Ինչո՞ւ են Հյուսիսային Կովկասում հետապնդում հեքիմներին ու մոգերին" />

Չեչնիայի իշխանությունները պայքարում են վհուկների դեմ

Ինչո՞ւ են Հյուսիսային Կովկասում հետապնդում հեքիմներին ու մոգերին

Գուդերմես քաղաքի երկու կին բնակիչ ձերբակալվել է Չեչնիայի՝ Ռուսաստանի կազմում Հյուսիսային Կովկասում գտնվող հանրապետության ուժային կառույցների աշխատակիցների կողմից մոգությամբ, կախարդությամբ և հեքիմությամբ զբաղվելու համար։ Ինչպես հաղորդում է Կավկազսկի ուզելը, հեքիմների և էքստրասենսների հետապնդումները Չեչանիայում սկսվել են դեռ վեց տարի առաջ, սակայն վերջին տարիներին նման բան չկար։

Փորձը փորձանք չէ։ Թե ինչպես են Չեչնիայի փախստականները գրոհում Բելառուսի լեհական սահմանը

Սարսափած ծնողները հրաժարվում են երեխաներից․ Չեչնիայում արդեն հետապնդում են ոչ միայն իրավապաշտպաններին և ԼԳԲՏ-ին, այլև դեռահասներին

Ձերբակալված կանանց կարող է քրեական պատասխանատվություն սպառնալ։

«Տանը, որտեղ նրանք բնակվում էին, մոգության և օկուլտիզմի վերաբերյալ տարբեր գրականություն, խաղաթղթեր, տասնյակ մարդկանց լուսանկարներ և տարբեր առարկաներ են հայտնաբերվել, որոնք օգտագործվում են մոգական ծեսերի ժամանակ։ Ընտանեկան հարաբերությունների ամրապնդման, թուղթուգիրը հանելու, աչքից ազատելու, տարբեր հիվանդություններ բժշկելու պատրվակով նրանք քաղաքացիներից տարբեր չափի գումարներ են վերցրել», – հայտարարել է Չեչնիայի ՆԳՆ ներկայացուցիչը «Կովկազսկի ուզելի» թղթակցին։

Չեչնիայի իշխանությունները մոգերին, կախարդներին և հեքիմներին 2013թ-ին պատերազմ էին հայտարարել։ 2013թ-ի փետրվարին հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը պահանջել էր Չեչնիայում արմատախիլ անել այդ երևույթները մունիցիպալիտետների ղեկավարների և մահմեդական հոգևորականների հետ հանդիպմանը նա հեքիմներին և մոգերին սպառնացել էր «պատկան մարմիններով»։

Դրանից հետո Չեչնիայում արշավ սկսվեց հեքիմների և մոգերի դեմ մի քանի մարդ սպանվեց, իսկ մնացածները լքեցին հանրապետությունը կամ դադարեցրին իրենց գործունեությունը։ Հենց 2013թ-ին էլ իր պաշտոնից զրկվեց Չեչնիայի Գուդերմեսի շրջանի ղեկավար Ահմեդ Աբասովը, որի մասին հայտնի էր դարձել, որ մոգի է դիմել պաշտոնը բարձրացնելու գիր անելու համար։

Մոգությամբ զբաղվելը հակասում է իսլամական դավանանքին, նշում են տեղի աստվածաբանները։

«Կախարդությունը, մոգությունը, գուշակությունն ու նման այլ բաները կտրականապես արգելված են իսլամում։ Նույնիսկ կախարդի կամ գուշակի դիմելն է մեծ մեղք։ Դա շատ վտանգավոր երևույթ է, որի դեմ պետք է պայքարել», – հայտարարել է չեչեն աստվածաբան Մուսլիմը։

Մոգությամբ և կախարդությամբ զբաղվելը Չեչնիայում լայնորեն տարածված էր երկու ռազմական արշավների միջակայքում և 2000-ականների սկզբին, սակայն հիմա այդ երևույթը գրեթե զրոյի է հասել։

Մոգերի և էքստրասենսների դեմ ներկայիս արշավը Չեչնիայում այնքան էլ կապ չունի կրոնական շարժառիթների հետ, այն ավելի շատ՝ մյուս հանրապետությունների համեմատ ավելի ուժեղ ոստիկանական վերահսկողության դրսևորում է, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ավագ գիտաշխատող Միխայիլ Ռոշչինը։

Չնայած կրոնական արգելքներին՝ կախարդությունն ու մոգությունն առկա էին ժողովրդական մշակույթում, նշել է արևելագետը։

«Դրանցով տարված էին նույնիսկ խորհրդային տարիներին։ Նման ծառայությունները տարածված էին և քրիստոնյաների, և մուսուլմանների շրջանում», – ասել է Ռոշչինը։

Ռուսաստանում հաճախ են էքստրասենսներին և մոգերին քրեական պատասխանատվության ենթարկում խարդախության մեղադրանքով, ասում է փաստաբան Աբուսուպյան Գայթաևը։ Սակայն մոգական պրակտիկաների դեպքում խարդախության մտադրությունն ապացուցելը դժվար է, այդ պատճառով էլ իրավապահ մարմիններն «այնքան էլ չեն սիրում» նման գործերը։

Փաստաբանը հավելել է, որ էքստրասենսներից և հեքիմներից հանրապետությունն ազատելու մեծ արշավից հետո Չեչնիայում մի քանի տարի առաջ մոգության և կախարդանքի թեման գրեթե չէր բարձրացվում, և հեքիմներին հետապնդելու մասին վերջին տարիներին ոչինչ չէր խոսվում։


Կարդալ ավելին JAMnews-ում