Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմի առաջին երեք ամիսների տվյալները" />

55 հազար վրացի է օգտվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից, նրանցից 3 հազարը ետ չեն վերադարձել

Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմի առաջին երեք ամիսների տվյալները

Մարտի 28-ից՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի գործարկման օրվանից, Վրաստանի 55 հազար քաղաքացի օգտվել է վիզայի ազատականացումից, իսկ նրանցից 3 հազարը մինչ օրս Վրաստան չեն վերադարձել:

Արդյո՞ք այդ 3 հազար մարդը խախտել է առանց վիզային ռեժիմի 90 օրվա նախապայմանը, տվյալ փուլում հայտնի չէ, քանի որ, հնարավոր է, նրանց մի մասը տեղափոխվել է այնպիսի երկիր, որի հետ Վրաստանն առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր չունի, ասում է ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:

Նրա խոսքով՝ այդ 3000 հոգին, որոնք առանց վիզայի ռեժիմի նախատեսած 90 օրվանից հետո Վրաստան չեն վերադարձել, նույնականացվել են ներքին գործերի նախարարության կողմից:

«Հնարավոր է, որ նրանցից ոմանք տեղափոխվել են Ուկրաինա, մնացածները՝ Բելառուս կամ Թուրքիա: Նրանց մասին խոսել որպես 90 օրվա պայմանի խախտողների մասին չի կարելի, սակայն մենք այդ անձանց ներառել ենք ռիսկի պոտենցիալ խմբի մեջ և մոնիթորինգ են անցկացնում, թե ովքեր են, որ շրջանից են մեկնել, նրանց կապերը, ինչը կարող է նրանց հետաքրքրել և այլն: Մեծ ռիսկեր դեռևս չկան, քանի որ երկրից դուրս եկող մարդկանց հիմնական զանգվածը հետ է վերադառնում: Այն երկրներից, ուր ուղևորվում են Վրաստանի քաղաքացիները, մենք ազդակներ չենք ստացել», – ընդգծել է Շալվա Խուցիշվիլին «Ինտերպրեսնյուզ» գործակալության հետ զրույցում:

  • Ներքին գործերի փոխնախարարն ընդգծել է, որ գերատեսչությունը տվյալներ չունի նրանց մասին, ովքեր հատել են ցամաքային սահմանն ու Եվրամիության տարածքում հայտնվել այլ երկրներից:
  • «Օրինակ, ոմանք մեկնել են Բելառուս, այնտեղ են գտնվել մեկ շաբաթ, այնուհետև՝ տեղափոխվել Լիտվա: Այդպիսիք մեր տվյալներում չկան», – հայտարարել է Խուցիշվիլին:
Facebook Comments