Ինչպե՞ս հասնել երջանկության: Այս հարցը տվեցի մասնագետին:" />

10 պարզ քայլ դեպի երջանկություն և հաջողություն

Ինչպե՞ս հասնել երջանկության: Այս հարցը տվեցի մասնագետին:

Քայլ առաջին. ուսումնասիրեք ձեզ

Դուք տիեզերքի նվեր եք, բացառիկ եք, և երկրորդ նման մարդ չի եղել, չկա ու երբեք չի էլ լինի: Միայն մտածե՛ք:
Ինքներդ ձեզ հարցրեք՝ ո՞վ եմ ես, ինչո՞ւ ես գոյություն ունեմ, ինչո՞ւ եմ ես հենց այսպիսին: Երբեմն մի ամբողջ կյանք չի հերիքի, որպեսզի այս հարցերի պատասխանը գտնեք, սակայն այդ պատասխաններին ձգտելը բացարձակ անհրաժեշտություն է, եթե ուզում եք հաջողակ մարդ լինել: Որքան շատ եմ ես ինքս ինձ ճանաչում, այնքան շատ էներգիա և ուժ ունեմ հաջողության հասնելու համար: Ուսումնասիրելով ձեզ՝ դուք զարգացնում եք անաչառ ինքնագնահատականի ձեր կարողությունը, հասկանում եք ձեր առավելություններն ու աչք եք փակում բացասականի վրա:

 

 

Քայլ երկրորդ. ձևակերպեք պատվերը

Նվիրական երազա՞նք ունեք: Ձևակերպե՛ք այն: Տիեզերքը կհոգա, որ այն իրականանա, եթե դուք ճիշտ պատվեր տաք: Դրա համար դուք պետք է հստակ իմանաք, թե ինչ եք ուզում, չէ՞ որ պատվերը հստակ ձևակերպված ու շատ որոշակի նպատակ է: Բնականաբար, այն պետք է սահմանեք ինքներդ ձեզ համար, իսկ հետո ճիշտ խոսքեր ընտրեք, որպեսզի տիեզերքը ձեզ հասկանա:

Քայլ երրորդ. հստակեցրեք ուղղությունը

Նպատակը հստակեցնելը դեռ ամբողջը չէ: Դրան հասնելու համար պետք է մշակել սեփական մարտավարական ծրագիր: Եթե դուք դեռ չունեք ծրագիր, ուրեմն ձեր կյանքով չեք ապրում, այսինքն, ուրիշների ազդեցության տակ եք ընկնում և դրանում ոչ մի ուրախալի բան չկա: Կա՛նգ առեք, մտածեք ու հասկացեք, թե ինչ է պետք հենց ձեզ՝ որոշեք ուղղությունը: Օրինակ, եթե ես նավով գնում եմ Փոթի, ուտելիքի ու ջրի պաշար մեկօրյա պաշար եմ վերցնում հետս, սակայն եթե ծրագրում եմ Իտալիա հասնել, ինձ ավելի մեծ պաշար է պետք: Սակայն վատ է, եթե ես ընդհանրապես չգիտեմ, թե ուր եմ մեկնում:

Քայլ չորրորդ. զարգացրեք էմոցիոնալ գիտակցությունը

Գիտե՞ք՝ ինչ է «էմոցիանոլ գիտակցությունը»: Հաջողակները գիտեն: Մարդիկ կան, ովքեր ուժեղ ձգում են մյուսներին, իրենց հետ շփվելու ցանկություն են առաջացնում: Նման մարդկանց մասին ասում են, որ նրանք խարիզմատիկ են: Շատերը մինչ այժմ կարծում են, որ խարիզման ի ծնե հատկություն է, սակայն դա սխալմունք է: Դեռևս նախորդ դարի 50-60-ականներին ԱՄՆ-ում հաջողակ մարդկանց առանձնահատկությունների մասշտաբային հետազոտություն անցկացվեց, և այն ժամանակ արդեն հոգեբանները բացահայտեցին, որ խարիզման բնատուր տաղանդ չէ: Այն հնարավոր է (և պետք է) զարգացնել և կատարելագործել: Փորձեք մարդկանց հետ այնպիսի հարաբերություններ հաստատել, որ նրանք ձեզ հետ լավ զգան իրենց, ստեղծեք նրանց համար հարմարավետ ու հաճելի մթնոլորտ:

Քայլ հինգերորդ. շնորհակալ եղեք

Շնորհակալ լինելու զգացողությունը հզոր էներգիա է: Մի փոքր ճիգ գործադրեք և կկարողանաք ձեր մեջ այդ զգացմունքն արթնացնել և իրոք շնորհակալ լինել ամենտարբեր մարդկանց և ամենատարբեր առիթներով:

 

 

Քայլ վեցերորդ. առողջ ապրելակերպ վարեք

Առողջ ապրելակերպն առաջին հերթին ամեն ինչում զսպվածություն ցուցաբերելն է: Օրինակ, սնվելու և պասիվ հանգստի մեջ: Մի՛ ծուլացեք և շատ քայլեք մաքուր օդին, բնության գրկում լինելու հնարավորությունը բաց մի թողեք: Բնության հետ շփումը մեզ էներգիա է հաղորդում, որն իր հերթին օգնում է մեզ երջանկություն և ուրախություն զգալ:

 

 

Քայլ յոթերորդ. շարունակեք սովորել

Ամեն մարդ 40 տարին լրանալուց հետո ինչ-որ նոր բան պետք է սովորի: Կարևոր չէ, թե ինչպես: Կարելի ինչ-որ նոր կուրսերի գնալ, կարելի է լավ գիրք գնել: Եթե մկանը չի աշխատում այն ատրոֆիայի է ենթարկվում և այդ առումով այն շատ նման է բանականությանը: Որքան շատ ջանք գործադրեք ձեր որակավորման բարձրացման համար, այնքան մեծ հաջողությունների կհասնեք:

Քայլ ութերորդ. բալանսավորեք կյանքը

Ձեր կյանքում շատ տարբեր կատեգորիաներ կան՝ ընտանիք, աշխատանք, ընկերներ, զվարճանք և այլն: Վերցրեք թուղթ և ձեզ համար կարևոր կատեգորիաների ցուցակը կազմեք: Հետո առանձնացրեք, թե որին եք ավելի շատ և ավելի քիչ ուշադրություն դարձնում: Եթե ես ամբողջությամբ կենտրոնացած եմ աշխատանքի վրա, ես ժամանակ չունեմ ընկերներիս համար, եթե ամբողջապես նվիրվում եմ ընտանիքիս, այդ ժամանակ ինձ եմ աչքաթող անում: Դիսբալանս է առաջանում, որը թույլ չի տալիս ներդաշնակության հասնել: 


Քայլ իններորդ. մի մոռացեք բարություն անել

Բարություն անող մարդն ավելի շատ ուրախություն է ստանում, քան այն մեկը, ում հասցեագրված է այդ ուրախությունը: Բարեգործությունը, անաչառ օգնությունն ու սեփական լումայի ներդրումը կարևոր գործում հաջողակ մարդու առանձնահատկություններ են: Այտեղ կարևոր է, որ բարությունն արվի լուռ ու ամբողջ հոգով:

Քայլ տասներորդ. հոգևոր ցնցուղ ընդունեք

Կեղոտվում է ոչ միայն մարդու մարմինը, այլ նաև հոգին: Այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ մենք մաքրվելու կարիք ենք զգում: Դրա համար տարատեսակ միջոցներ կան՝ խոստովանություն, աղոթք, մեդիտացիա, երաժշտություն, հատուկ վարժություններ և այլն: Կարևոր չէ՝ որ միջոցը կընտրեք, գլխավորը, որ գործողությունը գիտակցված լինի: 


Լուսանկարները՝ Քեթի Ժվանիա-Թայսոնի անձնական արխիվից

 


Կարդալ ավելին JAMnews-ում