Վրաստանի ողջ տարածքում գտնվող պետական հաստատություններում խոնարհվել են դրոշները" />

25 տարի է անցել վրաց-աբխազական պատերազմի ավարտից։ Վրաստանում սեպտեմբերի 27-ը նշում են որպես Սուխումիի անկման օր

Վրաստանի ողջ տարածքում գտնվող պետական հաստատություններում խոնարհվել են դրոշները

Վրաստանում այսօր հիշում են երկրի նորագույն պատմության ողբերգական օրը՝ Սուխումի անկման 25-ամյա տարելիցը, երբ վրացական բանակը լքեց Աբխազիայի մայրաքաղաքը։

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր պետական հաստատություննում խոնարհվել են դրոշները։

Ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակը հարգելու համար Թբիլիսիի Հերոսների հուշահամալիր էին եկել զոհվածների ընտանիքի անդամներն ու հարազատները։

Այստեղ էին նաև պատերազմի մասնակիցներն ու Վրաստանի կառավարության ներկայացուցիչները, փոխանցում է Նովոստի-Գրուզիան։

Լուսանկարում՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ու կառավարության այլ անդամները Թբիլիսիի Հերոսների հուշահամալիրներում։ Վերցված է Վրաստանի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից

•  Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992 թ-ին, տևել 13 ամիս և 13 օր և ավարտվել 1993 թ-ի սեպտեմբերի 27-ին աբխազական և հյուսիսկովկասյան զորքերին վրացական զինված ուժերի պարտությամբ։ Որոշ տվյալների համաձայն՝ զինված հակամարտությունը խլել է մոտ 13 հազար մարդու կյանք, փախստական է դարձել մոտ 300 հազար մարդ, առավելապես վրացիներ։ 

•   2008 թ-ին՝ օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի կառավարությունն Աբխազիան ճանաչել է որպես անկախ պետություն։ Վրաստանի կառավարությունն, իր հերթին, այդ տարածքն օկուպացված է հայտարարել։

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերըտեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների ևգաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այնմեկնաբանություններըորոնք կգնահատվեն որպես վիրավորականկպարունակեն բռնության կամ սպառնալիքիկոչերկամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:


Կարդալ ավելին JAMnews-ում