Ֆոտոարխիվ․ վրացական ընտանիքները լքում են Աբխազիան 1992-1993թթ-ի վրաց-աբխազական պատերազմի ժամանակ

Վրաց-աբխազական պատերազմի ավարտից 25 տարի է անցել։ Սակայն հակամարտւթյունը կարգավորված չէ, իսկ կողմերի դիրքորոշումները միմյանց ուղիղ հակառակն են

Այս լուսանկարներն արվել են Աբխազիայում 1992-1993թթ-ին՝ վրաց-աբխազական հակամարտության ժամանակ  և այժմ պահվում են Վրաստանի ազգային գրադարանի արխիվում։ Լուսանկարներում պատկերված են վրացի ընտանիքներ, որոնք լքում են Աբխազիայի իրենց տները։

Այս ֆոտոպատմությունը մենք հրապարակում ենք վրաց-աբխազական պատերազմի ավարտի 25-ամյակին, որը նշում են երկու կողմերն էլ, սակայն դրա հանդեպ հակառակ վերաբերմունքով։

Հակամարտության լուծումը մինչ այսօր գտնված չէ, այն կարգավորված չէ, և կողմերի դիրքորոշումները չեն փոխվում։ Վրաստանը խոսում է իր տարածքային ամբողջականությունից, Աբխազիան՝ իր անկախությունից։

Աբխազիայի Հանրապետության անկախ կարգավիճակն այսօրվա դրությամբ ճանաչել է Ռուսաստանն ու ևս հինգ երկիր։ Բոլոր արևմտյան երկրներն ու միջազգային մնացած ողջ հանրությունը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992թ-ի օգոստոսի 14-ին և ավարտվել 1993թ-ի սեպտեմբերի 27-ին Վրաստանի զինված ուժերի պարտությամբ։

Ըստ չստուգված տվյալների՝ երկու կողմերից հակամարտության զոհ է դարձել 13 հազար մարդ։ Հազարից ավել մարդ անհետ կորել է։ Հարազատները մինչև հիմա չգիտեն, թե նրանցից շատերը որտեղ են թաղվել։

Աբխազիայից փախստական է դարձել 300 հազար մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը վրացիներ էին։ Այս ֆոտոպատմությունը նրանց մասին է։

Աբխազիա, 1993թ

Օչամչիրե կայարանն Աբխազիայում, 1993թ

Աբխազիա, 1993թ

Լուսանկարը՝ Շահ Այվազովի։ Վրացի փախստականներ, 1993թ․։ Վրաստանի ազգային գրադարանի արխիվ

Աբխազիա, 1993թ․։ Վրաստանի ազգային գրադարանի արխիվ

Լուսանկարը՝ Շահ Այվազովի։ Վրացի փախստականներ, 1993թ․։ Վրաստանի ազգային գրադարանի արխիվ

Լուսանկարը՝ Շահ Այվազովի։ Վրացի փախստականներ, 1993թ․։ Վրաստանի ազգային գրադարանի արխիվ

Լուսանկարը՝ Շահ Այվազովի։ Փախստականները Սուխումիի օդանավակայանում, 1993թ․։ Վրաստանի ազգային գրադարանի արխիվ

Սուխումիի օդանավակայանում, 1993 թ

Փախստականները լքում են Աբխազիան։ Ինգուրի կամուրջ։ 1993 թ

Փախստականները լքում են Աբխազիան։ Ինգուրի կամուրջ։ 1993 թ

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում