Կասկածյալն աղջկա հոր նախկին համադասարանցին է։ Սպանության ենթադրյալ պատճառները դեռ հայտնի չեն" />

Ձերբակալվել է Ադրբեջանում տասնամյա աղջկա ռեզոնանսային սպանության կասկածյալը

Կասկածյալն աղջկա հոր նախկին համադասարանցին է։ Սպանության ենթադրյալ պատճառները դեռ հայտնի չեն

Հունվարի 10

Տասնամյա Նարմին Գուլիևայի դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հոր նախկին համադասարանցին։ Նա ճանաչել է իր մեղքը, սակայն սպանության պատճառները դեռ անհայտ են։

Նարմին Գուլիևան կորել էր նոյեմբերի վերջին, իսկ հունվարի 6-ին նրա տնից քիչ հեռու հայտնաբեվել էր նրա այրված դին։

Այս սպանությունը մեծ արձագանք էր առաջացրել հասարակությունում։ Սոցցանցերի շատ օգտատերեր պահանջում էին առավելագույնս արագ գտնել մարդասպանին և պատժել օրենի ողջ խստությամբ։ Սկսել էին խոսել անգամ այն մասին, որ նման դեպքերի համար պետք է Քրեական օրենսգիրք վերադարձնել մահապատիժը (որն Ադրբեջանում չի կիրառվում)։ Գործը նախագահ Իլհամ Ալիևի անձնական վերահսկողության տակ է առնված։

Ձերբակլվածը 48-ամյա Իլկին Սուլեյմանովն է։ Նրա տանը ոստիկանությունը արյուն հիշեցնող հետքեր է հայտնաբերել։ Նմուշները փորձաքննության են ուղարկվել։

Հունվարի 8

Սոցցանցերի օգտատերերը տասնամյա Նարմին Գուլիևայի մարդասպանին գտնելու և առավելագույնս խիստ պատժելու պահանջով արշավ են սկսել։ Ոմանք նույնիսկ մահապատիժ են պահանջում, սակայն Ադրբեջանում այն չի կիրառվում։

Աղջիկը կորել էր նոյեմբերի վերջին և, ինչպես պարզվել է, նրան սպանել և այրել են։ Մարդասպանին դեռ չեն գտել։

Սպանությունն Ադրբեջանում երեխաների իրավունքների և նրանց նկատմամբ դաժանության մասին քննարկման նոր ալիք է առաջացրել։ Ինչպես նաև այն մասին, թե որքանով է թույլատրելի մահապատիժը հատուկ դեպքերում։

Թե ինչպես են Ադրբեջանում «մոռանում» աղմկահարույց հանցագործությունների մասին

Ֆեմիցիդը Վրաստանում․ հայտարարված սպանությունների ժամանակագրություն

Սեռական բռնությունը Հայաստանում։ Այն անձանց պատմություններն, ովքեր հաղթահարել են տաբուն և սկսել խոսել այդ մասին

Որոնումների մեկուկես ամիս և պատահաբար հայտնաբերված մարմին

Նարմին Գուլիևան ապրում էր Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու գյուղում։

Նոյեմբերի 21-ին Նարմինը կորել էր։ Աղջկա հոր խոսքով՝ նա գնացել էր հորեղբոր տուն և չէր վերադարձել։ Ծնողները ոստիկանություն էին դիմել, սակայն որոնումները ոչ մի արդյունք չէին տվել։ Իսկ հունվարի 6-ին տնից ոչ հեռու հայտնաբերվել էր աղջկա այրված մարմինը։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես և երբ է սպանվել աղջիկը, որտեղ են նրան պահել այս մեկուկես ամիսն, ու ինչու ոստիկանությունը չի կարողացել գտնել նրան, թեև, կարծես, հետազոտել էր ողջ գյուղն ու դրա մերձակայքը։

Մարդիկ պահանջում են կտտանքներ և մահապատիժ

Այս դեպքը մեծ արձագանք է ստացել լրատվամիջոցներում և հասարակությունում։

Դոնդար Գուշչու գյուղ էին ժամանել Թովուզի շրջանի պատգամավոր Գանիրա Փաշաևան և օմբուդսմեն Սաբինա Ալիևան, որը գլխավոր դատարանին էր դիմել մեղավորին արագ գտնելու և ձերբակալելու համար բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու խնդրանքով։

Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեն հայտարարել է․

«Կատարվածը ևս մեկ անգամ ցույց է տալիս մանկահասակ երեխաների ծնողների պատասխանատվության, երեխաների, նրանց պահվածքի, նրանց հետ շփման վերահսկման կարևորությունը, երեխաների հետ ուշադիր և զգոն լինելու անհրաժեշտությունը»։

Սոցցանցերում մարդիկ արշավ են սկսել #QatiliTapın (#ԳտեքՄարդասպանին), #UşaqlarÖlməsin (#ԹողԵրեխաներըՉմահանան), #NərminÜçünSusma (#ՄիԼռիրՀանունՆարմինի) հեշթեգերով։

Ոմանք կարծում են, որ դա մանկապիղծի ձեռքի գործ է, մյուսները կասկածում են աղջկա հարազատներին։

Ընդ որում, շատերը կարծում են, որ մարդասպանին պետք է մահապատժի ենթարկել՝ չնայած այն բանին, որ Ադրբեջանի Քրեական օրենսգրքով մահապատիժ նախատեսված չէ։

Որոշ մեկնաբանություններ․

«Պետք է վերադարձնել մահապատիժը։ Նմաններին պետք է գնդակահարել։ Թե չէ քսան տարի կնստի, դուրս կգա»։

«Նրան պետք է ժողովրդի աչքի առաջ կախել»։

«Նմաններին ոչ թե մահապատժի, այլ օրուգիշեր կտտանքների է պետք ենթարկել»։ 


Կարդալ ավելին JAMnews-ում