Նիկոլ Փաշինյան

Никол Пашинян, прмьер-министр Армении, лидер революции, революционный премьер, бывший оппозиционер, Հայաստանի վարչապետ, հեղափոխության առաջնորդ, նախկին ընդդիմադիր, հեղափոխական վարչապետ пресс-конференция

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:
 
Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:
 
2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:
 
Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.
 

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2.  

  3. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  4.  

  5. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  6.  

  7. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:
  8.  

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Արդյո՞ք Հայաստանում սահմանադրական հանրաքվե կանցկացվի։ Ամեն ինչ ընդդիմության ձեռքում է, թեև քվեարկության օրն արդեն նշանակված է

Արդյո՞ք Հայաստանում սահմանադրական հանրաքվե կանցկացվի։ Ամեն ինչ ընդդիմության ձեռքում է, թեև քվեարկության օրն արդեն նշանակված է

Եթե խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները բավականաչափ ստորագրություններ հավաքեն, Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործընթացն ու իրեն փրկել «լուծարումից»

Read more
Կոռուպցիոն բացահայտումները Հայաստանում շարունակվում են, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում

Կոռուպցիոն բացահայտումները Հայաստանում շարունակվում են, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում

Ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Վրաստանի հետ սահմանին գտնվող Բավրա հսկիչ անցակետի մաքսատան մի քանի աշխատակիցներ՝ բոլորը կաշառք ստանալու կասկածանքով

Read more