Պատմաբանների ու ականատեսների հիշողություններով" />

10 միֆ Հայրենական Մեծ պատերազմում Ստալինի դերի մասին

Պատմաբանների ու ականատեսների հիշողություններով

«Կավկազսկի ուզել» ռուսական առցանց պարբերականի հրապարակումը

«Կավկազսկի ուզելը» գրում է Հայրենական Մեծ պատերազմի իրադարձություններին Ստալինի դերի հետ կապված հայտնի միֆերի և արժանահավատ տեղեկաությունների, պատերազմից առաջ և ռազմական գործողությունների ժամանակ նրա գործողությունների վերաբերյալ ամենատարածված մոլորությունների  մասին:

Միֆ №1: «Ստալինը չգիտեր, որ գերմանացիները հարձակվելու են»

«Այժմ տարբեր վարկածներ կան այն մասին, թե արդյոք մենք գիտեինք պատերազմի սկսվելու հստակ ամսաթիվն ու պլանը: Գլխավոր շտաբին գերմանական զորքերի հարձակման օրվա մասին հայտնի է դարձել միայն հունիսի 21-ին, ինչի մասին մենք անմիջապես հայտնել ենք Ի. Ստալինին:

Նա միանգամից համաձայնություն է տվել զորքերը մարտական պատրաստվածության բերելուն: Հավանաբար, նա նախկինում էլ էր նման կարևոր տեղեկություններ ստացել այլ ալիքներով», – գրում էր մարշալ Գեորգի Ժուկովն իր հիշողություններում, որոնք ամբողջությամբ  հրատարակվել են 2002թ-ին:

REUTERS/Maxim Shemetov

Միֆ №2. «ՄոլոտովիՌիբենտրոպի պակտը հետաձգեց պատերազմի սկիզբը»

«Սա լայնորեն տարածված տեսանկյուն է, սակայն խորապես սխալ է: Առաջին հերթին, որովհետև այն բարոյական չէ. Խորհրդային Միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիայի հետ. դա անբարո փաստ է: Այդ դավադրությունը ենթադրում էր երկու երկրների տարածքների բաժանում:

Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ֆինլանդիան կիսվել են ԽՍՀՄ և Գերմանիայի միջև. սա նույնպես խորապես անբարո փաստ է:Երկրորդ հերթին, ստորագրելով ՄոլոտովիՌիբենտրոպի պակտը՝ մենք Գերմանիայի դաշնակիցն ենք դարձել, և հենց դրա պատճառով է Գերմանիան պատերազմ սկսել Լեհաստանում: Եթե մենք հայտարարեինք այն մասին, որ մենք Անգլիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի դաշնակիցն ենք և Լեհաստանի վրա հարձակվելու դեպքում օգնություն կցուցաբերենք, ապա Գերմանիան երբեք չէր համարձակվի հարձակվել Լեհաստանի վրա:

ՄոլոտովիՌիբենտրոպի պակտը ոչ միայն ստալինյան ռեժիմի հանցագործություն է, այլ նաև երկրորդ աշխարհամարտի սկսվելու պատճառներից մեկը», — համարում է խորհրդային և ռուսպատմաբան, կրոնագետ և քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՄԳԻՄՕ նախկին պրոֆեսոր Անդրեյ Զուբովը:

Միֆ №3: «Ստալինն ինքն էր ուզում հարձակվել Հիտլերի վրա»

«Սա պատերազմի մասին ամենաչար կեղծիքն է: Անգամ փաստաթղթերից է երևում, որ Հիտլերի համախոհները նրան զեկուցում էին. ԽՍՀՄը նախկինի պես պահպանում է չհարձակման մասին պակտի բոլոր պայմանները, և մոտ ամիսներին ագրեսիայի սպասել չարժե», — նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ռուսական պատմության ինստիտուտի Ռազմական պատմության կենտրոնի ղեկավար Գեորգի Կումանյովը:

Միֆ №4: «Պատերազմը հաղթել է անձամբ Ստալինը»

«Ոչ թե Ստալինը, այլ կուսակցությունն ընդհանուր առմամբ, մեր հերոսական բանակը, դրա տաղանդավոր հրամանատարներն ու փայլուն զինվորները, ողջ խորհրդային ժողովուրդը. ահա թե ովքեր են ապահովել հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում», — հայտարարել է Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը ԽՄԿԿ պատմական 20-րդ փակ նիստին 1956թի փետրվարի 25-ին:

Միֆ №5: «Ստալինը նախընտրում էր չխոսել պատերազմում ունեցած իր դերի մասին»

«Ընդհանրապես լավ կլիներ իմանալ, որ մեր Հաղթանակում Ստալինի անփոխարինելի դերի, թշնամուն ծնկի բերած նրա «հանճարի» մասին միֆը հորինված էհենց Ստալինի կողմից: 1948թին լույս է տեսել առաջնորդի հակիրճ կենսագրությունը, որի տեքստն ինքն է խմբագրել:

Ավելին, հենց նա է ներառել հատվածներըորոնք գովաբանում են նրա ռազմական ավանդը: Եվ հասկանալի է, թե ինչու. պետք էր արդարանալ անտաղանդ, երբեմն էլ հանցագործ որոշումների համարորոնք նա ընդունում էր, և որոնց մասին ինքը շատ լավ գիտեր: Ինչպես դա գիտեին միլիոնավոր մարդիկ, որոնք իրենց վրա են զգացել Ստալինի «ռազմական հանճարի» հետևանքները», — նշում է «Դիլետանտ» պատմական ամսագրի գլխավոր խմբագիր, ՄԳԻՄՕ պրոֆեսոր Վիտալի Դիմարսկին:

Միֆ №6: «Զտումները բանակի ղեկավարությունում չեն ազդել դրա մարտունակության վրա»

«Ընկեր Ստալինը զգալիորեն մեղավոր է պատերազմից առաջ ռազմական կադրերի ոչնչացման հարցում, ինչն արտացոլվել է բանակի մարտունակության վրա:Ահա թե ինչու նա սպասվող գործողության պլանը լսելուց առաջ խոսքը փոխեց կադրերի մասին, որ ինձ ստուգի

Այդ խոսակցության ընթացքում ընկեր Ստալինը բազմաթիվ անգամ խոսեց շատ գեներալների մասին, որոնք ազատագրվել էին կալանավայրերից պատերազմից առաջ և լավ մարտնչում էին: «Իսկ ո՞վ է մեղավոր, – զգուշությամբ հարցրի ես Ստալինին, – որ այդ խեղճ և անմեղ մարդկանց նստեցրել էին» — «Ո՞վով…, – նկարդայնացած ասաց նա: – Նրանք, ովքեր թույլատրել են նրանց կալանավորել, նրանք, ովքեր այն ժամանակ բանակն էին գլխավորում», — ԽՍՀՄ մարշալ Անդրեյ Իվանի Երյոմենկոյի հիշողություններից:

Միֆ №7: «Զինվորները հարձակման էին գնում «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի» բացականչություններով

«Դա բացարձակ միֆ է, որն այն ժամանակ էր արդեն պրոպագանդվում: «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի». բղավում էին կուսակցական ղեկավարները: Նրանք պարտավոր էին դա անել: Պարզապես, եթե կուսակցական ղեկավարը չբղավեր դա, նրա համար շատ լուրջ հետևանքներ կլինեին: Մնացած բոլորը, շարքայինները և նույնիսկ հրամանատարները, երբ հարձակման էին գնում, ոչ մի Ստալինի էլ չէին հիշում

Այդ պատճառով էլ բղավում էին «Մամա», ինչոր հայհոյանք էին բղավումպարզապես բղավում էին, որպեսզի խլացնեին վախը, սակայն իհարկե ոչ մի «հայրենիք և Ստալին» չկար, հարցրեք ցանկացած կռվածի, որոնք, ի դեպ, քիչ են մնացել», — նշում է պատմաբան, լրագրող Նիկոլայ Սվանիձեն:

Միֆ №8: «Ստալինի ժամանակ ազգային հողի վրա կոնֆլիկտներ չեն եղել»

«Շատերը չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ Ստալինի ժամանակ ազգային հատկանիշով զանգվածային կալանքներ, արտաքսում և գնդակահարություններ են եղել, որ ամբողջ ժողովուրդ «թշնամական» էր հայտարարվում: Մի՞թե դա օգնել է ազգությունների միջև միասնականությանը:

Մենք բազմաթիվ փաստաթղթեր ունենք ազգային հողի վրա սուր կոնֆլիկտների մասին: Ստալինն այդ հարցում շատ բարդ ժառանգություն է թողել», — կարծում է «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց»ազգային հետազոտական համալսարանի Երկրորդ աշխարհամարտի պատմության և սոցիոլոգիայի միջազգային կենտրոնի գիտաշխատող, «Ստալին: Մեկ առաջնորդի կյանքը» կենսագրության հեղինակ Օլեգ Խլևնյուկը:

Միֆ №9: «Հայրենական Մեծ պատերազմում Ստալինի դերի մասին փորձել են լռել»

«Ոչ ոք Ստալինին պատմությունից չի ջնջել երբեք և չի ջնջում ի տարբերություն իրեն, որն իր ընդդիմադիրներին և իր կողմից ոչնչացված մարդկանց հանգիստ ջնջում էր հանրագիտարաններից և բոլոր գրքերից: Ստալինը մնացել է և Մեծ խորհրդային և այլ հանրագիտարաններում, և դպրոցի պատմության դասագրքերում նույնիսկ ավելի գլամուր տեսքով, քան արժանի է», — նշում է «Մեմորիալ» ռուսական հասարակական միության անդամ Յան Ռաչինսկին:

Միֆ №10 «Ստալինի № 227 հրամանը բեկում է մտցրել պատերազմի ընթացքի մեջ»

«№ 227 հրամանի (Ոչ մի քայլ հետ) նշանակությունը երկակի էր: Մի կողմից, նա ամրապնդեց զորքերի դիմացկունությունը, կրճատեց դեպքերի քանակը, երբ նրանք ընկրկում էին առանց հրամանի:

Մյուս կողմից, հրամանատարները, վախենալով առանց վերևից հրամանի նահանջելու հրաման տալուց, հաճախ ուշացնում էին նահանջը և զորքերը շրջափակման մեջ էին հայտնվում: Ստալինը հույս ուներ, որ գնդակահարության և տուգանային ստորաբաժանումների սպառնալիքի տակ կարմիր բանակայիններն ավելի համառ կպայքարեն և թշնամուն ավելի մեծ վնաս կհասցնեն: Սակայն իրականում երբեմն հակառակն էր տեղի ունենում:

Վախենալով բռնաճնշումներից, բոլոր մակարդակի հրամանատարները երբեմն ուշացնում էին նահանջը, իսկ դա բերում էր միայն լրացուցիչ կորուստների», — պատմաբան Բորիս Սոկոլովի «Առասպելական պատերազմ: Երկրորդ համաշխարհայինի պատրանքները» գրքից:

Նյութն առաջին անգամ հրապարակվել է 2017թ․ մայիսի 10-ին

Կարդալ ավելին JAMnews-ում