Արդյո՞ք Ռուսթավելու պողոտայում երիտասարդ աղջկա կյանք խլած ողբերգությունը ճանապարհային կանոնների խստացման պատճառ կդառնա" />

581. Հենց այդքան մարդ է զոհվել Վրաստանի ճանապարհներին 2016թ-ին: Ի՞նչ անել

Արդյո՞ք Ռուսթավելու պողոտայում երիտասարդ աղջկա կյանք խլած ողբերգությունը ճանապարհային կանոնների խստացման պատճառ կդառնա

Shutterstock

Ռուսթավելու պողոտայում հունվարի 24-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երիտասարդ աղջիկ է զոհվել: Երեք մեքենաներ բախվել են միմյանց: Զոհվածը տաքսիով էր: Ականատեսների խոսքով, ավտովթարը տեղի է ունեցել Mersedes ML մեքենայի վարորդի մեղքով, որը մեքենայի ղեկին էր նստել ոչ սթափ վիճակում և արագություն էր գերազանցել:

Ռուսթավելիի պողոտան Թբիլիսիի կենտրոնական փողոցն է, մայրաքաղաքի ամենամարդաշատ վայրը, որտեղով մեքենաները սահմանափակ արագությամբ պետք է ընթանան:

Վրաստանի ավտովթարների վիճակագրությունը մտահոգիչ է:

ՆԳՆ տվյալներով, նախորդ տարի երկրում 6939 ՃՏՊ է գրանցվել: Զոհվել է 581 մարդ, տարբեր վնասվածներ է ստացել 9951 մարդ:

Այդ ցուցանիշները տարեցտարի աճում են:

Ինչո՞ւ է Վրաստանը ՃՏՊ քանակով Եվրոպայի առաջատար երկրներից և ի՞նչ է պետք անել, որպեսզի ճանապարհներն ավելի անվտանգ դառնան:

Պատճառ 1. Արագության գերազանցում 

Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ՃՏՊ գլխավոր պատճառներից մեկն արագության գերազանցումն է:

Կարգավորում: Տուգանքները խստացնելու միջոցով խնդիրը լուծելու փոխարեն 2014թ-ի հունվարի 1-ից օրենսդրությունն ավելի հանդուրժող դարձավ այն վարորդների հանդեպ, որոնք սիրում են արագություն գերազանցել:

Եթե նախկինում խախտողն արագության գերազանցման համար 100 լարի տուգանք էր վճարում, այսօր այդ տուգանքը կիսվել է: Նվազել է նաև սահմանված տուգանքը չվճարելու տուգանքը (150 լարի 500-ի փոխարեն): Իսկ եթե խախտողը ոչ մի կերպ չի վճարում սահմանված գումարը, նրան կարող են զրկել վարորդական իրավունքից ընդամենը 6 ամսով, իսկ նախկինում այդ դեպքերում երկամյա ազատազրկում էր նախատեսվում:

Եվ դա դեռ ամենը չէ. եթե գումար ունես, կարող ես հանգիստ գերազանցել արագությունը, քանի որ վարորդական իրավունքները կարելի է վերականգնել 500 լարիով:

Պատճառ 2: սխալ մանևրեր

Մի գծից մյուսն անցնելը առանց թարթիչ միացնելու, հանդիպակաց գիծ դուրս գալը, վազանց կատարելը չթույլատրված հատվածում:

Կարգավորումը. այս խախտումները 50 լարի տուգանք են ենթադրում:

Պատճառ 3. Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը բոլոր ավտովթարների 7.4%-ի պատճառն է: 2014թ-ի տվյալներով՝ 262 նման ավտովթար է տեղի ունեցել:

2016թ-ին ոչ սթափ վիճակում մեքենա վարելը 30 174 դեպքերում վարորդական իրավունքից զրկելու պատճառ է դարձել: Ողջ Վրաստանի մասշտաբով:

Կարգավորում: Ոչ սթափ վիակում մեքենա վարելը պատժվում է 6 ամսով վարորդական իրավունքից զրկելով:

Պատճառ 4. Հետիոտների կողմից խախտումներ

2015թ-ին 160 հետիոտն է զոհվել, 1998-ը վնասվածքներ է ստացել;

2014 թ-ին 145 հետիոտն է զոհվել, 1993-ը վնասվածքներ է ստացել;

2013 թ-ին 125 հետիոտն է զոհվել, 1687-ը վնասվածքներ է ստացել;

2012 թ-ին 160 հետիոտն է զոհվել, 1509-ը վնասվածքներ է ստացել:

Մայրաքաղաքում 2015թ-ին ավտովթարի հետևանքով 90 մարդ է մահացել, իսկ 3834-ը վնասվածքներ է ստացել:

Կարգավորում: Գործող դրույթների համաձայն՝ հետիոտնը տուգանվում է 10 լարիով, եթե փողոցն անցնում է ոչ դրա համար նախատեսված հատվածում: Այս հոդվածը կարդացող ցանկացած հետիոտն կհամաձայնի, որ այս կարգավորումը շատ հազվադեպ է աշխատում:

Պատճառ 5. Ավտոմեքենաների տեխնիկական անսարքությունը

ՆԳՆ տվյալներով, Վրաստանի տրանսպորտային պարկի 44%-ը 20-ից ավել տարվա հնության մեքենաներ են: 46%-ը՝ 11-ից 20 տարվա հնության, 1-10 տարվա հնության մեքենա է վարում վարորդների 10%-ը, և միայն 3%-ն է նոր:

Կարգավորում: Վրաստանում մեքենաների պարտադիր տեխզննումը չեղարկվել է 2004թ-ին: Եվ օրենքը ոչ ոքին չի պարտավորեցնում ստուգել Վրաստանի ճանապապրհներով երթևեկող ավտոմեքենաների վիճակը: «Ճանապարհային անվտանգության մասին» օրենքում կետ կա, որի համաձայն, 2013թ-ի հունվարի 1-ին պետք էր վերականգնել պարտադիր տեխզննումը, սակայն արդյունքում դա հետաձգվեց մինչև 2017թ-ի վերջ, քանի որ երկիրը դրան լիովին դեռ պատրաստ չէր:

2017թ-ից նոր կանոն է ուժի մեջ մտել, որի համաձայն, գրեթե բոլոր տեսակի ներկրված ավտոմեքենաները զգալիորեն թանկանացել են՝ նորերից բացի: 5 տարվա մեքենայի ակցիզն անփոփոխ է մնացել, իսկ նոր մեքենաների և մինչև 4 տարվա մեքենաների ակցիզը շատ է էժանացել, ինչը պետք է նորացներ երկրի ավտոպարկը:

Պատճառ 6. Ճանապարհային ենթակառուցվածքում առկա խառնաշփոթը

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցում՝ Ռուսթավելու պողոտայում, ոչ մի լուսաֆոր չկա: Բացի այն, որ դրանց բացակայությունը հետիոտների համար խնդիրներ է ստեղծում, որոնք ստորգետնյա անցումներ գտնելու համար զգալի տարածություններ պետք է հաղթահարեն, իրերի նման դասավորությունը վարորդների մոտ ամենամարդաշատ պողոտաներից մեկում ամենաթողության զգացում է առաջացնում:

Ռուսթավելու պողոտայում նշված ողբերգական դեպքից հետո Ֆեյսբուքում ակտիվացել են օգտատերերը, որոնք պահանջում են Թբիլիսիի գլխավոր պողոտայում լուսաֆորներ տեղադրել:

Պատճառ 7. «Այլ պատճառներ»

ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ պարզվել է, որ Վրաստանում և կոնկրետ Թբիլիսիում որոշակի տեղեր կան, որտեղ հաճախ ՃՏՊ-ներ են տեղի ունենում:

  • Վրաստանի 4 մայրուղիները, որոնցում, 2015թի տվյալներով, առավել հաճախ են ՃՏՊներ տեղի ունեցել. 1. ԹբիլիսիՍենակիԼեսելիձե (594 ՃՏՊ); 2. ՊոնիչալաՄարնեցլիԳուգութի (98 ՃՏՊ); 3. ԹբիլիսիԲակուրցիխեԼագոդեխի (94 ՃՏՊ); 4. ՍենակիՓոթիՍարփի (74 ՃՏՊ):
  • 5 մայրուղիներ Թբիլիսիում, որոնցում, 2015թի տվյալներով ,առավել հաճախ են ՃՏՊներ տեղի ունեցել. 1 Կախեթիի մայրուղի (127 ՃՏՊ); 2. Ձախ առափնյա փողոց (107 ՃՏՊ); 3. Դավիթ Աղմաշենեբելիի ծառուղի (98 ՃՏՊ); 4. Աջ առափնյա փողոց (87 ՃՏՊ); 5. Ծերեթելիի պողոտա (83 ՃՏՊ):

Ավտովթարների հիմնական պատճառն արագության գերազանցումն է: Եթե դա չէ, փաստաթղթերում նշվում է՝ «Այլ պատճառ»: Խնդիրը կարող է ճանապարհային ենթակառուցվածքը, ճանապարհի ծածկը, սխալ տեղադրված ճանապարհային նշանը, լուսաֆորը լինել և այլն:

Կարգավորում. Փորձագետները խոսում են հատուկ աուդիտորական ծառայություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կկարողանա ցանկացած ՃՏՊ պատճառները պարզել: Այլապես այդ պատճառները հնարավոր չի լինի վերացնել:


Կարդալ ավելին JAMnews-ում