Պատճառն անչափահասների գործած հանցագործությունների բարձր մակարդակն է " />

Աբխազիայում առաջարկում են պարետային ժամ մտցնել անչափահասների համար

Պատճառն անչափահասների գործած հանցագործությունների բարձր մակարդակն է

Photo: Agneshka  Zielonka, JAMnews

Սահմանափակել հանրային վայրերում գիշերային ժամերին անչափահասների գտնվելը. այսպիսին է նոր նախաձեռնության էությունը, որով հանդես է եկել Աբխազիայի գլխավոր դատախազությունը:

Նախաձեռնությունն արդեն ձևակերպվել է օրինագծի տեսքով, որը փոխանցվել է խորհրդարանին:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են օրենքի մակարդակով հետևյալ նոր կանոններ ներմուծել.

  • Այն ժամանակահատվածում, երբ օրը երկար է՝ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, երեխաներն ու անչափահասները կարող են դրսում գտնվել մինչև ժամը 23:00-ն:
  • Տարվա մյուս ժամանակահատվածներում՝ մինչև 22:00-ն:

Եթե անչափահասին փողոցում կամ ժամանցի հաստատությունում տեսնեն այդ ժամից ուշ, նրան կտանեն ներքին գործերի վարչություն հետը զրույց անցկացնելու: Կկանչվեն նաև ծնողները և կտուգանվեն“, – ասում է Սուխումի ներքին գործերի վարչության անչափահասների գործերի բաժնի վարիչ Ալինա Խուդյակովան:

Կտուգանվի նաև այն սրճարանը, բարը, ռեստորանը կամ այլ հաստատությունը, որում դեռահասը գտնվում է հաստատված ժամից հետո:

Պաշտոնական վիճակագրույթունն ասում է, որ անչափահասների գործած հանցագործությունների 80%-ը կատարվում է գիշերային ժամերին: Առավել հաճախ դա գողությունն է:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում