Սակայն լավագույնը միայն ծանոթ գնորդների համար է" />

28 լուսանկար Բաքվի «Նոր բազարից», որտեղ վաճառվում է բացարձակապես ամեն ինչ

Սակայն լավագույնը միայն ծանոթ գնորդների համար է

«Թեզե բազարը», կամ «Նոր բազարը» Բաքվի հնագույն շուկաներից մեկն է: Դրա մասին ասում են, որ այստեղ «կա ամեն ինչ»՝ կենդանիներ, հնաոճ իրեր, միս, ձուկ, ամեն տեսակ մանրուք: Այդպես էր նույնիսկ խորհրդային տարիներին, երբ մասնավոր անձանց կողմից ապրանքի վերավաճառքը հանցագործություն էր: «Թեզե բազարում» որոշ արտասահմանյան ապրանքատեսակներ գաղտնի էին վաճառվում:

Շուկայի տարածում տեղակայված սրճարանում աշխատող հորեղբայր Հուսեյնն արդեն երկար տարիներ է՝ սպասարկում է այստեղի վաճառողներին և գնորդներին: Նրա խոսքով՝ երբեմն այդ սրճարանում սուրճ կամ թեյ են խմում կամ ճաշում են անցնող զբոսաշրջիկները:

Ամենաշատ գնորդները մսի և ձկան շարքերում են: Այս շուկայի ևս մեկ առանձնահատկությունն են թափառական առևտրականները, որոնք մարդկանց են մոտենում և առաջարկում էժան գնով ձկնկիթ կամ թառափ գնել: Ըստ գնորդի ցանկության՝ ձուկը կարող են նաև մաքրել և պատրաստել:

Ամեն տեսակ օգտակար մանրուք վաճառող Աղասին այս շուկայում աշխատում է մոտ 20 տարի: Նա պատմում է, որ իր գնորդներն ունի և հավելում է. «Գնորդի վստահությունը վաստակելու համար պետք է կարողանալ գտնել նրա ուզած ապրանքը: Եթե քո վաճառածի մեջ չկա այն ապրանքը, որը նա փնտրում է, դա դեռ ոչինչ չի նշանակում: Պարզապես խնդրիր քեզ մի փոքր ժամանակ տալ և խոստացիր, որ կգտնես փնտրած ապրանքը: Իսկ եթե խոստացել ես, անպայման կատարի խոստումդ: Այդ պատճառով շահում է նա ով վաղուց է աշխատում շուկայում և բոլորին գիտի»:

Փորձառու առևտրական Վահիդը նույնպես ասում է, որ որակյալ ապրանքը պահում են «հատուկ», ծանոթ գնորդների համար: Խոսքը գնում է այնպիսի մթերքի մասին, ինչպիսիք են միսն ու ձուկը. «Զանգահարում ենք և ասում, որ գա, այսպիսի լավ ապրանք կա, թող գա ու գնի»: Եվ այդ «ուշադրության» գինը մի փոքր ավելի բարձր է, քան մյուսների համար:

Որոշ առևտրականներ այնքան են սովորում շուկային, որ այստեղ նստած են մնում նույնիսկ, երբ վաճառում են ամբողջ ապրանքը: Միասին հավաքվելով՝ նրանք թեյ են խմում, զրուցում կամ քննարկում են առևտուրը:

Հորեղբայր Ազիզը, որը մոտ 30 տարվա հնավաճառ է և վաճառում է նաև  հին իրեր, հաճախորդների պակաս չունի: Մի կողմից, վինտաժն ու հին իրերը բնավ առաջին անհրաժեշտության իրեր չեն, և դրանց պահանջարկն ամենօրյա չէ: Սակայն երբեմն գնորդները կարծես պայմանավորվում են և ամեն ինչ գնում մեկ օրում: «Ես վաղուց եմ այստեղ աշխատում, բոլորն ինձ գիտեն, և ինձ մոտ գնորդներ են ուղարկում, որոնք հին ինչ-որ բան են փնտրում»:

Հորեղբայր Ազիզը, որի ապրանքի տեսականու մեջ ինչ ասես, որ չկա՝ ինքնաեռից մինչև հին ձայներիզներ և ֆոտոխցիկներ, մի քանի անգամ նույնիսկ կրկնեց, որ մենք նրան հաշվի առնենք, եթե հանկարծ ինչ-որ մեկը ցանկանա հին իր վաճառել:

Այսպիսի մի ասացվածք կա. եթե ցանկանում ես լավ բան գնել, պետք է շուկա գնալ առևածագից առաջ

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում