Ըստ Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի՝ 2018թ-ին այդ ոլորտում մուտքերը կարող են գերազանցել 3 միլիարդ դոլարը" />

8 ամսում Վրաստան է այցելել 6 մլն արտասահմանցի

Ըստ Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի՝ 2018թ-ին այդ ոլորտում մուտքերը կարող են գերազանցել 3 միլիարդ դոլարը

REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

5 մլն 895 հազար 914 արտասահմանցի է այցելել Վրաստան 2018թ-ի հունվարից մինչև օգոտստոս, ինչը 12,2 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Որպես զբոսաշրջիկ Վրաստան է այցելել 3 մլն 235 հազար 800 մարդ, ինչը 523.674-ով կամ 19,3 տոկոսով ավել է, քան 2017թ-ի հունվար-օգոստոսին:

Այս տվյալները հրապարակել է Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիան:

[Միջազգային դասակարգման համաձայն՝ զբոսաշրջիկ են համարվում արտասահմանյան այն այցելուները, որոնք ժամանման երկրում մնում են ավելի քան 24 ժամը և օգտվում տեղական ծառայություններից՝ ռեստորաններից, հյուրանոցներից և այլն – JAMnews]:

Վերջին մի քանի տարիներին Վրաստանի արտասահմանյան այցելուների թիվն անշեղորեն աճում է: 2013թ-ին Վրաստան է այցելել 5,4մլն մարդ: Հետագա երեք տարիների ընթացքում այցելուների թիվն աճել է համապատասխանաբար 2,7 և 8 տոկոսով: 2016թ-ին Վրաստան է այցելել 6,4մլն մարդ: Այս տարին նշանավորվեց ռեկորդային ցուցանիշով՝ այցելուների աճը կազմեց 12 տոկոս:

Օգոստոսն ամենազբոսաշրջային ամիսն է

Ըստ վիճակագրության՝ միայն օգոստոսին Վրաստան է այցելել 1 294 926 մարդ, ինչը 9,8 տոկոսով ավել է նախորդ տարվա օգոստոսից: Նրանցից 737 049-ը զբոսաշրջիկ է եղել, ինչն 90 հազարով ավել է 2017թ-ի նույն ժամանակահատվածից:

2018թ-ի օգոստոսին ավելի շատ այցելու է ժամանել Ռուսաստանից, Ադրբեջանից, Հայաստանից և Թուրքիայից: Աճել է նաև զբոսաշրջիկների թիվը Եվրամիության երկրներից, որոնցից ամենաշատ այցելուները եղել են Ռումինիայից, Էստոնիայից, Նիդերալնդներից և Գերմանիայից:

Եկամուտներ զբոսաշրջությունից

Ըստ նախնական տվյալների՝ 2018թ-ի հունվար-հունիսին Վրաստանն արտասահմանյան զբոսաշրջիկներից ստացել է 1,361 մլն դոլար, ինչը 28,9 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2018թ-ի առաձին եռամսյակի տվյալներով՝ զբոսաշրջության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 6,8 տոկոս: Նախորդ տարվա համեմատ՝ աճը կազմել է 16,6 տոկոս:

2017թ-ին արտասահմանյան զբոսաշրջությունից Վրաստանը ստացել է 2,7մլրդ դոլար:

Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիան կանխատեսում է, որ զբոսաշրջությունից եկամուտները կգերազանցեն 3 մլրդ դոլարը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում