Ձերբակալվածի մոր խոսքով՝ նրան մեղադրում են, այդ թվում, «ցույցի պրոպագանդայի» համար" />

25 օրով կալանավորվել է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության ակտիվիստը

Ձերբակալվածի մոր խոսքով՝ նրան մեղադրում են, այդ թվում, «ցույցի պրոպագանդայի» համար

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Էլվին Աբդուլաևը 25-օրյա վարչական կալանքի է դատապարտվել «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» հոդվածով։ Դա տեղի է ունեցել հունվարի 19-ին ընդդիմության հանրահավաքին Աբդուլաևի մասկացությունից մի քանի օր անց։

• Ամեն ինչ՝ հունվարի 19-ի հանրահավաքի մասին

• Ադրբեջանոււմ հանրահավաքի մասնակիցներին զանգահարում են ոստիկանությունից

Ինչպես գրում է Turan գործակալությունն, ակտիվիստի մոր խոսքով՝ հունվարի 22-ին նրան տնից ոստիկանություն են տարել, իսկ 23-ին՝ դատել։

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են Էլվինին ձերբակալել։ Ասում են, որ նա պրոպագանդա է արել հունվարի 19-ի հանրահավաքը։ Սակայն հանրահավաքն արտոնված էր Բաքվի ղեկավարության կողմից, և ոչ մի հակաօրինական բան այնտեղ չի եղել», – ասում է Աբդուլաևի մայրը։

Անցյալ տարվա մայիսին Էլվին Աբդուլաևն արդեն 30 օր բանտում անցկացրել էր նմանատիպ մեղադրանքով։

Հունվարի 19-ի հանրահավաքն անցկացվել էր ընդդիմության կոալիցիայի կողմից ի աջակցություն քաղբանտարկյալների։


Կարդալ ավելին JAMnews-ում