Վրաստանի բարեկամների թվում են Ադրբեջանը, Ուկրաինան, Թուրքիան" />

CRRC. ԱՄՆ-ն Վրաստանի մեծ բարեկամն է, Ռուսաստանը՝ գլխավոր թշնամին

Վրաստանի բարեկամների թվում են Ադրբեջանը, Ուկրաինան, Թուրքիան

Ռեսուրսների հետազոտման կովկասյան կենտրոնի (CRRC) անցկացրած «Կովկասյան բարոմետր-2017» հարցման տվյալներով՝ հարցվածների 25 տոկոսն ԱՄՆ-ն Վրաստանի ամենաբարեկամական երկիրն են անվանել: Հարցվածների յոթական տոկոսը նշել է Ադրբեջանը և Ուկրաինան, վեցական տոկոսը՝ Թուրքիան և Ռուսաստանը:

Հարցվածների 17 տոկոսը կարծում է, որ Վրաստանն ընկերներ չունի, իսկ 25 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին:

Փոխարենը հարցվածների 40 տոկոսը որպես վրացական պետության թշնամի նշել է Ռուսաստանը: Թուրքիային որպես գլխավոր թշնամի է տեսնում երեք տոկոսը: 6 տոկոսն այլ երկրներ են նշել: Քսանմեկ տոկոսը կարծում է, որ Վրաստանը թշնամի չունի, իսկ 30 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին:

CRRC-Վրաստանը հարցումն անցկացրել է Կարնեգի նյույորքյան կորպորացիայի դրամաշնորհի շրջանակում: Հարցման արդյունքները ներառում են ողջ Վրաստանը: «Կովկասյան բարոմետրը» տարածաշրջանային նախագիծ է: Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում հարցումներն անցկացվում են միևնույն մեթոդաբանությամբ: Այդպիսի հարցումն 2008թ-ից անցկացվում էր ամեն տարի, իսկ 2013թ-ից՝ երկու տարին մեկ:

Արտագնա հարցումներն անցկացվել են 2017թ-ի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ը, հարցվել է 2379 մարդ: Հետազոտության սխալի հավանականությունը երկու տոկոսի սահմանում է:


Կարդալ ավելին JAMnews-ում