Բաքվեցիներից ոմանք կարծում են, որ դա կբարդացնի մարդկանց կյանքը, մյուսները՝ որ կլուծի գործազրկության հարցը" />

Ֆորմուլա 1-ն Ադրբեջանում կերկարաձգվի ևս 3 տարով

Բաքվեցիներից ոմանք կարծում են, որ դա կբարդացնի մարդկանց կյանքը, մյուսները՝ որ կլուծի գործազրկության հարցը

Ֆորմուլա 3-ը երկարաձգել է Բաքվում մրցարշավներ անցկացնելու պայմանագիրը : Ադրբեջանի գրան-պրին կանցկացվի առնվազն մինչև 2023թ-ը ներառյալ: Ի սկզբանե պայմանագիրը ստորագրվել էր 5 տարով, որի ժամկետը սպառվում էր 2020թ.:

Ֆորմուլա-1 դասի ավտոմրցարշավի աշխարհի առաջնության ադրբեջանական փուլն անցկացվում է 2016թ-ից: Այս մրցաշրջանում այն տեղի կունենա ապրիլին:

• «Ֆորմուլա -1»: ինչու՞ է դա անհրաժեշտ Ադրբեջանին

• Սպորտային տնտեսություն ադրբեջանական ձևով 

Ի՞նչ օգուտ է ստանում դրանից երկիրը

Դեռ 2017թ.՝ հերթական մրցարշավների նախօրեին, դրա կազմակերպիչներից Նիգյար Արփադարային ասում էր, որ «սկզբում մրցարշավը դիտարկվում էր որպես բիզնես-նախագիծ՝ ուղղված ամբողջ աշխարհում Ֆ-1-ի պատրաստի կեսմիլիարդանոց լսարանի շրջանում Ադրբեջանի առաջխաղացմանը, և որպես զբոսաշրջիկներ հանդիսատես ներգրավելուն»:

Իսկ անկախ տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին հակադարձում էր, որ հնարավոր չէ զբոսաշրջիկներ ներգրավել միայն խոոշոր միջոցառումներով, և դրա համար անհրաժեշտ է լուրջ միջոցներ ձեռնարկել: Մինչ այժմ շարունակվում են վեճերը՝ արդյոք Ֆորմուլա-1-ն Ադրբեջանին որևէ օգուտ է տալիս՝ ֆինանսապես կամ գոնե համբավի առումով: Եվ այդ մասին վիճում են ոչ միայն մասնագետները, այլև հասարակ բաքվեցիները:

Քաղաքացիների վերաբերմունքը

Մրցարշավն ընթանում է Բաքվի կենտրոնում՝ քաղաքային մայրուղու վրա: Դրա պատճառով երկար ժամանակով փակվում են բազմաթիվ փողոցներ՝ նաև հետիտոների երթևեկության համար: Քաղաքացիներն այդ օրերին զգալի անհարմարություններ են կրում, և դա է հիմնական պատճառը՝ ինչու շատերը Բաքվում չեն հետևում Ֆորմուլա 1-ին և ամեն անգամ Ադրբեջանի գրան-պրիին սպասում են ինչպես ոչ մեծ տարերային աղետի:

Ահա թե ինչպես են պայմանագիրը երկարաձգելու լուրն ընդունել սոցիալական ցանցերում.

«Կատարյալ երջանկության համար միայն դա էր պակասում»:

«Եթե ճանապարհերը չփակեին, թեկուզ հավերժ պայմանագիր ստորագրեին»:

«Սա նշանակում է, որ նորից հարկատուների փողերը կծախսվեն հիմար խաղերի վրա, նորից տասնյակ անգամ ասֆալտ կփռեն, հսկայական բաժանիչ սալինկներ կշարեն և այլն, և որպես հետևանք, կիջնի կենսամակարդակը» :

Չնայած, գտնվել են նաև առավել լավատեսական տրամադրություներով մեկնաբանություններ.

«Աշխատատեղեր կբացվեն, ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հյուրանոցները զբոսաշրջիկներով կլցվեն: Ես միայն
կողմ եմ»


Կարդալ ավելին JAMnews-ում