Մի ամսից ավել է՝ Բաքվի փողոցներում հայտվել են BakuBus ընկերության հարմարավետ ավտոբուսները, դրանով մեկնարկեցին քաղաքային տրանսպորտի երկար սպասված բարեփոխումները" />

5 լավ ու վատ նորություն Բաքվի տրանսպորտային համակարգի բարեփոխման մասին

Մի ամսից ավել է՝ Բաքվի փողոցներում հայտվել են BakuBus ընկերության հարմարավետ ավտոբուսները, դրանով մեկնարկեցին քաղաքային տրանսպորտի երկար սպասված բարեփոխումները

Սկսենք լավ նորություններից:

Պետք չէ վճարել «իսկական» փողով

Բաքվեցիներն ավտոբուսում վճարում են միասնական վճարային քարտերով: Դա կարևոր է առաջին հերթին այն պատճառով, որ մանր գումարը, որը ստանում էր վարորդը, բյուջեից դուրս չի մնա: Այն, որ հնարավոր չէ վերահսկել իրական եկամուտը (հետևաբար հարկային հաշիվների դուրսգրման ճշգրտությունը), մնաց անցյալում: Այժմ ամեն ինչ այլ է:

Մրցարշավներ էլ չեն լինի

Բոլորովին վերջերս Բաքվում քաղաքային տրանսպորտով երթևեկելը բնավ անվտանգ նախաձեռնություն չէր: Վարորդները միմյանց հետ մրցակցության մեջ մտնելու սովորություն ունեին՝ ամեն մեկը ձգտում էր մրցակցից առաջ անցնել, որպեսզի պլանը կատարի և ավելի շատ գումար վաստակի: Երբեմն այդ ամենն ավարտվում էր մարդկանց մահով: Բաքվի Ոստիկանության գլխավոր վարչության Ճանապարհային ոստիկանության վարչության տվյալներով՝ 2015թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքում ավտոբուսների մասնակցությամբ 33 ՃՏՊ է գրանցվել, որոնց հետևանքով մահացել են 9, տուժել՝ 35 մարդ: Այժմ պլան չկա: Հետևաբար՝ մրցավազքեր անցկացնելու անհրաժեշտություն էլ չկա:Ավտոբուսով երթևեկելն այժմ անվտանգ է:

Այժմ պետք է ժամանակին կանգ առնել

Քաղաքացիները կարող էին կանգնեցնել ավտոբուսը, որտեղ իրենց հարմար էր՝ արագընթաց մայրուղու վրա, կամրջին, սեփական մուտքի մոտ: Հիմա վարորդին արգելվում է կանգառներից դուրս կանգնել, իսկ շարժումը կարգավորվում է անվտանգության տեսասարքերով:

Ճշտապահ ավտոբուսներ

Բաքվեցիները հաճելիորեն զարմացած են. պարզվում է՝ ավտոբուսին պետք չէ 15-20 րոպե սպասել, իսկ ուշ ժամի մտածել՝ կգա՞ մեկը, թե՞ արդեն վերջ: Քաղաքային ավտոբուսների ժամանակացույցը խստորեն վերահսկվում է, ինչի շնորհիվ էլ դրանք աշխատում են բացառապես ժամանակացույցին համապատասխան:

Հարմարավետ ավտոբուսներ

Վարորդներն այժմ ավտոբուսների սրահներում չեն ծխում: Միայն դա արդեն կարելի է հաջողություն համարել, բայց դա դեռ ամենը չէ. ավտոբուսներում օդորակիչներ ու ջեռուցման համակարգեր կան: Նախորդ բարեփոխումների փորձը ցույց է տալիս, որ ցանկացած գեղեցկություն ու հարմարավետություն կարելի է փչացնել, բայց բաքվեցիները հույս ունեն, որ այս անգամ այդպես չի լինի:

Բայց մի՛ շտապեք շատ ուրախանալ, վատ նորություններ էլ կան:

Երթուղիների պակաս կա

Նոր ավտոբուսների ամենամեծ բացասական կողմն այն է, որ դրանք ընդամենը 3 երթուղի ունեն, որոնցից մեկը կենտրոնից գնում է դեպի օդանավակայան: Ինչպես հայտնի է, Եվրոպական խաղերի նախօրեին շատ երթուղիներ հանվել են, և այդ գործընթացը շարունակվելու է: Դրանց տեղը պետք է զբաղեցնեին BakuBus-ի ավտոբուսները: Բայց այնքան էլ պարզ չէ, թե ինչու էր պետք սկզբից հանել երթուղիները, հետո մտածել նորերի շուրջ, եթե նույնիսկ խոսքը գնում է հարմարավետ ավտոբուսների մասին:

Երթուղիները կրճատվել են, բայց երթևեկել ողջ քաղաքով պետք է: Շատ նորարարություններ են արվել, ու հաճախ իսկական խառնաշփոթ է առաջանում: Ավտոբուսների սովորական համարներն այլևս արդիական չեն, նորերն այնպիսի երթուղով են շարժվում, որ կեսից ստիպված ես փոխել ավտոբուսը: Ուղևորները ժամանակ, գումար և նյարդեր են վատնում:

Քարտեզները չարիք են

Կարծես թե բոլորն այդպես են մտածում, թե չէ ուևորները մեծ հաճույքով կօգտվեին դրանցից, չէ՞ որ հարմար է: Բայց մեծամասնությունը ոչ միայն չի կարողանում այդ պարզ գործողությունները կատարել, այլ նաև չի ուզում սովորել: Ուղևորները դժգոհում են նաև, որ քարտերը 2 մանաթ (2$) արժեն: Այդ պատճառով էլ շատերը նախընտրում են առաջվա պես վճարել, քարտ ունեցող ուղևորին 20 գյափիկ (մոտ 20 ցենտ) են առաջարկում, որ վճարի իրենց տեղը:

Դռների խառնաշփոթ

Օրենքով՝ ավտոբուս պետք է նստել դիմացի դռնից, միանգամից վճարել, իսկ դուրս գալ՝ ետևի դռնից: Ցերեկային ժամերին այդ սխեման գուցե և աշխատում է: Բայց ամենակուլմինացիոն ժամերին առանց կանոնների մարտ է սկսվում. կանգառում ավտոբուսին սպասելուց հոգնած ուղևորները, փորձում են խցկվել ցանկացած դռնով: Վարորդի զգուշացումներն արհամարհվում են, վարորդը սրտնեղում է, նրա և ուղևորների միջև վեճ է սկսում, հրմշտոց, խառնաշփոթ է առաջանում: Եվ ոչ ոք չգիտի, թե ուղևորների ինչ քանակ է առանց տոմսի երթևեկում: Մի այլ բարդություն էլ սարքն է առաջացնում, որը ողջ ավտոբուսի համար մի հատ է նախատեսված, և լարված ժամերին դրան մոտենալն այդքան էլ հեշտ գործ չէ:

Վերապատրաստված վարորդների պակաս կա

Նրանց պակասն արդեն զգացվում է, իսկ հիմա երթուղիներն այդան էլ շատ չեն: Ֆեյսբուքի ադրբեջանական սեգմենտում արդեն գրառումներ են հայտնվում այն մասին, որ վարորդները ոչ մի կերպ չեն կարողանում հիշել, թե որ կանգառներում է պետք կանգնեցնել ավտոբուսը, նրանցից ոմանք ծխում են աշխատանքային ժամերին, ոմանք էլ՝ ճանապարհային երթևեկության կանոններն են խախտում:


Կարդալ ավելին JAMnews-ում