Ի՞նչ սպասել Օլիմպիադայից ընդհանուր առմամբ և Հարավային Կովկասի մարզիկներից՝ մասնավորապես" />

Օլիմպիադա 2018. որոշ ռեկորդներ արդեն գրանցվել են

Ի՞նչ սպասել Օլիմպիադայից ընդհանուր առմամբ և Հարավային Կովկասի մարզիկներից՝ մասնավորապես

Մեկնարկել են XXIII ձմեռային Օլիմպիական խաղերը հարավկորեական Փխենչխան քաղաքում: Այն կտևի մինչև փետրվարի 25-ը: Օլիմպիադային մասնակցում է ավելի քան երկուսուկես հազար մարզիկ աշխարհի 92 երկրներից:

Ահա ամենահետաքրքիր փաստերն Օլիմպիական խաղերի մասին, որոնց հետևելու է մարզասերների մեծ մասն ամբողջ աշխարհում մոտակա երկու շաբաթվա ընթացքում:

Փխենչխանը վերջին 24 տարվա ընթացքում ամենափոքր քաղաքն է, որն Օլիմպիադայի մայրաքաղաքն է դարձել: Այնտեղ ապրում է 50 հազարից պակաս մարդ: REUTERS/Arnd Wiegmann

Օլիմպիադայի նախապատրաստումն ու անցկացումը Հարավային Կորեայի համար 13  մլրդ դոլար կարժենա: Այդ գումարը 4 անգամ պակաս է նրանից, ինչ Ռուսաստանն է ծախսել 2014թ-ի Սոչիի Օլիմպիադան անցկացնելու վրա: REUTERS/Afolabi Sotunde

Հատուկ Օլիմպիադայի համար Սեուլից Փխենչխան և հակառակ ուղղությամբ նոր երկաթգիծ է կառուցվել: Այդ երկաթգծով ճանապարհը 69 րոպե է կազմում

Ամերիկյան հավաքականում 242 մարզիկ կա, ինչը թիմի մասնակիցների թվի բացարձակ ռեկորդ է բոլոր Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում: REUTERS/Brendan McDermid

Կխաղարկվի մեդալների 102 կոմպլեկտ 15 մարզաձևերում: REUTERS/Damir Sagolj

Հարավային և Հյուսիսային Կորեաների հոկեյի կանանց հավաքականները միավորվել են և Օլիմպիադային մեկ կազմով են հանդես գալու: REUTERS/Grigory Dukor

Երեք նիգերիացի բոբսլեյիստներն Աֆրիկայի առաջին մարզիկները կդառնան, որոնք կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին դրա ողջ պատմության ընթացքում: REUTERS/Afolabi Sotunde

Ձ

մեռային Օլիմպիական խաղերի այն մարզաձևը, որին ավանդաբար սևեռված է բոլորի ուշադրությունը, հոկեյն է: Սակայն Փխենչխան ոչ ոք չի ժամանի Հոկեյի ազգային լիգայից, ինչը կնվազեցնի Օլիմպիադայի հոկեյի մրցաշարի դիտարժանությունը: Այս մարզաձևում գլխավոր ֆավորիտները Ռուսաստանի, ԱՄՆ, Կանադայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հավաքականներն են:

11

-անգամյա չեմպիոն ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը երկամարտի առաջնության գլխավոր թեկնածուն է լինելու: Լեգենդար նորվեգացի երկամարտիկ Ուլե-Էյնար Բյորնդալենը, որն այս տարի դարձավ 44 տարեկան, չկարողացավ անցնել Փխենչխանի խաղերի ընտրական փուլը, իսկ առաջատար ռուսաստանցի երկամարտիկները, որոնք ունակ են պայքարելու ամենաբարձր տեղերի համար, հեռացվել են Օլիմպիադայի մասնակցությունից դոպինգային սկանդալի պատճառով:

Լ

եռնադահուկային սպորտի երկրպագուների ուշադրության կենտրոնում է գտնվելու ամերիկուհի Լինդսի Վոննը: Վանկուվերի 2010թ-ի խաղերի կրկնակի մրցանակակիրը բաց էր թողել Սոչիի Օլիմպիադան վնասվածքի պատճառով:

Հ

արավային Կովկասի երկրներից Փխենչխան է մեկնել 8 մարզիկ: Չորսը՝ Վրաստանից, երեքը՝ Հայաստանից և մեկն՝ Ադրբեջանից:

Հարավային Կովկասի երկրպագուների  գլխավոր հույսն այս խաղերին գեղասահորդ Մորիս Կվիթելաշվիլիին է: Մինչև վերջերս նա մրցաշարերին մասնակցել է ռուսական դրոշի ներքո, սակայն 2016թ-ին սկսեց հանդես գալ Վրաստանի համար:


Կարդալ ավելին JAMnews-ում