Նրան մեղադրում են իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման համար" />

Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին

Նրան մեղադրում են իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման համար

Մարտի 20-ին Նիկոլա Սարկոզին եկել է 2007թ-ին իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մասին պլանային հարցաքննության: Ֆրանսիական ոստիկանությունը նրան կալանքի տակ է առել, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի դատախազությունը 2013թ-ից հետաքննում է Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հանգամանքները: Հենց այն ժամանակ ֆրանս-լիբանանյան գործարար Զիադ Տակիդին հայտարարել է, որ նա ապացույցներ ունի, որ Սարկոզիի ընտրարշավը ֆինանսավորվել է այդ թվում և Լիբիայի կառավարության կողմից: Դա, ֆրանսիական օրենսդրության համաձայն, հանցագործություն է:

Սարկոզին, որը Ֆրանսիայի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2007-2012թթ-ին, միշտ հերքել է լիբիական փողերի օգտագործման համար մեղադրանքները:

Ֆրանսիական իրավապահ մարմինները 48 ժամ ունեն Սարկոզիի հանդեպ խափանման միջոց ընտրելու համար:

Նիկոլա Սրկոզին հայտնի է Ռուսաստանի ղեկավարության հանդեպ իր համակրանքով: Հենց նա էր 2008թ-ի միջնորդի դեր կատարում արևմտյան կառավարությունների և Ռուսաստանի միջև Վրաստանի դեմ վերջինիս ռազմական ագրեսիայի ժամանակ:


Կարդալ ավելին JAMnews-ում