Բանտում հայտնված կինն ավելի մեծ խայտառակություն է ընտանիքի համար, քան տղամարդը։ Եվ նրանց այնտեղ հիմնականում լքում են երեխաների հետ միասին " />

Ֆոտոնախագիծ՝ Ուկրաինայի բանտերի կանանց մասին, որոնք պատիժը կրում են երեխաների հետ միասին

Բանտում հայտնված կինն ավելի մեծ խայտառակություն է ընտանիքի համար, քան տղամարդը։ Եվ նրանց այնտեղ հիմնականում լքում են երեխաների հետ միասին

 

Հրապարակման օրիգինալն՝ ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքի կայքում

Ամերիկացի լուսանկարիչ Միշա Ֆրիդմանն Ուկրաինայում այցելել է  կանանց 11 գաղութ և քննչական մեկուսարան բանտում երեխաների հետ միասին հայտնված կանանց մասին ֆոտոնախագիծ անելու համար։

«Երեխաները նրանց հետ են մնում միայն մինչև երեք տարեկան, – պատմում է Ֆրիդմանը։ – Երեխայի և մոր հետագա ճակատագիրն արդեն տարբեր կերպ է դասավորվում՝ ամեն անգամ տարբեր կերպ՝ կախված դատավճռից»։

Նրանց ճակատագիրն, ինչպես ոչ մի այլ մարդու, արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում այսօր ուկրաինական քրեակատարողական համակարգի հաստատություններում։ Այդ պատճառով էլ հենց նրանց է լուսանկարիչն ընտրել որպես իր նոր փաստագրական նախագծի գլխավոր հերոսներ։

«Յուրաքանչյուր քննչական մեկուսարանում (Ուկրաինայում) մեկական «մանկական» խուց է նախատեսվում, այդ պատճառով էլ  դրանցից յուրաքանչյուրում սեփական նորարարություններն են մտածում, թե ինչպես մեկուսացնել երեխաներով մայրերին», – պատմում է ամերիկացի լուսանկարիչ Միշա Ֆրիդմանը։

Ըստ ուկրաինական օրեքների՝ երեխաներով դատապարտված կանայք մինչև երեք տարի կարող են նրանց հետ միասին ապրել գաղութում։ Երեխայի երեք տարեկանը լրանալուն պես նրանց տանում են կամ ազգականները, կամ մանկատները։

Մինչև երեք տարեկան երեխաներով կանանց լավ վարքի դեպքում կարող են թույլատրել գաղութի սահմաններից դուրս ապրել։ Սակայն իշխանություններն ասում են, որ նման իրավունքից դեռևս ոչ ոք չի օգտվել։ Ենթադրում են, որ փողի բացակայության պատճառով նրանք չեն կարողանում «ազատության մեջ» պահել իրենք իրենց և երեխաներին։

Ֆրիդմանն ասում է, որ բոլոր դատապարտյալներից նրա մոտ տպավորվել է մայրերից մեկը նրան Ֆրիդմանը բավականին մոտ տարածությունից է լուսանկարել, և նա խնդրել է երեխայի դիմանկարն անել։

«Ինչո՞ւ, – հարցրի ես։ Նա ասաց, որ երեխան շուտով երեք տարեկան է լինելու, նրան տանելու են, իսկ նա այստեղ է մնալու դեռ ինը տարի։ Նա (ենթադրաբար) նստած էր սպանության համար»։

Ամենից շատ, ասում է լուսանկարիչը, նրան զարմացրել է այն, որ կանանց գրթե ոչ ոք չի գալիս տեսակցության

«Տղամարդկանց բանտեր և մեկուսարաններ այցերի թիվը բացարձակապես անհամեմատելի է կանանց այցելությունների հետ։ Կանանց լքում են։ Եվ կարևոր չէ, թե առաջին անգամ է նա նստում, թե ռեցիդիվիստ է կինը բանտում ընտանիքի համար ավելի մեծ տաբու և խայտառակություն է, նա «լքված իր է»։

«Ուկրաինան՝ առանց խոշտանգումների» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Գատիատուլինն ասում է, որ այդ ֆենոմենը դժվար է բացատրել։ «Հասարակության մտածելակերպն այդպես է կառուցված», – ասում է նա։

«Ես դեպք գիտեմ, որ դատապարտյալ տղամարդը  հինգ տարվա մեջ հինգ անգամ բաժանվել-ամուսնացել է։ Իսկ կանանց հետ ամեն ինչ ավելի բարդ է։ Հնարավոր է, որ արժե առանձին գերատեսչական ծրագրեր անել, պետությունը պետք է կանանց վերասոցիալականացման համար պայմաններ ստեղծի, ապահովի ընտանիքի պահպանման իրավունքը։ Գաղութի վարչակազմը պետք է նպաստի արտաքին աշխարհի հետ նրանց կապերին»։

«Մեդիացանցերի» աջակցությամբ

Կարդալ ավելին JAMnews-ում