Իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչպես են 17 ընկերությունների արժեթղթերը հայտնվել մեկ կառույցի ձեռքում" />

Օֆշորային ընկերությունը վերահսկում է Հայաստանի հանքարդյունաբերության զգալի մասը

Իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչպես են 17 ընկերությունների արժեթղթերը հայտնվել մեկ կառույցի ձեռքում

Հայաստանում հերթական աղմկահարույց քրեական գործն է հարուցվել «մրցակցության սահմանափակում» հոդվածով: Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ մի քանի անձինք և ընկերություններ ժամանակին ձեռք են բերել 19 հանքարդյունաբերական ընկերությունների արժեթղթեր: Այնուհետև այդ արժեթղթերը վերավաճառվել են օֆշորային ընկերությունների, որոնք գրանցված են Կայմանյան կղզիներում: Ընդ որում, 17 ընկերությունների արժեթղթեր բաժին են ընկել մեկ օֆշորային կառույցի:

«Մենք այստեղ ռիսկեր ենք տեսնում առ այն, որ շուկայի հիմնական հատվածը վերահսկվում է մեկ ընկերության կողմից: Եվ այստեղ խոսքը կարող է գնալ մրցակցության սահմանափակման մասին», – նշել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում:

Պատկան մարմինները դեռ չեն հաղորդում, թե որ ընկերության մասին է խոսքը: Իրավապահ մարմիններն այժմ պարզում են հանգամանքները, թե ինչպես են 17 ընկերությունների արժեթղթերը հայտնվել մեկ կառույցի ձեռքում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում