Երբ խոսքը գնում է ֆուտբոլի մասին, Կովկասում քիչ չեն հպարտության առիթները: Ավաղ, այդ հպարտությունը նոստալգիայի երանգ ունի" />

15 ֆուտբոլիստ, որոնցով հպարտանում է Կովկասը

Երբ խոսքը գնում է ֆուտբոլի մասին, Կովկասում քիչ չեն հպարտության առիթները: Ավաղ, այդ հպարտությունը նոստալգիայի երանգ ունի

Նիկիտա Սիմոնյան

Սուխումի ֆուտբոլային սան Նիկիտա Սիմոնյանը և՛ որպես խաղացող 40-50-ականների խորհրդային ֆուտբոլի ամենավառ աստղերից էր, և՛ որպես մարզիչ ամենահաջողակներից էր: Մոսկովյան «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (160 գոլ), որպես ֆուտբոլիստ ԽՍՀՄ քառակի չեմպիոն և եռակի չեմպիոն՝ որպես մարզիչ, ԽՍՀՄ կրկնակի գացաթակիր որպես ֆուտբոլիստ և քառակի գավաթակիր՝ որպես մարզիչ, 1956թ. Մելբուռնի օլիմպիական չեմպիոն է:

Դավիթ Կիպիանի

Չնայած ԽՍՀՄ հավաքական Կիպիանին ոչ միշտ էր ընդգրկվում (ընդամենը 19 խաղ և 7 գոլ), նրա ֆանտաստիկ խաղը թբիլիսյան «Դինամոյի» կազմում, որտեղ նա ելույթ էր ունենում 1971-ից մինչև 1982 թթ., նրան վրացական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ դարձրեց: Դավիթ Կիպիանին Թբիլիսիի «Դինամոյի» առանց այդ էլ աստղային կազմի ամենավառ աստղն էր, որը 1981թ. մայիսին դարձավ ՈՒԵՖԱ գավաթակիրների հեղինակավոր գավաթի հաղթող: 2001թ. սեպտեմբերի 17-ին Կիպիանին 49 տարեկան հասակում մահացավ ավտովթարի հետևանքով:

Կախա Կալաձե

Կալաձեն, թերևս, բոլոր ժամանակների ամենահաջողակ ֆուտբոլիստն է Կովկասում: Թբիլիսիի «Դինամոյի» կազմում նա Վրաստանի չեմպիոն է դարձել, Կիևի «Դինամոյի» կազմում՝ Ուկրաինայի չեմպիոն, հանրահայտ «Միլանի» կազմում՝ Իտալիայի: Որպես Միլանի ակումբի հիմնական պաշտպան երկու անգամ հաղթել է հեղինակավոր ակումբային մրցաշար՝ Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո սկսել է զբաղվել քաղաքականությամբ: Այժմ Վրաստանի փոխվարչապետն ու էներգետիկայի նախարարն է:

Վիտալի Դարասելիա

Աբխազական ֆուտբոլի սան է, ում դեբյուտը կայացել է 17 տարեկանում թբիլիսյան «Դինամոյի» կազմում, իսկ 20 տարեկանում Խորհրդային Միության հավաքականի հիմնական ֆուտբոլիստն էր: Հրաշալի արագությունը, ինքնատիպ տեխնիկան, դաշտի հիանալի զգացումն և աշխատասիրությունն այն հատկանիշներն են, որոնք Վիտալիին դարձրին իր սերնդի լավագույն կիսապաշտպանը: Հենց նրա որոշիչ գոլը «Կարլ Ցեյսի» դարպասներ 1980-1981թթ. գավաթակիրների գավաթի եզրափակիիչ խաղին Թբիլիսիի «Դինամոյին» բերեց այդ ակումբի պատմության ամենաթանկ ավարը: 1982թ. 25 տարեկան հասակում մահացել է ավտովթարում: Վիտալի Դարասելիան Աբխազիայի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:

Վալերի Գազաև

Օսական ֆուտբոլի սան Վալերի Գազաևը 40-80-ականների խորհրդային ֆուտբոլի ամենավառ հարձակվողներից էր: Երկրի առաջնությանը խաղում էր մոսկովյան «Լոկոմոտիվի», մոսկովյան ու թբիլիսյան «Դինամոյի» կազմում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո դարձել է ոչ պակաս հաջողակ մարզիչ: 2005թ. նրա գլխավորած ՑՍԿ-ն ՈՒԵՖԱ գավաթակիր է դարձել: Հենց այդ տարի ՈՒԵՖԱ վարկածով «Տարվա մարզիչ» է դարձել:

gazzaev

Մուրթազ Խուրցիլավա

Վրացական և խորհրդային ֆուտբոլի լավագույն պաշտпաններից մեկն էր: Խուրցիլավան մեկն է եղել երկու վրացի ֆուտբոլիստներից, ովքեր երբևէ ԽՍՀՄ ազգային հավաքականի կապիտան են եղել ( նրանից բացի կապիտան է եղել նաև Ալեքսանդր Չիվաձեն): ԽՍՀՄ առաջնությունում թբիլիսիի «Դինամոյի» կազմում է ելույթ ունեցել: Խաղային կարիերայի ավարտից հետո մարզչի գործունեություն է ծավալել:

Murtaz Khurtsilava

Խորեն Հովհաննիսյան

«Արարատի» ու ընդհանրապես հայկական ֆուտբոլի լեգենդ: «Արարատի» կազմում ԽՍՀՄ առաջնություններին պաշտոնական 295 խաղ է անցկացրել և 93 գոլ խփել: Հիանալի տեխնիկան ու դիմացկունությունը նրան սովետական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպանն են դարձրել: 2005թ. անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ:

Ալեքսանդր Չիվաձե

Խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է եղել: Նա է հենց եղել Թբիլիսիի հանրահայտ «Դինամոյի» կապիտանը, ով 1981թ. դարձել է հեղինակավոր Գավաթակիրների գավաթի դափնեկիր: Խորհրդային ֆուտբոլի պատմություն նա մտել է որպես 3 լավագույն պաշտպաններից մեկն, ով սեզոնի արդյունքում դարձել է տարվա ֆուտբոլիստ (1980 թ.): «Ծառայության համար ՈՒԵՖԱ սուտակե շքանշանի» դափնեկիր է (2001թ.):

Alexander Chivadze

Լևոն Իշտոյան

Լևոն Իշտոյանը Երևանի ‘Արարատ’ ու ԽՍՀՄ 70-ականների հավաքականի հարձակվողն է եղել: Իշտոյանի գոլը որոշիչ է եղել ԽՍՀՄ Գավաթի եզրափակչում՝ 1973թ. Կիևի ‘Դինամոյի’ հետ խաղում: Այդ խաղի հետ մի լեգենդ է կապված: Իշտոյանի ծննդավայրում՝ Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական) մի խումբ երկրպագուներ քաղաքային իշխանություններից պահանջել են Իշտոյանի արձանը կանգնեցնել գլխավոր հրապարակում (1973թ. մասին է խոսքը): Պաշտոնյաները, դա անհեթեթություն համարելով, մի կերպ ցրել են երկրպագուներին: Հաջորդ առավոտյան քաղաքի գլխավոր հրապարակում՝ Լենին արձանի մեջքին ներկով գրված է եղել 8 համարը՝ Իշտոյանի համարը: 70-ականներին Հայաստանում Իշտոյանի փառքն անծայրածիր էր: Ռեժիսոր Գեորգի Դանելիան իր «Միմինո» ֆիլմում անդրադառնում է նրան: Գլխավոր հերոսներից մեկը՝ Ռուբիկ Խաչիկյանը, հայտնիների մասին խոսելիս, այսպիսի արտահայտութուն է անում. «Եթե կինն ամեն օր արտիստ է տեսնում, ակադեմիկոս է տեսնում, Իշտոյանին է տեսնում»:

Անատոլի Բանիշևսկի

Բանիշևսկին ծնվել ու մեծացել է Բաքվում: Տեղի «Նեֆթչի» ակումբ է ընդունվել 16 տարեկանում և արագ մտել է հիմնական կազմ: Երտասարդ Բենիշևսկու խաղով հիանում էին ու նկատում, որ անվիճելի տաղանդ ունի: Երկրի հեղինակավոր ակումբները նրան Մոսկվայի ու Կիևի գրանցում էին առաջարկում, սակայն նա շարունակում էր խաղալ հայրենիքում: 19 տարեկանում Նիկոլայ Մորոզովը նրան հրավիրեց երկրի առաջին հավաքական: “Մարական» մարզադաշտում բրազիլացիներին 35-40 մ-ից խփած նրա գոլը համաշխարհային ֆուտբոլի գլուխգործոց է համարվում:

Ախրիկ Ցվեյբա

Աբխազական ֆուտբոլի սան Ախրիկ Ցվեյբան իր կարիերայի սկբում հազիվ թե պատկերացներ, որ երբևէ Գինեսի ռեկորդների գրքում կհայտնվի: Հրաշալի կենտրոնական պաշտպան լինելով՝ նա թերևս հավերժական ռեկորդ է սահմանել ոչ իր ցանկությամբ, այլ հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով. Ցվեյբան իր կարիերայի ընթացքում խաղացել է ԽՍՀՄ, ԱՊՀ, Ուկրաինայի, Ռուսաստանի ու Աբխազիայի համար: Բացի այդ, նա խաղացել է նաև Աշխարհի հավաքականի կազմում: Նա պահանջված էր ոչ միայն որպես բարձրակարգ ֆուտբոլիստ, այլ նաև որպես լավ մարդ, ով դրական է ազդում կոլեկտիվում տիրող մթնոլորտի վրա: Երբ նա Կիևի «Դինամոյի» կապիտանն էր, նրան սկսեցին «Հոգյակ Ախրիկ» ասել, այս մականունը պահպանվեց մինչև նրա կարիերայի ավարտը:

Ahrik Tsveiba

Ռամազ Շենգելիա

Գոլի նման հոտառության, ինչպիսին Ռամազ Շենգելիայինն էր, խորհրդային ֆուտբոլում կարող էր հավակնել թերևս մեծն Օլեգ Բլոխինը: Նա միշտ հայտնվում էր ճիշտ ժամանակին ճիշտ վայրում: Երբ խաղում էր թբիլիսյան «Դինամոն» կամ ԽՍՀՄ հավաքականը, հակառակորդի տուգանային հրապարակում գնդակի հայտնվելուն պես այն Շենգելիայի “զոհն էր դառնում՝ որը վերաճում էր գոլի: Նրա տաղանդը թույլ է տվել երկու անգամ դառնալ ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկու:

Վլադիմիր Գուցաև

Արդեն 19 տարեկանում 1971թ. աշնանը նա մարզադաշտ դուրս եկավ Թբիլիսիի «Դինամո» ակումբի հիմնական կազմում: Հետագայում նա շարունակում էր ելույթ ունենալ «Դինամոյի» կազմում մինչ կարիերայի ավարտը՝ 1986թ., այդ ընթացքում մասնակցելով 303 խաղի և խփելով 47 գնդակ: Նա եղել է ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ գավաթի կրկնակի դափնեկիր և ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթակիր: 1981թ. նրան հրավիրել են Մադրիդի «Ռեալ», սակայն Գուցաևը սիրալիր մերժել է. «’Դինամոյից’ դուրս գալ և Թբիլիսիից հեռանալ չեմ կարող և չեմ ուզում ակումբի, քաղաքի ու երկրպագուների հանդեպ իմ սիրո պատճառով»: «Ռեալի» ներկայացուցիչներն այս մերժման պատճառները հարգանքով ընդունեցին: Բայց հասկանալ այն խոսքերիս իմաստը, որ բացի այդ ամենից Թբիլիսիում ‘Վոլգա’ ավտոմեքենա ունեմ», առանց որի չեմ կարող ապրել, նրանք ի վիճակի չէին: Իսպանացիները հետո երկար ճշտում էին, թե դա ինչ մեքենա է, որի պատճառով Գուցաևը չի ուզում հեռանալ Թբիլիսիից»:

Vladimir Gutsaev

Միխայիլ Մեսխի

Հայտնի խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող: Նա Եվրոպայի չեմպիոն էր ԽՍՀՄ հավաքականի կազմում և ԽՍՀՄ չեմպիոն (1964)՝ թբիլիսյան ‘Դինամոյի’ կազմում: Մեսխին անգերազանցելի տեխնիկա ուներ: Եթե բրազիլական ֆուտբոլում ‘Գարինչիի հնարք’ արտահայտություն կար, ապա սովետական ֆուտբոլում դրա համարժեքը ‘Մեսխիի հնարքն’ էր: 50-60-ականներին երկրպագուները խենթանում էին գնդակը վարելու նրա անկանխատեսելի աճի համար: Կարճլիկ, ամրակազմ ու նույնիսկ մի քիչ ծանրաքաշ հարձակվողը հեշտությամբ կարող էր խաբել մեկ-երկու ֆուտբոլիստի: Ասում են, 60-ականների սկզբին թբիլիսյան ‘Դինամոյի’ մասնակցությամբ խաղերին նախընտրում էին նստել ոչ թե կենտրոնում, այլ անկյունային դրոշակին մոտ, որտեղ խաղում էր Մեսխին, որպեսզի լավ տեսնեն նրա տեխնիկական հնարքները: Վրացի երկրպագուների շրջանում անվկացված հարցման արդյունքում նա 20-րդ դարի լավագույն վրացական ֆուտբոլիստ է ճանաչվել:

Սլավա Մեթրևելի

ԽՍՀՄ կազմում Եվրոպայի չեմպիոն (1960) և ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն Մոսկվայի ‘Տորպեդոյի’ և ‘Թբիլիսիի Դինամոյի’ կազմում (1960 и 1964). Խորհրդային ֆուտբոլի փառքն է եղել: Ինքը՝ ֆուտբոլի արքա Պելեն, նրան հրավիրել է խաղալ իր հրաժեշտի խաղին: Նրա անունը ժողովրդական բանահյուսություն է մտել, ինչը հայտնի լինելու գագաթնակետն է: Ո՞վ չգիտի Մեթրևելիի մասին անեկդոտը: «Վրացական խուլ գյուղից մի գյուղացի Մոսկվա է գալիս ու զարմանքով կարդում ամենուր փակցված կարգախոսները «Փառք ԽՄԿԿ-ին»: Առաջին հանդիպածին հարցնում է. «Հարգելիս, ո՞վ է ԽՄԿԿ-ն: Սլավա Մեթրևելիին գիտեմ, իսկ Սլավա ԽՄԿԿ՝ առաջին անգամ եմ լսում: Ո՞ր թիմից է»:


Կարդալ ավելին JAMnews-ում