Սակայն պատվիրատուն չի նշվում, և լրագրողները կարծում են, որ գործը չի կարելի փակված համարել" />

5 մարդ է մեղավոր ճանաչվել քաղաքական գործիչ Նեմցովի աղմկահարույց սպանության համար

Սակայն պատվիրատուն չի նշվում, և լրագրողները կարծում են, որ գործը չի կարելի փակված համարել

Սպանության համար մեղավոր ճանաչվածները ձախից աջ. Թամերլան Էսկերխանով, Անզոր և Շադիդ Գուբաշև եղբայրներ, Զաուր Դադաև և Խամզատ Բախաև: Լուսանկարը՝ Վլադ Դոկշինի, «Նովայա գազետա»

Մոսկվայում ատենակալները մեղավոր են ճանաչել Բորիս Նեմցովի սպանության համար բոլոր 5 մեղադրյալներին: Նրանց սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: JAMnews-n առաջարկում է ռուսական «Նովայա գազետայի» անցկացրած լրագրողական հետաքննության տեսությունը:

Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայում՝ Կրեմլին մոտ տարածքում, 2015թ-ի փետրվարի 27-ի ուշ երեկոյան:

Սպանությանը ենթադրաբար մասնակից անձանց շրջանակը պարզվել է մի քանի օրվա ընթացքում, ինչ նման հանցագործությունների բացահայտման պրակտիկայում թերևս չի եղել: Կասկածյալները սրընթաց կալանավորվեցին արդեն 2015թ-ի մարտի սկզբին: Բացի այդ, կասկածյալները խոստովանական ցուցմունքներ տվեցին տեսախցիկի առջև:

Դրանից հետո սկսվեցին խմնդիրները:

– Չհաջողվեց ստանալ Կրեմլից 300մ հեռավորության վրա գտնվող տարածքի տեսախցիկների տեսագրությունները:

– Չհաջողվեց հարցաքննության հրավիրել բարձրաստիճան չեչեն ուժայիններին, որոնց ղեկավարության տակ ծառայում էին Նեմցովի սպանության մեղադրյալները: Խոսքը գնում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատի մասին:

– Լրատվամիջոցներում և սոցցանցերում մասշտաբային և թանկարժեք արշավ սկսվեց քննությունը վարկաբեկելու ուղղությամբ, որն իբր ոչ պրոֆեսիոնալ էր վարվում:

– Դատարնում չեչեն ուժայիններին հարցաքննության կանչելու փորձերն ավարտվեցին այսպիսի բացատրությամբ՝ «Նրանք հրաժարվել են դուռը բացել»:

Տուժածների՝ Բորիս Նեմցովի հարազատների փաստաբանները կարծում են, որ այդ գործընթացում դատախազներն ու դատավորները հստակ նպատակ էին հետապնդում: Նրանք պետք է ատենակալներին համոզեին հեևյալում.

– հասարակ չեչեն վարորդ Ռուսլան Մուխուտդինովը հանկարծ Բորիս Նեմցովի հանդեպ ատելությամբ է համակվել և որոշել սպանել նրան,

– դրա համար նա գտել է 200 հազար դոլար, զենք և խմբավորում կազմել իր հայրենակիցներից,

– նրանք իրենց պլանն իրագործել են, սակայն չեն կարողացել փախչել:

Գլխավոր խնդիրն, ինչպես համարում են տուժածների փաստաբանները, ատենակալներին համոզելն էր, որ կատարողները մեղավոր են, սակայն պետք էր առավելագույնս շեղել ուշադրությունն այն հարցից, թե ով է եղել հանցագործության իրական պատվիրատուն և կազմակերպիչը:

Նեմցովի գործը չի կարելի բացահայտված համարել, կարծում են «Նովայա գազետայի» լրագրողները:

Պատվիրատուի և կազմակերպիչների մասին առանձին վարույթն այդպես էլ մնալու է Քննչական կոմիտեի դարակներում: Այնպես, ինչպես Աննա Պոլիտկովսկայայի սպանության պատվիրատուն:


Կարդալ ավելին JAMnews-ում