Երկու տարի է անցել հակամարտության ռազմական սրացումից " />

Ֆոտոպատմություն. Ղարաբաղում տեղի ունեցած «ապրիլյան պատերազմից» հետո 20 ընտանիք ապրում է նախկին առողջարանում

Երկու տարի է անցել հակամարտության ռազմական սրացումից

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Ապրիլին լրանում է Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական դեպքերի երկու տարին, որոնք Կովկասի նորագույն պատմության մեջ են մտել որպես «ապրիլյան պատերազմ»:

Այս ֆոտոպատմությունն այն մասին է, թե ինչպես է 20 ընտանիք այդ սրացումից հետո ապրում  Ղարաբաղի «Ալաշան» նախկին խորհրդային առողջարանում: «Ապրիլյան պատերազմի» ժամանակ նրանց տներն ավերվել են կամ բնակության համար չափազանց վտանգավոր են դարձել:

2016թ-ի ապրիլի 2-ի գիշերը 1994թ-ին կնքված զինադադարից հետո առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցավ ամենամասշտաբային ռազմական բախումը:

 

Ապրիլի 6-ին կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել զինադադարի ռեժիմը վերականգնելու շուրջ:

 

Ապրիլի 10-ին կայացած մամուլի ասուլիսում իրենց եզրակացությունների մասին հաղորդեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք նշեցին, որ իրենց մանդատը «չի ենթադրում այն բանի հետաքննությունը, թե ով է սկսել և ով է պատասխանատու կատարվածի համար»: Իրենց խնդիրը կողմերին օգնելն է իրավիճակը կայունացնելու, խաղաղություն պահպանելու և «կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու» հարցում:

 

ԵԱՀԿ խումբը 1992թ-ից գլխավորում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը: Դրա մասնակիցներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը, համանախագահներն են Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները:

 

 

Ըստ պաշտոնական տվյալների՝ «ապրիլյան պատերազմի» ժամանակ ադրբեջանական կողմից 31 զինվորական է զոհվել: Սակայն «Խազար» ռազմական հետազոտությունների կենտրոնն այլ թիվ էր հաղորդել՝ 94 մարդ:

 

Ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմից 92 զինվորական է զոհվել:

JAMnews-ի լրագրողները Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում հետևում էին 2016թ-ի ապրիլյան դեպքերին: Այդ նյութերից որոշների հղումները ներառված են  ֆոտոռեպորտաժում:

 Ներքին տեղահանվածների ճամբարը Թալիշից ոչ հեռու գտնվող «Ալաշան» նախկին խորհրդային առողջարանի տարածքում

Պլաստիկ կացարանները տեղակայված են բիտումացեմենտային հիմքի վրա և տաքացվում են փայտե վառարաններով:

İcmanın iki mağazası var

Համայնքը երկու խանութ ունի:

Խմելու ջրի աղբյուրն ընդհանուր է բոլորի համար:

Մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում:

 Դպրոցում 23 աշակերտ կա: Իշխանություններն ասում են, որ Ալաշանում նոր դպրոցի շենք կառուցելու կարիք չկա, քանի որ թալիշցիները շուտով տուն են վերադառնալու:

 Նոր տներ, մանկապարտեզ և հանդիսությունների սրահ գյուղացիների համար:

1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմի զոհերի հուշահամալիրը:

Գնդակոծությունից տուժած շենքերը: Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, JAMnews

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:

Հակամարտության կողմերը պարբերաբար հաղորդում են շփման գծում բախումների մասին և միմյանց մեղադրում սադրանքների համար:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում