Եվ առաջիկա տարիները խոստանում են դառնալ մարդկության պատմության մեջ լավագույններից մեկը" />

25 տարվա ընթացքում 100 մլն երեխա է փրկվել մալարիայից և դիզենտերիայից մահանալուց

Եվ առաջիկա տարիները խոստանում են դառնալ մարդկության պատմության մեջ լավագույններից մեկը

Leprosy patients waiting for treatment. Monique Jaques for The New York Times

Եթե ողջ ընթացքում հետևել միակ Սիրիայի, Հյուսիսային Կորեայի կամ նախագահներ Թրամփին և Պուտինին  շրջապատող արտասովոր աշխարհի մասին, ապա վաղ թե ուշ ձեզ սպասվում է զվարճալի ճամփորդություն դեպի հոգեբուժարան բյուջեի հաշվին:

Որպեսզի նման բան տեղի չունենա, պետք է երբեմն կենտրոնանալ այն նորությունների վրա, որոնք հազվադեպ են հայտնվում թերթերի և հեռուստաալիքների թոփ-նորությունների շարքում: Մի քանի նման նորությունների ոգեշնչող տեսություն է պատրաստել New York Times թերթը:

1

Քչերն այս մասին գիտեն, սակայն դրանից փաստը չի փոխվում. մարդկությունը հավակնոտ նպատակ է դրել՝ մինչև 2020թ-ը մոլորակում չպետք է հայտնվի բորով հիվանդ ոչ մի երեխա: Այդ սարսափազդու հիվանդությունը մարդկանց վախեցնում էր դեռևս աստվածաշնչյան ժամանակներից: Բորոտները դատապարտված էին դանդաղ փտելու իրենց հատկացված գետոներում:

Այդպես եղել է: Սակայն այդպես էլ չի լինելու:

1985թ-ից ի վեր բորով հիվանդանալու դեպքերը կրճատվել են 97%-ով: Շնորհիվ նոր դեղամիջոցների՝ այդ հիվանդությունն այժմ ամբողջությամբ բուժվում է: Շուտով այն պետք է ուղարկվի նույն ուղղությամբ, ինչ դրանից առաջ գնացել է, օրինակ, ծաղիկ հիվանդությունը՝ դեպի անէություն:

2

Միայն 1990թ-ից սկսած՝ մահվանից փրկվել է 100 մլն երեխա, որոնք դատապարտված էին մահանալու մալարիայից, դիզենտերիայից և աղիքային որդերից:

Եվ դա բնավ դեղագործների և բժիշկների ավանդը չէ: Այդ հիվանդությունների նահանջը, որոնք դեռևս բոլորովին վերջերս տասնյակ միլիոն կյանքեր էին խլում, աղքատության, սովի, հակասանիտարիայի դեմ գլոբալ պայքարի արդյունք են: Դանդաղ պայքարի, բայց այնուամենյանիվ հաջող, ինչ էլ մեզ թվա:

3

Մարդկության պատմության ողջ ընթացքում մոլորակի մարդկանց 90%-ն ապրել է չքավորության պայմաններում: Այժմ այդ թիվը 10%-ից ցածր է:

4

Համաշխարհային բանկի տվյալներով՝ ամեն օր.

– 250, 000 հազար մարդ աշխարհում ազատվում է աղքատությունից (սկսում է ապրել օրական ավելի քան 2$-ով);

– 285, 000 մարդու առաջին անգամ հասանելի է դառնում էլեկտրականությունը;

– 300,000-ի համար՝ մաքուր ջուրը;

– Երկրի բնակչության 85%-ը գրագետ է;

– ի տարբերություն 20-րդ դարի՝ կտրուկ կրճատվել է ռազմական գործողությունների զոհերի թիվը:

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում