Նրանց թվում է Վրաստանի վարչապետը" />

Վրաստանի առաջին քաղաքացիներն այսօր մեկնեցին Եվրոպա առանց վիզայի

Նրանց թվում է Վրաստանի վարչապետը

Վրաստանի առաջին քաղաքացիներն, ովքեր օգտվեցին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմից, մարտի 28-ին ժամը 04:55-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մեկնեցին Վարշավա: Առավոտյան Թբիլիսիից և Քութայիսիից ԵՄ երկրների ուղղությամբ ևս մի քանի չվերթ է իրականացվել:

«Տարօրինակ զգացողություն ունեմ, որ ստիպված չէի վիզա ստանալ: Ստիպված չէի հյուպատոսարանում ժամեր անցկացնել, դա շատ անհարմար է: Բոլորին շնորհավորում եմ այս պատմական օրվա առթիվ», – «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողներին ասել է Թբիլիսի-Վարշավա չվերթի ուղևոր Թամթա Մումլաձեն: Նա Համբուրգ է մեկնել որպես զբոսաշրջիկ և կվերադառնա մեկ շաբաթից:

First passenger

Առավոտյան ժամը յոթին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարական պատվիրակության, ուսանողների և գիտնականների հետ միասին ուղևորվեց դեպի Աթենք:Kvirikashvili

«Այսօր պատմական պահ է. Վրաստանի քաղաքացիների համար վերջնականապես բաց է ԵՄ երկրներում, Շենգենյան գոտում առանց վիզայի տեղաշարժը: Սա շատ մեծ ձեռքբերում է և Վրաստանի քաղաքացիների համար լավ հնարավորույթուն ավելի լավ ճանաչելու Եվրամիությունը, այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպան: Սա ուսանողների համար լավ հնարավորություն է մասնակցելու տարբեր կրթական ծրագրերի», – օդանավակայանում հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով՝ վրացական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի Աթենքում, իսկ ցերեկը կմեկնի Բրյուսել, «որտեղ մենք կտոնենք այս մեծ ձեռքբերումը, որը ոչ միայն կառավարության հետևողական աշխատանքի արդյունք է, այլ նաև մեր քաղաքացիների գործուն մասնակցության»:

Այս օրվանից՝ մարտի 28-ից, Վրաստանի համար սկսել է գործել առանց վիզայի ռեժիմ Շենգենյան գոտում: Այդ կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ ղեկավարը որոշում է ստորագրել, որի համաձայն սահմանապահները պարտավոր են ԵՄ երկրներ մեկնող Վրաստանի քաղաքացիների հետ մանրամասն հարցազրույց անցկացնել:

Վրաստանի քաղաքացիները կարող են Շենգենյան գոտում առանց վիզայի գտնվել առավելագունը 90 օր 180 օրվա ընթացքում: Առանց վիզայի ռեժիմը ազատ տեղաշարժ է ապահովում Շենգենյան գոտում, որը ԵՄ 22 երկիր է ընդգրկում, 4 երկիր ԵՄ անդամ չէ, 4-ն էլ Շենգենյան գոտուն անդամակցելու թեկնածու են:

Անդամ երկրներ՝ Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Հունաստան, Ֆրանսիա, Սլովենիա, Սլովակիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Չեխիա:
Ոչ անդամ երկրներ՝ Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա:

Թեկնածու երկրներ՝ Բուլղարիա, Կիպրոս, Ռումինիա, Խորվաթիա: Բացառություն է ԵՄ երկու երկիր՝ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, նրանց հետ Վրաստանը վիզային ռեժիմ կպահպանի:

Ով և ինչպես կարող է օգտվել առանց վիզայի ռեժիմից.

 

  • Վրաստանի քաղաքացիներն   իրավունք կունենան գտնվելու  Շենգենյան գոտում (այդ թվում՝ Շենգենյան գոտի մտնելու հավակնորդ երկրների տարածք՝ Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս,Խորվաթիա) առանց վիզայի 90-180 օր, ինչպես նաև՝ Շենգենյան մի երկրից մյուսը տեղափոխվել:
  • 90 օրից ավել մնալու դեպքում Վրաստանի քաղաքացին դուրս կբերվի Շենգենյան գոտուց, կձերբակալվի ու կվերադարձվի Վրաստան: Իսկ արդյունքում Վրաստանի քաղաքացին 5 տարի չի կարողանա օգտվել վիզայի ռեժիմի ազատականացման արտոնություններից:
  • Առանց վիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացին պետք է ունենա կենսաչափական տվյալներով անձնագիր, ֆինանսական ապահովվածությունը հաստատող փոաստաթուղթ, հետադարձ տոմս ու հյուրանոցի ամրագրում: Վրաստանի քաղաքացին այս փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես սահմանին, այլ ոչ թե հյուպատոսարանում:
  • Վիզային ռեժիմի ազատականացումը չի վերաբերում աշխատանքային միգրանտներին ու երկարաժամկետ կրթական վիզաներին: Նման տեսակի վիզա ստանալու համար Վրաստանի քաղաքացին պետք է դիմի հյուպատոսություն:

 

Ո՞ր դեպքերում առանց վիզայի ռեժիմը կարող է կասեցվել

  • Եթե Վրաստանը չհամագործակցի ռեադմիսիայի հարցում (Վրաստանից ԵՄ մեկնած և արտաքսման ենթարկված սեփական և արտասահմանյան քաղաքացիների ընդունում):
  • Եթե զգալիորեն աճի ապաստան փնտրողների թիվը
  • Եթե զգալիորեն աճեն ԵՄ սահմաններն ապօրինի հատելու դեպքերը:

Ինչ ճանապարհ է անցել Վրաստանը ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար

  • Վրաստանի և ԵՄ միջև վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները սկսվել են 2012թ-ի հունիսի 4-ին, իսկ 2013թ-ի փետրվարի 25—ին Վրաստանի ղեկավարությանը վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլան է առաջարկվել: Այդ պլանը պահանջներ էր ներկայացնում, որոնք Վրաստանը պետք է կատարեր առանց վիզայի ռեժիմ ձեռք բերելու համար:
  • 2015թ-ի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը դրական գնահատեց Վրաստանի պարտավորությունների իրականացումը, որոնք նա իր վրա էր վերցրել վիզայի ազատականացման պլանի շրջանակում, և դրական գնահատական հրապարակեց:
  • Դրանից հետո Վրաստանին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցին դրական լուծում տվեցին Եվրախորհրդարանն ու ԵՄ-ն:

Screen Shot 2017-03-28 at 9.30.42 AM

Facebook Comments

More on JAMnews