Բինալի Յըլդըրըմը կհանդիպի Վրաստանի վարչապետին" />

Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով Վրաստան կժամանի

Բինալի Յըլդըրըմը կհանդիպի Վրաստանի վարչապետին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր՝ մայիսի 22-ին, պաշտոնական այցով Վրաստան կժամանի: Թբիլիսիում Յըլդըրըմին կուղեկցեն Թուրքիայի նախարարների կաբինետի անդամները:

Թուրքիայի պատվիրակությունը Թբիլիսիի օդանավակայանում կդիմավորի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն: Հանդիման պաշտոնական արարողությունը կկայանա վաղը՝ մայիսի 23-ին, կառավարության ադմինիստրացիայի շենքում:

Ավելի ուշ Բինալի Յըլդըրըմն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն, որից հետո կմասնակցեն համատեղ մամուլի ասուլիսին: Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Ռազմավարական համագործակցության խորհրդի շրջանակում: Գործընկերության նման մակարդակը սկսվել է 2016թ-ից:

Վրաստանն ու Թուրքիան մոտ գործընկերներ են մի քանի ուղղություններով՝ էներգետիկայի, առևտրի, կրթության և մշակույթի ոլորտներում: Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է:


Կարդալ ավելին JAMnews-ում