական ցանցերին և առցանց պարբերականներին

Իշխանությունը պայքարում է խորհրդարանի մոտ ակցիայի կազմակերպիչների և մասնակիցների դեմ ֆեյսբուքյան թրոլերի միջոցով և վարկաբեկման արշավներ է իրականացնում, որոնք էժան չեն։

Այսպիսի եզրակացության է եկել «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմամկերպությունը, որը հունիսի 21-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից հետո հետազոտել է վրացական սոցիալական ցանցերն ու առցանց պարբերականները։

_____________________

Ի՞նչ է ցույց տվել հետազոտությունը

Առանձնապես զգայուն հարվածի տակ են հայտնվել խորհրդարանի պատերի մոտ անցկացվող ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները։ Գլխավոր ուղերձը հետևյալն է ակցիայի կազմակերպիչները ղեկավարվում են ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության կողմից։ Իսկ «Ազգային շարժումն», իր կողմից, երկիրը տանում է դեպի ապակայունացում և անկարգություններ է պլանավորում։

Այդ նույն առցանց պարբերականները փորձում են հատուկ ջոկատայիններին որպես զոհ ներկայացնել, իսկ ակցիայի մասնակիցներին՝ որպես ագրեսորներ։

Հունիսի 21-ի ցույցը ցրելուց հետո այդ պարբերականները մի քանի լուսանկարներ և տեսագրություններ են հրապարակել, որոնցում հատուկ ջոկատայինների կողմից ուժի կիրառման փաստեր չկային, և, ընդհակառակը, երևում էին միայն ագրեսիվ քաղաքացիական դեմքեր։

Օրինակ, կազմակերպության հայտարարության համաձայն, տեսագրություններից մեկում երևում է, որ ագրեսիվ գործողություններով է աչքի ընկնում մի մարդ, որը ենթադրաբար հոգեպես անառողջ է կամ սթափ չէ։

«Աչարան թուրքական շրջան է դառնում»․ ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի ռեպորտաժը

Չեխ նախկին բարմենի կեղծ լուրերի կայսրությունը

Վեճ Ադրբեջանում՝ սոցիալական ցանցերի շուրջ

Արշավը կազմակերպված է և համակարգված

Տարածվող գրառումները, որպես կանոն, նույն ուղերձն ունեն, երբեմն որոշ էջերում կրկնվում են նույն լուսանկարներն ու տեսանյութերն ու անգամ տեքստը։

«Նույն տեսագրությունը հինգ րոպեում հրապարակվել է երեք էջերում, ինչն ամրապնդում է այն ենթադրությունը, որ դրանց միջև կապ կա և որ դրանք մի տեղից են կառավարվում», – ասված է հետազոտությունում։

Արշավի հետևում կանգնած են իշխանություններն ու դրանց մոտ կանգնած անձինք

Այս միտքը հետազոտությունում ամրապնդված է հստակ փաստարկներով։

Հետազոտությունը պարզել է, որ սոցցանցերում նորաստեղծ էջերին զուգահեռ ակտիվացել են նաև ֆեյսբուքյան այն էջերը, որոնք 2018-ի նախագահական ընտրարշավի ընթացքում սատարել են իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։

«Արդար ընտրությունները» կապ են հայտնաբերել նաև իշխանությունների և որոշ ֆեյսբուքյան էջերի միջև, որոնք ընդդիմության վարկաբեկման ուղղությամբ են աշխատում։ Օրինակ, «Տեղեկատվական էջ» ֆեյսբուքյան էջը, որն այսօր ակտիվորեն զբաղվում է ակցիայի մասնակիցների վարկաբեկմամբ, 2014թ-ի փետրվարին գործում էր «Ինքնակառավարման մարմինների ընտրություններ/Վրացական երազանք» անվանումով։

Արշավները թանկարժեք հաճույք են։ Յուրաքանչյուր գրառում ֆինանսավորվում է

Ելնելով մասշտաբներից, այս արշավը բավականին թանկ արժե։ Մարդկային ռեսուրսներից զատ, լուրջ միջոցներ են ծախսվում գրառումների ֆինանսավորման վրա։

«Հարցեր են առաջանում ենթադրաբար ապօրինի միջոցների օգտագործման վերաբերյալ», – ասված է հետազոտությունում։

Հոմոֆոբ և հակաարևմտյան ուղերձներ

Գրառումների մեծ մասը, որոնք ենթադրաբար հովանավորվել և համակարգվել են իշխանություններին մոտ անձանց կողմից, հոմոֆոբ բնույթ է կրում։ Ահա այդ արշավի ևս մեկ առանձնահատկություն։

Հովանավորված գրառումների մի մասը պատմում է այն մասին, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիայի հետևում կանգնած են «Թբիլիսի-փրայդի» կազմակերպիչները։ Որպես ապացույց հրապարակվում են ԼԳԲՏ ակտիվիստների լուսանկարները, որոնք մասնակցում են ցույցին։

«Այդ ուղերձները լիովին համապատասխանում են ապատեղեկատվական լինելուն և ուլտրաաջ էջերում արված պրոպագանդիստական արտահայտություններին, որոնք բնութագրվում են հակաարևմտյան հռետորաբանությամբ», – ասված է հետազոտությունում։

Կեղծ մեդիակայքեր

Ցույցի մասնակիցների վարկաբեկման արշավ վարվում է ոչ միայն Ֆեյսբուքում։ Բավականին շատ այլ կայքեր կան, որոնք թռուցիկ հայացքով նման են առցանց պարբերականների, դրանցում հրապարակված են նորություններ, ոչ քաղաքական բովանդակության տարբեր հոդվածներ։ Սակայն իրականում նրանք ոչ մի ընդհանրություն չունեն մեդիայի հետ և միայն մեկ նպատակով են ստեղծվել՝ վարկաբեկել ակցիայի մասնակիցներին։

Այդ կեղծ կայքերում հոդվածներ են հրապարակվում ընդդիմության մասին կամ տեսանյութեր, որոնք Ֆեյսբուքում տարածվում են հովանավորների օգնությամբ։

Խորհրդարանի շենքի մոտ արդեն տասներեքերորդ օրն է, ինչ «Խայտառակություն» անվանումով ակցիա է անցկացվում։ Ակցիայի մասնակիցները, որոնք ի սկզբանե ցույցի են դուրս եկել Վրաստանում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հայտնվելու պատճառով, տվյալ պահին մի պահանջ ունեն՝ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։

Հրաժարականի մասին պահանջը հայտնվել է այն բանից հետո, երբ հունիսի 21-ի գիշերը հատուկ ջոկատայինները ցրել են խորհրդարանի դիմացի ցույցը՝ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ կիրառելով։

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում