Ըստ ՆԳՆ հայտարարության՝ ձերբակալվածները պահպանել և սոցցանցերով ու բջջային հավելվածներով մարդկանց անձնական կյանքին վերաբերող գաղտնի տեսագրություններ են տարածել " />

Վրաստանում 16 մարդ է ձերբակալվել գաղտնի տեսագրությունների տարածման գործով

Ըստ ՆԳՆ հայտարարության՝ ձերբակալվածները պահպանել և սոցցանցերով ու բջջային հավելվածներով մարդկանց անձնական կյանքին վերաբերող գաղտնի տեսագրություններ են տարածել

16 մարդ է ձերբակալվել մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեսագրությունների պահպանման և տարածման համար։ ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ձերբակալվածները տեսագրությունները տեղադրել են սոցցանցերում կամ տարածել բջջային հավելվածների միջոցով։

Խոսքն այն տեսագրությունների մասին է, որոնք վերջին օրերին տարածվել են համացանցում և ենթադրաբար վերաբերում են իշխող կուսակցության անդամ, «Վրացական երազանքի» պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքին։ Գաղտնի տեսագրությունների տարածումը ժամանակային առումով համընկել է Վրաստանի Գերագույն դատարանի կազմի շուրջ Բեսելիայի և կուսակիցների միջև դիմակայության հետ։

10  դատավորների գործը։ Ի՞նչ ցուցակի մասին է խոսքը

ՆԳՆ-ն երկրի քաղաքացիներին հիշեցնում է, որ մարդկանց անձնական կյանքի ապօրինի տեսագրությունն, այդ տվյալների պահպանումն ու տարածումը քրեական իրավախախտում է և 4-8 տարվա ազատազրկում է սպառնում։

Ըստ օրենսդրության՝ պատժելի է տեսագրության տարածումը ցանկացած ճանապարհով՝ ներառյալ բջջային հավելվածների միջոցով ուղարկելն ու պահպանելը։

ՆԳՆ-ն կոչ է անում խուսափել նման հակաօրինական գործողություններից և դադարեցնել նման տեսագրությունների տարածումը ցանկացած տեսքով։

«Հակառակ դեպքում իրավապահ մարմիննեը ստիպված կլինեն օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկել», – հայտարարել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն։

16 կալանավորվածների շարքում են «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության մի քանի ակտիվիստ, ինչպես նաև երգիչ Գիորգի Գասվիանին։

Ձերբակալվածներից մեկի փաստաբանը կարծում է, որ իր վստահորդի գործողություններում հանցակազմ չկա։

«Իմ պաշտպանության տակ գտնվող Նանա Ժորժաձեին կալանավորել են երեկ Բաթումի նրա սեփական տանը։ Նա իր աշխատանքային գործընկերոջից «սկանդալային տեղեկություն» է ստացել, որից հետո կալանավորվել է», – ասում է փաստաբանը։

Էկա Բեսելիան, նրա համախոհներն, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ ՆԳՆ-ն փորձում է շեղել հանրության ուշադրությունը գլխավոր հարցից և ձերբակալել է «սլաքավարներին», փոխարեն զբաղվեր այն անձանցով, ովքեր ի սկզբանե այդ տեսագրությունը համացանց են գցել։

 

None found


Կարդալ ավելին JAMnews-ում