Հայիթիի երկրաշարժից մինչև սիրիական պատերազմ և Հոնկոնգի ցույցեր։ Աշխարհի 25 գլխավոր իրադարձությունները տասը տարում " />

2010-2019 թվականները լուսանկարներով․ ինչպիսի՞ն էր 21-րդ դարի երկրորդ տասնամյակը

Հայիթիի երկրաշարժից մինչև սիրիական պատերազմ և Հոնկոնգի ցույցեր։ Աշխարհի 25 գլխավոր իրադարձությունները տասը տարում

21-րդ դարի երկրորդ տասնամյակը սկսվել է աղետից․ 2019 թ-ի հունվարի 12-ին հետևանքների առումով հրեշավոր երկրաշարժ տեղի ունեցավ Հայիթիում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվեց 222 570 մարդ, ևս 311 հազարը վիրավորվեց։

2020 թ-ին մարդկությունն անցավ մի քանի միջազգային ճգնաժամի և մի քանի երկրում մասշտաբային քաղաքական կոնֆլիկտների միջով։ Փախստականների թիվը մեկ միլիոնով ավելացավ։ Նաև մի քանի տարերային աղետ տեղի ունեցավ, և այսօր գիտնականներն արձանագրում են այն բանի անմիջական նշանները, որ մարդկությունը բախվել է երկրագնդի անդառնալի գերտաքացման հետ։

Երկրորդ տասնամյակի պատմությունը՝ հակիրճ, Reuters-ի լուսանկարների միջոցով։

2010

Спасатели вытащили из-под завалов живого ребенка. 14 января 2010. Фото Reuters

Ավերիչ երկրաշարժ Հայիթիում 2010 թ-ի հունվարի 12-ին։ Լուսանկարում՝ փրկարարները փլատակների տակից կենդանի երեխայի են դուրս բերել Պորտ-օ-Պրենսում։ 

15-летнюю Фабианну Гейсмар застрелила полиция, когда она в числе тысяч других мародеров грабила магазины в Порт-о-Пренсе на Гаити. Она выносила ковры в момент, когда ее настигла полиция. 19 января, 2010. REUTERS/Carlos Garcia Rawlins

 

 

15-ամյա Ֆաբիանա Գեյսմարի վրա կրակել էր ոստիկանությունը, երբ նա մյուս օրինազանցների հետ միասին թալանում էր Հայիթիի Պորտ-օ-Պրենսի խանութները։ Հունվարի 19, 2010. REUTERS/Carlos Garcia Rawlins

 

 

 

2011

Волна от цунами обрушивается на город Мияко на северо-востоке Японии после землетрясения силой 8,9 балла. 11 марта 2011 года.

Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Միյակո քաղաքում ցունամի էր տեղի ունեցել 8.9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո։ 2011 թ-ի մարտի 11։

Դա ճապոնիայում երբևէ գրանցված ամենաուժեղ և ախարհի չորրորդ ամենաուժեղ երկրաշարժն էր 1900 թ-ից ի վեր, երբ դրանք սկսել են հաշվառվել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 15,899 մարդ, վիրավորվել՝ 6,157-ը։ Եվս 2,529 մարդ անհետ կորել է։ REUTERS/Mainichi Shimbun

Президент США Барак Обама, вице-президент Джо Байден с членами Совета по национальной безопасности слушают отчет о миссии против Усамы бен Ладена

 

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենն Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ լսում են Ուսամա բեն Լադենի դեմ առաքելության մասին հաշվետվությունը։ Ներկա էր նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնը (աջից երկրորդը) և պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը (աջից)։ Reuters

 

 

Массовый убийца Андерс Беринг Брейвик 23 июля 2011 года напал на молодежный летний лагерь на берегу острова Утоя в Норвегии и убил 69 молодых людей

 

 

Զանգվածային մարդասպան Անդերս Բրեյվիկը 2011 թ-ի հուլիսի 23-ին հարձակվեց Նորվեգիայի Ուտոյա կղզու ափին տեղակայված երիտասարդական ամառային ճամբարի վրա և սպանեց 69 երիտասարդ։ Մի քանի ժամ անց նա ռումբ պայթեցրեց Օսլոյում, ահաբեկչության հետևանքով զոհվեց ևս յոթ մարդ։ REUTERS/Fabrizio Bensch

 

 

 

2012

Битва за город Алеппо, крупнейший город Сирии, началась 19 июля 2012 года

Սիրիայի խոշորագույն Հալեպ քաղաքի համար մարտերը սկսվել են 2012 թ-ի հուլիսի 19-ին։ Մարտերը քաղաքացիական պատերազմի մի մաս էին և չորս տարի տևեցին։ Այս պատմությունն ավարտին հասավ 2016 թ-ի հուլիսին, երբ սիրիական կառավարական զորքերը ռուսական ավիահարվածների օգնությամբ փակեցին Հալեպի ապստամբների մատակարարման վերջին գիծը։ Լուսանկարն արվել է 2012 թ-ի օգոստոսին։ REUTERS/Goran Tomasevic

Լիալուսինը բարձրանում է Թաուերի կամրջի վրա կախված օլիմպիական օղակների միջով Լոնդոնի 2012 թ-ի Օլիմպիական խաղերի ժամանակ։ 2012 թ-ի օգոստոսի 3։ REUTERS/Luke MacGregor

2013

Слезоточивый газ на площади Таксим в Стамбуле. Турецкий спецназ разгоняет многотысячный протест против проекта строительства пешеходного перехода на месте сквера. Снимок сделан 28 мая 2013 года. REUTERS/Osman Orsal

 

 

Արցունքաբեր գազ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Թուրքական հատուկջոկատայինները ցրում են պուրակի տեղը հետիոտնային անցում կառուցելու նախագծի դեմ բազմահազարանոց ցույցը։ Լուսանկարն արվել է 2013 թ-ի մայիսի 28-ին։ REUTERS/Osman Orsal

 

 

 

 

 

21 августа 2013 года сотни, а по некоторым данным - тысячи людей погибли в Дамаске от удушья, после того как там был распылен газ зарин

 

2013 թ-ի օգոստոսի 21-ին, ըստ որոշ տվյալների՝ հազարավոր մարդիկ են Դամասկոսում խեղդվել այն բանից հետո, երբ այնտեղ զարին կոչվող գազ էր կիրառվել։ Արևմտյան կառավարությունները Սիրիայի նախագահ Ասադին մեղադրեցին արգելված քիմիական զենք կիրառելու համար։ Նա դա մինչև այսօր հերքում է և գազի կիրառման մեջ մեղադրում ապստամբներին։ Զոհվածների թվում շատ էին երեխաները։ REUTERS/Bassam Khabie

 

5 декабря 2013 года в Южной Африке похоронили 95-летнего борца с апартеидом Нельсона Манделу

 

2013 թ-ի դեկտեմբերի 5-ին Հարավային Աֆրիկայում կայացավ 95-ամյա Նելսոն Մանդելայի թաղումը։ Նա հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահն էր և ժողովրդավարական ճանապարհով այնտեղ ընտրված առաջին նախագահը։ Մանդելան հեղափոխական էր, որը հաղթել էր ապարտեիդի դեմ պայքարում և ոչ միայն փոխել իր երկիրն, այլ նաև տվել աշխարհում հակառասիստական բազում շարժումների մեկնարկը։

 

 

2014

В феврале 2014 года начались протесты в Украине, которые теперь известны как Революция Евромайдана или Революция достоинства

2014 թ-ի փետրվարին ցույցեր են սկսվել Ուկրաինայում, որոնք այժմ հայտնի են որպես Եվրամայդանի հեղափխություն կամ Արժանապատվության հեղափոխություն։ Կիևում մարտեր էին ընթանում հարյուր հազարավոր ցուցարարների և հատուկջոկատայինների միջև։ Մինչև հիմա ավարտված չէ դիպուկահարների վերաբերյալ հետաքննությունը, որոնք սպանել էին ցույցի տասնյակ մասնակիցների։

Հեղափոխությունն ավարտվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վտարմամբ և ուկրինական կառավարության պաշտոնանկությամբ։ REUTERS/Vasily Fedosenko

 

Նույն թվականի փետրվար-մարտին Կրեմլը բռնակցեց Ուկրաինային պատկանող Ղրիմի թերակղզին՝ հիմնվելով այնտեղ առանց Կիևի ներգրավման անցկացված հանրաքվեի արդյունքների վրա, որը վերաբերում էր Ռուսաստանին միանալուն։

Շուտով Ռուսաստանի աջակցությամբ ցույցեր սկսվեցին Ուկրաինայի արևելքում։ Այնտեղ ինքնահռչակ կազմավորումներ ստեղծվեցին, որոնք հայտարարեցին Ուկրաինայից անկախացման մասին։ 2014 թ-ի հունիսին Արևելյան Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ։

 

2014 թ-ին կտրուկ ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք փախչել են պատերազմից և բռնությունից, կյանքը վտանգի ենթարկել Եվրոպայում փրկվելու համար։ Հազարավոր միգրանտներ խորտակվել են Միջերկրական ծովում՝ փորձելով չհարմարեցված նավակներով հասնել Իտալիայի և Հունաստանի ափերին։ Reuters-ի այս լուսանկարն արվել է իտալական նավատորմի ուղղաթիռից այն բանից առաջ, երբ փախստականների այս խմբին փրկել են։ 2014 թ-ի հունիսի 8։

Мигранты рискуют всем ради новой жизни в Европе

2015

2 апреля 2015 года разрешился продолжавшиеся годы кризис вокруг Ирана.

 

2015 թ-ի ապրիլի 2-ին լուծվեց Իրանի շուրջ տարիներ տևած ճգնաժամը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան) և Գերմանիան Իրանի հետ համաձայնագիր ստորագրեցին։

Թեհրանն իր վրա պարտավորություն է վերցրել կասեցնել միջուկային ծրագիրը միջազգային պատժամիջոցները չեղարկելու դիմաց՝ դրանով իսկ ստանալով իր նավթը վաճառելու և սառեցված միջազգային ակտիվները վերադարձնելու հնարավորություն։ Լուսանկարն արվել է Վիեննայի բանակցությունների ժամանակ։ REUTERS/Carlos Barria

Курдские боевые группы празднуют победу - они вернули контроль над стратегическим иракским городом Синджар. 

 

Այսպես կոչված Իսլամական պետության դեմ դաժան մարտերի տարի։ Լուսանկարն արվել է նոյեմբերին, կինը կռվում է Քրդական աշխատավորական կուսակցության կազմում։

Քրդական մարտական խմբերը հաղթանակ են տոնում․ նրանք վերադարձրել են Իրաքի Սինջար ռազմավարական քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։ REUTERS/Asmaa Waguih

2016

Сотни тысяч человек вышли на улицы Афин в январе 2016 года протестовать против пенсионной реформы

 

Հարյուր հազարավոր մարդիկ էին դուրս եկել Աթենքի փողոցներ 2016 թ-ի հունվարին՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքելու։ Հատուկջոկատայինների հետ զանգվածային բախումներ էին տեղի ունենում։

Լուսանկարում ցուցարարներից մեկը մանդարինով տոպրակ է ստանում․ շրջաններից մայրաքաղաք էին գալիս ֆերմերներն ու որպես աջակցություն ակցիներին սնունդ բաժանում։ 2016 թ-ի հունվարի 27։ REUTERS/Alkis Konstantinidis

 

 Իսկ հունիսին Բրիտանիայում Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվե կայացավ։ Եվ սկսվեց «բրեքսիթ» անվամբ պատմությունը, որը շարունկավում է մինչև այսօր։ Հանրաքվեում չնչին առավելությամբ հաղթեցին ԵՄ-ը լքելու կողմնակիցները։ Եվ այդ ժամանակ Լոնդոնի փողոցներում միլիոնանոց ցույց տեղի ունեցավ, որին մասնակցում էին Եվրամիության կազմում մնալու կողմնակիցները։ Լուսանկարն արվել է 2016 թ-ի հունիսի 28-ին։ REUTERS/Dylan Martinez

И тогда на улицах Лондона прошла миллионная демонстрация тех, кто хотел остаться в Европейском Союзе. Фото снято 28 июня 2016

2017

Слева - количество людей, которые пришли участвовать на инаугурацию нового президента США Дональда Трампа 20 января 2017 года. Справа - кто участвовал в инаугурации президента Барака Обамы 20 января 2009 года. 

 

Նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը։ Reuters-ն այս կոլաժն արել էր՝ համեմատելու համար երդմնակալության երկու արարողությունները Վաշինգտոնում։

Ռոհինջա համայնքի ողբերգությունը, որոնք իսլամ են դավանում։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ավելի քան 742 հազար մարդ է ստիպված եղել փախչել բուդիստական Մյանմարից (նախկին Բիրմա) Բանգլադեշ։ Հազարավոր մարդիկ սպանվել են։ Փախստականները պատմում էին այրված տների և գազանությունների մասին։ Լուսանկարն արվել է 2017 թ-ի նոյեմբերի 2-ին։ REUTERS/Danish Siddiqui

Трагедия общины рохинджа

2018

Харви Вайнштейн и движение #MeToo

 

Հարվի Վայնշտեյնի պատմությունն ու #MeToo շարժումը։ Վայնշտեյնը շատ հայտնի ամերիկյան կինոպրոդյուսեր էր։ Բազում պարգևների շարքում նա Օսկար էր ստացել «Սիրահարված Շեքսպիր» ֆիլմի պրոդյուսերության համար։

Սակայն 2017 թ-ին ավելի քան 80 կին նրա դեմ սեռական բռնության մեղադրանք էր ներկայացրել։

2018 թ-ի մայիսի 15-ին Վայնշտեյնը կալանավորվել էր Նյու Յորքում բռնաբարության և այլ հանցանքների համար, այդ պահն էլ հենց արձանագրված է Reuters-ի լուսնկարում։ Այնուհետև նա գրավով ազատ էր արձակվել։

Արդյունքում սոցցանցերում #MeToo անվամբ հսկայական արշավ սկսվեց, ախարհում մյուս ազդեցիկ տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության համար նմանատիկ բազում մեղադրանքներ առաջադրվեցին, որոնք խայտառակությամբ ազատվեցին աշխատանքից։

Дети мигрантов в США, которых отобрали у родителей и поместили в лагеря

 

 

2018 թ-ին ԱՄՆ-ն բախվեց միգրանտների աննախադեպ թվի հետ, որոնք տասնյակ հազարներով քարավանների պես էին շարժվում և փորձում հատել ԱՄՆ սահմանը Մեքսիկայի կողմից։

Նախագահ Դոնալդ Թրամփը ապօրինի միգրանտների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն հայտարարեց։ Դրա արտահայտումներից մեկն այն էր, որ փախստականների երեխաներին բռնի կերպով խլում էին նրանցից։

Բոլոր տարիքների հազարավոր երեխաներ ամիսներով բաժանվում էին իրենց ծնողներից։ Պատմությունն աշխարհում մասշտաբային բացասական արձագանք էր առաջացրել։ Լուսանկարն արվել է 2018 թ-ի հունիսին այդպիսի «ճամբարներից» մեկում երեխաների զբոսանքի ժամանակ։ REUTERS/Mike Blake

Франция стала чемпионом мира по футболу в 2018 году

Ֆրանսիան դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ռուսաստանում անցկացված համաշխարհային առաջնության արդյունքում։ Լուսանկարում Բենժամին Մենդին է Մոսկվայում 2018 թ-ի հունիսի 15-ին Խորվաթիայի հետ խաղից հետո հաղթանակի գավաթով։ REUTERS/Kai Pfaffenbach

2019

Разрушительный пожар в соборе Нотр-Дам в Париже. В том числе обрушился знаменитый шпиль. 15 апреля 2019

Ավերիչ հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում։ Այդ թվում փլվել էր հայտնի սրաձողը։ 2019-ի ապրիլի 15։ REUTERS/Benoit Tessier

На фото вместе с Гретой Тунберг - французские активисты движения «Молодежь за климат» готовятся принять участие в заседании правительства в Париже 23 июля 2019 года.

Գրետա Տունբերգ․ այս անունը հայտնի է դարձել 2019 թ-ին։ 16-ամյա շվեդ ակտիվիստը հայտարարել է, որ հրաժարվում է ուրբաթ օրերին դպրոց հաճախել, քանի դեռ բոլոր երկրների կառավարւթյունները լուրջ ուշադրություն չեն դարձրել գլոբալ բնապահպանական աղետին։ Այդ օրվանից նրա սկսած բնապահպանական բողոքին են միացել տարբեր տարիքի հարյուր հազարավոր մարդիկ ողջ աշխարհում։

REUTERS-ի լուսանկարում Գրետա Տունբերգի հետ «Երիտասարդությունը հանուն կլիմայի» շարժման ֆրանսիացի ակտիվիստները պատրաստվում են Փարիզում մասնակցել կառավարության 2019 թ-ի հուլիսի 23-ի նիստին։ 

2019 թ-ին երկրագնդի տարբեր հատվածներում տեղի ունեցող իրադարձությունները հաստատում էին բնապահպանական ցույցերի անհրաժեշտությունը։ Ամենուր ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվել, աննախադեպ մասշտաբների անտառային հրդեհներ են տեղի ունեցել Բրազիլիայում, Ռուսաստանում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։

2019 թվականը քաղաքական ցույցերի տարի էր։ Չիլի, Հոնկոնգ, Բոլիվիա, Ռուսաստան, Լիբանան, Իրաք, Լոնդոն, Բարսելոն․ սա այն վայրերի ցանկն է, որտեղ միլիոնավոր մարդիկ փողոց են դուրս գալիս։

Հոնկոնգ

Миллионные протесты начали в августе 2019 года, главное требование — гарантии сохранения автономии Гонконга

 

 

Միլիոնանոց ցույցեր են սկսվել 2019 թ-ի օգոստոսին, գլխավոր պահանջը Հոնկոնգի ինքնավարության պահպանման երաշխիքներն են այն բանից հետո, երբ այն Չինաստանի կազմ էր վերադարձել Մեծ Բրիտանիայում ենթադատությունից։

 

 

 

 

Բոլիվիա

Протесты начались в октябре 2019 года после того, как были зафиксированы многочисленные фальсификации на выборах президента.

 

 

Ցույցերը սկսվել են 2019 թ-ի հոկտեմբերին այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում բազմաթիվ զեղծարարություններ են գրանցվել։

 

 

Լիբանան

Массовые протесты начались в Ливане в октябре 2019 года, главное требование - борьба с коррупцией и реформирование всей властной системы.

 

 

Զանգվածային ցույցեր են սկսվել 2019 թ-ի հոկտեմբերին Լիբանանում, գլխավոր պահանջը կոռպուպցիայի դեմ պայքարն ու ողջ իշխանական համակարգի բարեփոխումն էր։

Ռուսաստան

Протесты в России начались летом 2019 года в связи с тем, что власти по разным причинам отказались регистрировать независимых кандидатов на муниципальных выборах

 

 

Ռուսաստանում ցույցերը սկսվել են 2019 թ-ի ամռանն այն կապակցությամբ, որ իշխանությունները տարբեր պատճառներով հրաժարվել են գրանցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անկախ թեկնածուներին։

Սակայն Մոսկվայում, Պետերբուրգում և այլ քաղաքներում ցուցարարները պահանջում էին ազատություն, կոռուպցիայի դեմ պայքար և իշխանական համակարգի բարեփոխում։


Կարդալ ավելին JAMnews-ում