Իրանում միասեռական կապերի համար մահապատժի են ենթարկում: Այդ պատճառով էլ միասեռական իրանցիների մասին չգիտեն նրանց սեփական ընտանիքներն, ու նրանց մեծ մասը ձգտում է լքել երկիրը" />

Ֆոտոպատմություն՝ սիրո մասին. Իրանի միասեռականներն՝ ազատության սպասելիս

Իրանում միասեռական կապերի համար մահապատժի են ենթարկում: Այդ պատճառով էլ միասեռական իրանցիների մասին չգիտեն նրանց սեփական ընտանիքներն, ու նրանց մեծ մասը ձգտում է լքել երկիրը

Դենիզլին Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող փոքր քաղաք է: Այստեղ իրանցի միասեռականները, որոնք որոշել են փախչել մահապատժից, ԱՄՆ, Կանադայի և եվրոպական երկրների դեսպանատներից ներգաղթի թույլտվության են սպասում:

Իրանական ծագման լուսանկարիչ Լորանս Ռասթին այստեղ է իրականացրել իր դիպլոմային նախագիծն ու պատմել է Bird-in-flight պարբերականներին այն պատմությունները, որոնք լսել է:

1979թ-ի Իրանում Իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ: Այդ օրվանից մինչև հիմա երկրում ավելի քան 4 հազար տղամարդու են կախաղան հանել, որոնք մեղադրվել են միասեռական կապերի համար: Ամենաաղմկահարույցը երկու դեռահասներ Մահմուդ Ասգարիի և Այազ Մարհոնիի մահապատիժն էր 2005թ-ին:

Նրանք, ովքեր որոշել են մեկնել Իրանից և տեղափոխվել են Դենիզլի, հաճախ Թուրքիայում ապօրինի են գտնվում: Նրանք գումար են վաստակում՝ կարի ֆաբրիկաներում աշխատելով: Եթե Թուրքիայում կարված էժան հագուստ եք գնում, հավանաբար, այն կարված է ապօրինի բնակվողների կողմից:

Իրանական կյանքի տարօրինակություններից մեկն այն է, որ մարդիկ չեն կարող հանդիպել նույն սեռի զուգընկերոջ հետ, սակայն եթե նրանցից մեկը փոխի սեռը, դա արդեն ընդունելի է: Մի երիտասարդ պատմել է, որ իր ընտանիքը ստիպել է իրեն փոխել սեռը, որպեսզի ինքը կարողանա իր ընկերոջ հետ օրինական կերպով ապրել: Նա համաձայնել է հորմոնալ թերապիային, սակայն օրգանիզմը հրաժարվել է ընդունել դեղորայքը, և բժիշկները սկսել են վախենալ նրա կյանքի համար: Սակայն ծնողները պնդել են, որ թերապիան շարունակվի. իրենց պատիվն ու օրենքներին հավատարմ լինելը նրանց համար որդու կյանքից ավելի թանկ էր:

Առավել բարդ է կանանց հետ կապ հաստատել, սակայն դա չի նշանակում, որ նրանք Իրանում քիչ են: Նրանց զգուշավորությունն ու հետաքրքրասերներից հեռու մնալու ցանկությունը հասկանալի է. նրանք արևելյան երկրի հասարակության ամենախոցելի անդամներն են:

Իրանում միասեռականները հասարակությունից քողարկվելու համար հաճախ օգտագործում են կրոնը։ Այս լուսանկարում երկու երիտասարդ ծածկված են նրանցից մեկի մոր հիջաբով: Նա մանուկ հասակում հաճախ է մորից այն վերցրել և կրել, ինչի համար պարբերաբար պատժվել է:

Լորանս Ռասթիի ֆոտո-նախագծի մասնակցածներից ոչ ոք չի համաձայնել բացել դեմքը: Անանունությունը պաշտպանվելու նրանց հիմնական միջոցն է:

None found

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում