«Երբ ոստիկանությունը բռնացողից ստորագրություն վերցնելուց հետո հեռանում է դեպքի վայրից, կինն ու երեխաները ենթարկվում են ավելի ծանր բռնության»" />

2017-ին Հայաստանում քննվել է ընտանեկան բռնության 215 քրեական գործ

«Երբ ոստիկանությունը բռնացողից ստորագրություն վերցնելուց հետո հեռանում է դեպքի վայրից, կինն ու երեխաները ենթարկվում են ավելի ծանր բռնության»

2016թ.-ին Հայաստանում ընտանեկան բռնության 5000 ահազանգ է ստացվել. այս մասին հայտարարել են հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

Միայն այս տարվա առաջին կիսամյակում, կանանց իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ ստացվել է 773 ահազանգ, 267 կին այցելել է կանանց ճգնաժամային կենտրոն:

«Սա բավական տխուր ցուցանիշ է»,- ասել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Քրիստինա Պետրոսյանը: Նա նշել է, որ կանանց իրավունքները պաշտպանելու, ընտանեկան բռնությունները կանխելու խոչընդոտները Հայաստանում շատ են:

«Երբ կինը բռնության մասին ահազանգում է ոստիկանություն, ոստիկանը ժամանելով դեպքի վայր, ունի գործողություն կատարելու մեկ գործիք՝ ստորագրություն վերցնել բռնարարից, որը պաշտպանություն չի ապահովում կնոջ համար, չի ենթադրում պատիժ՝ բռնարարի համար: Լինում են դեպքեր, երբ ոստիկանությունը ստորագրություն վերցնելուց հետո հեռանում է դեպքի վայրից ու կինն ու երեխաները ենթարկվում են ավելի ծանր բռնության՝ որպես ոստիկանույթանը դիմելու պատիժ»,- ասել է Պետրոսյանը:

ՀՀ Քննչական կոմիտեից News.am կայքին տեղեկացրել են, որ 2017.-ի առաջին ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ:

Դրանց մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ՝ գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր։

Քննչական կոմիտեից  հաղորդել են նաև, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 43 քրեական գործ՝ 46 անձի վերաբերյալ:

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում