Կատարվածի հիմնական վարկածն ահաբեկչությունն է" />

22 զոհ, 59 վիրավոր՝ Մանչեսթերում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Կատարվածի հիմնական վարկածն ահաբեկչությունն է

22 զոհ, 59 վիրավոր կա Մանչեսթերում մայիսի 22-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տուժածները հիմանկանում երիտասարդներ են, որոնք գնացել էին ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգին, որը մեծ ճանաչում ունի երիտասարդության շրջանում:

Համերգը տեղի էր ունենում «Մանչեսթեր-արենայում»՝ քաղաքի խոշորագույն համերգային հրապարակում, որը 25 հազար մարդ է տեղավորում: Ենթադրվում է, որ մետաղական խոցող տարրերով պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ-ահաբեկիչը: Դա տեղի է ունեցել նախասրահում համերգից հետո:

Մանչեսթերի ահաբեկչությունը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույնն է վերջին 12 տարվա ընթացքում: 2005թ-ին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 50 մարդ զոհվեց:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունում գրոհը «հրեշավոր» է անվանվել: Վարչապետն ընդհատել է նախընտրական արշավն ու հայտարարել է «Կոբրա» հակաահաբեկչական կոմիտեի նիստի գումարման մասին:

Դեռևս ոչ ոք Մանչեսթերի պայթյունի համար պատասխանատվություն իր վրա չի վերցրել:


Կարդալ ավելին JAMnews-ում