Ինչպես անել, որ Ադրբեջանից Եվրոպա ուղևորությունը հագեցած, հետաքրքիր ու ոչ թանկ լինի. ադրբեջանցի բլոգեր Գյուլար Մեհդիզադեն խորհուրդներ է տալիս, խորամանկություններ սովորեցնում ու կիսվում հղումներով" />

5 հնարք, որոնք ուղևորությունն երեք անգամ ավելի էժան կդարձնեն

Ինչպես անել, որ Ադրբեջանից Եվրոպա ուղևորությունը հագեցած, հետաքրքիր ու ոչ թանկ լինի. ադրբեջանցի բլոգեր Գյուլար Մեհդիզադեն խորհուրդներ է տալիս, խորամանկություններ սովորեցնում ու կիսվում հղումներով

Հնարք 1

Սկսենք նրանից, որ ուղևորությունը կարող է կրկնակի էժան լինել, եթե հատեք ադրբեջանա-վրացական սահմանը: Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ի տոմսերը սովորաբար շատ թանկ են, իսկ արտասահմանյան ավիաընկերությունները միշտ դրան մոտ գներ են առաջարկում: Այդ պատճառով էլ Ադրբեջանում այդքան դժվար է զեղչով տոմս գնել: Այդ թանկության պատճառով շատերը չեն ճամփորդում, այլ միայն երազում են այդ մասին:

Հնարք 2

Պարտադիր չէ ինքնաթիռով Թբիլիսի հասնել: Ավելի լավ է ավտոբուսով մեկնել: Տոմսը կարժենա 12,5 մանաթ (մոտ 12 դոլար): Իսկ ավելի լավ կլինի, որ ընտրեք ոչ թե Թբիլիսիի, այլ Վրաստանի այլ քաղաքների օդանավակայանները՝ Քութայիսի կամ Բաթումի: Օրինակ, WizzAir ավիաընկերությունը Քութայիսից չվերթեր ունի Բուդապեշտ,Կատովիցե, Կիև, Վարշավա և Վիլնյուս: Ավիատոմսերի արժեքը սկսում է 20 եվրոյից:

Հնարք 3

Պլանավորեք նախապես: Ես Լեհաստանից Նորվեգիա եմ մեկնել 7 դոլարով և Ամստերդամից Քյոլն՝ 10 դոլարով: Տնտեսող ճամփորդի համար ամենակարևորը ժամանակն է: Ավելի լավ է՝ տոմսերը պլանավորվող ուղևորությունից երեք կամ գոնե երկու ամիս առաջ գնել: Իսկ ավելի լավ է՝ ոչ աշխատանքային օրերին գնել և ընտրել գիշերային չվերթեր: Տոմսերը կարելի է փնտրել ոչ միայն ավիաընկերությունների պաշտոնական կայքերում, չնայած անպայման պետք է այդտեղ էլ նայել, այլ նաև հետևյալ կայքերում. skyscanner.net, opodo.com, edreams.com, skycheck.de или tripadvisor.com:

Հնարք 4

Թող ձեզ չվախեցնեն «էժան հյուրանոց» և «էժան հոսթել» արտահայտությունները: Աշխարհում լիքն են մաքուր ու լավ տեղակայված, բայց կատեգորիա չունեցող հյուրանոցներ: Իսկ հոսթելներում պարտադիր չէ գիշերել 15-տեղանոց սենյակում. գոյություն ունեն հարմարավետ երկտեղանի համարներ: Էժան հոսթելներ ու հյուրանոցներ կարելի է գտնել հետևյալ հղումներով. hostels.comhostelworld.com

Հնարք 5

Որքան էլ որ պարադոքսալ հնչի, բայց ձեր ուղևորության ամենաթանկ մասը մինչև Եվրոպա հատվածն է: Շարունակությունն ավելի էժան կլինի, հատկապես եթե դուք օգտվում եք ճիշտ հղումներից: Եվրոպական էժան ավիաընկերությունների հղումներ. ryanair.com; easyjet.com; germanwings.com; wizzair.com;corendon.com;vueling.com.


Կարդալ ավելին JAMnews-ում