Երեկոյան «հին քաղաքով» անցնել հնարավոր չէ: Սրճարանների մուտքի մոտ երկար հերթեր են " />

3 միլիոն սելֆի Թբիլիսիի Մեյդանում

Երեկոյան «հին քաղաքով» անցնել հնարավոր չէ: Սրճարանների մուտքի մոտ երկար հերթեր են

Սա Մեյդանն է` հին Թբիլիսիի կենտրոնը: Թբիլիսիի այդ լեռնային հատվածում ծծմբային բաղնիքների, կախված պատշգամբների և նեղ փողոցների բացառիկ տեսարաններ են: Նախկինում Մեյդանն առևտրի կենտրոն էր, որտեղ միմյանց հանդիպում էին տարբեր ծագման, Արևմուտքի և Արևելքի ներկայացուցիչներ: Թբիլիսին կարծես վերադարձնում է այդ կոլորիտը:

«Թբիլիսի եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկ գոնե մեկ սելֆի ունի Մեյդանում», – ասում է հուշանվերների խանութի տեր Թամազը:

2017թ. սկզբից մինչև հուլիս Վրաստան է եկել ընդհանուր առմամբ 3 978 657 օտարերկրյա քաղաքացի, հաղորդում է Վրաստանի զբոսաշրջության դեպարտամենտը:

Վրաստան ժամանողների աճը 16.8 տոկոսով ավելին է, քան 2016թ. նույն ժամանակաշրջանում: Ավելի շատ այցելուներ Վրաստանն ընդունել է Ադրբեջանից, որին հաջորդում են Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը:

Դրանց թվում վիճակագրությունը համեմատական աճ է ցույց տալիս Ադրբեջանի դեպքում՝ 8.7 տոկոս, ինչպես նաև զբոսաշրջիկների հսկայական աճ Իրանից՝ 169.5 տոկոս:

2017թ. 7 ամիսների վիճակագրության հետաքրքիր արդյունքներից.

  • զգալիորեն ավելացել է զբոսաշրջիկների թիվը Ավստրիայից՝ 52 տոկոսով,
  • Վրաստանի նկատմամբ զբոսաշրջության բացառիկ աճ է նկատվել Հորդանանից. այստեղից 398 տոկոսվ ավելի շատ զբոսաշրջիկ է եկել, քան 2016թ. նույն ժամանակահատվածում,
  • ցանկում այցելուների թվի աճ կա Լիբանանից (316 տոկոսվ ավելի) և Սաուդյան Արաբիայից (218 տոկոսով ավելի):
Friend in Georgia

Կարդալ ավելին JAMnews-ում