Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի 2002-2005թթ-ին զինվորականների կողմից ձերբակալված 20 անձանց հարազատներին, որոնք այդպես էլ չեն գտնվել" />

1,6 մլն եվրո՝ Չեչնիայում և Ինգուշեթիայում անհետ կորածների ընտանիքներին․ Եվրադատարանի վճիռը

Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի 2002-2005թթ-ին զինվորականների կողմից ձերբակալված 20 անձանց հարազատներին, որոնք այդպես էլ չեն գտնվել

Չեչեն տղամարդիկ, որոնք ձերբակակլվել են Գրոզնիում ռուս զինվորականների կողմից։ 2000թ-ի փետրվար։ REUTERS

2002-2005թթ-ին Չեչնիայի և Ինգուշեթիայի անհետ կորած բնակիչների հարազատները պետք է ռուսական կառավարությունից որպես փոխհատուցում ստանան 1.6 մլն եվրո։ Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», այսպիսի որոշում է կայացրել Մարու իրավունքների եվրոպական դատարանը։

Վախեցած ծնողները հրաժարվում են երեխաներից․ Չեչնիայում հետապնդում են արդեն ոչ միայն իրավապաշտպաններին և ԼԳԲՏ համայնքին, այլ նաև դեռահասներին

Չեչնիայում վթարի հետևանքով զոհվածի հարազատները հանրային կերպով խնդրել են հանրապետության ղեկավարին «ներել» մեղավորին՝ վերջինիս ազգականին 

Խոսքը 20 անհետ կորածների մասին է նրանք առևանգվել կամ ձերբակալվել են ռուս զինվորականների կողմից Չեչնիայում և Ինգուշեթիայում իրականացված հակաահաբեկչական գործողության հատուկ ռեժիմի ժամանակ, որը չեղարկվեց միայն 2009թ-ին։ Նրանց ճակատագրի մասին մինչև հիմա ոչինչ հայտնի չէ։

«Իրավական նախաձեռնություն» նախագծի իրավաբանները, որոնք տուժածների շահերն են ներկայացնում, «ՄԲԽ մեդիա» պարբերականի հետ զրույցում մի քանի նման դեպք են պատմել։ Այդ թվում՝ Ահդան Ահմետխանովի մասին, որին ձերբակալել էին 2002թ-ին․

«Կամուֆլյաժային համազգեստով, դիմակներով, ինքնաձիգներով զինված 20 մարդ տուն ներխուժեց, տղամարդուն բակ դուրս բերեցին, խլեցին փաստաթղթերն ու տարան Ուրուս Մարտանի կողմը։ Ահմետխանովի մայրը փորձեց հետևել զինծառայողներին, սակայն նրանք սկսեցին կրակել նրա վրա»։

Այդ իրադարձություններից հետո տղամարդուն այլևս չեն տեսել, իսկ Չեչնիայի ոստիկանության հետաքննություններն ու հարազատների ինքնուրույն որոնումներն արդյունք չեն տվել։

Մագոմեդ Ումարովը առևանգվել է 2005 թ-ի մայիսի 25-ին, երբ զինվորականները նրան ձերբակալել են Շալիի նրա սեփական տանը։ Ումարովի անհետանալուց հետո քրեական գործ էր հարուցվել, սակայն այն այդպես էլ չավարտվեց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորները պարզել են, որ կորածների հանդեպ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չորս հոդված՝ կյանքի իրավունքի և արդյունավետ հետաքննություն իրականացնելու իշխանությունների պարտականությունների մասին, կտտանքների արգելքի մասին, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի մասին և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի մասին։

Չեչնիայի՝ առաջին և երկրորդ ռազմական արշավների ընթացքում կորած բնակիչների հստակ  թիվը հայտնի չէ։ Հանրապետության ՆԳՆ տվյալների բազայում 3016 անհետ կորած կա ռազմական գործողությունների ժամանակ։ Իրավապաշտպանները կարծում են, որ կորածների թիվը զգալիորեն ավելի մեծ է։ Գեներալ Լեբեդի անվան խաղաղապահ առաքելության կայքում տեղադրված է այն քաղաքացիների մշտապես թարմացվող ցուցակը, որոնք անհետ կորել են Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած հակամարտությունների հետևանքով։ Այն 7621 անուն է պարունակում։ Նրանց մեծ մասը Չեչնիայի բնակիչներ են։ «Կավկազսկի ուզելի» տեղեկությունները։ 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում