ՆԳՆ-ն հրապարակել է ավտովթարների վիճակագրությունը" />

329 մարդ է զոհվել Վրաստանի ճանապարհներին անցյալ տարվա ընթացքում

ՆԳՆ-ն հրապարակել է ավտովթարների վիճակագրությունը

Ներքին գործերի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018թ-ին գրանցվել է 3071 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 329 մարդ։ Դա 2%-ով ավելին է, քան 2017թ-ին։

Վրաստանում ավտովթարների վիճակագրությունը տագնապ է առաջացնում, սակայն դրանց քանակը տարեցտարի ավելանում է։

Համեմատության համար․ 2017թ-ին գրանցվել է 2626 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 322 մարդ։

ՃՏՊ քանակով Վրաստանը Եվրոպայում առաջատար տեղերն է զբաղեցնում։ Իրավիճակի բարելավման համար մասնագետները պահանջում են կոշտ կարգավորումներ ընդունել։

Ահա վթարի հասցնող ամենահաճախ հանդիպող գործոնները

•  արագության գերազանցում;

•  սխալ մանևր․ մեկ գծից մյուսն անցնելն առանց թարթիչ միացնելու, հոծ գծի հատում, վազանց՝ արգելված վայրում, 

•   ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, 

•  հետիոտնի կողմից անվտանգության կանոնների խախտում,

•  ավտոմեքենայի տեխնիկական անսարքություն,

•   չկարգավորված ճանապարհային ենթակառուցվածք։

ՆԳՆ հաշվետվությունում ասվում է, որ անցյալ տարի ՃՏՊ հետևանքով 21 երեխա (մինչև 16 տարեկան) է մահացել։ Վրաստանում մանկական հատուկ նստատեղերը մեքենաներում պարտադիր չեն, ինչն, ըստ մասնագետների, ավելացնում է երեխաների մահացության թիվը վթարների ժամանակ։

REUTERS/Romeo Ranoco

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում