Սցենարը հիմնված է իրական դեպքերի և գյուղացիների ու զինվորների պատմությունների վրա, որոնք պատերազմի հերոսներ են դարձել։" />

Օգոստոսյան պատերազմի մասին վրացական ֆիլմը պայքարելու է Օսկարի համար

Սցենարը հիմնված է իրական դեպքերի և գյուղացիների ու զինվորների պատմությունների վրա, որոնք պատերազմի հերոսներ են դարձել։

2008թ-ի օգոստոսյան պատերազմի մասին ֆիլմը Վրաստանի կողմից ներկայացվելու է «Օսկար» ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ռեժիսոր Դիթո Ցինցաձեի լիամետրաժ ֆիլմը կոչվում է «Շինդիսի»։

Շինդիսին վրացական գյուղ է վրաց-օսական հակամարտության գոտում։ 2008թ-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ այս գյուղում մարտական գործողություններ էին տեղի ունենում։

Ֆիլմի թրեյլերում ռեժիսորն ասում է, որ սցենարը հիմնված է իրական իրադարձությունների և գյուղացիների ու զինվորների պատմությունների վրա, որոնք պատերազմի հերոս են դարձել։

Յուրաքանչյուր տարի գաղտնի քվեարկությամբ Վրաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմ է ընտրում Օսկարի մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար։

• Չեռնոբիլը որպես բիզնես

Միայն մեկ անգամ է վրացական ֆիլմն ընտրվել կինոակադեմիայի կողմից «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Դա 1996թ-ին էր, ֆիլմի ռեժիսորը Նանա Ջորջաձեն է, այն կոչվում է «Սիրահարված խոհարարի հազար ու մի բաղադրատոմս», գլխավոր դերում Պիեռ Ռիշարն է։

2014թ-ին վրացի ռեժիսոր Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» ֆիլմը նույնպես հայտնվել էր Օսկարի հավակնորդների ցանկում։ Սակայն այն ներկայացված էր ոչ թե Վրաստանի, այլ Էստոնիայի կողմից։

«Մանդարինները» նույնպես պատերազմի մասին է այստեղ սյուժեն ընթանում է 1992-ին Աբխազիայում վրաց-աբխազական զինված հակամարտության ժամանակ։

Արդյոք վրացական «Շինդիսի» ֆիլմն այս անգամ կհայտնվի հավակնորդների թվում, հայտնի կդառնա միայն հունվարին։ Հենց այդ ժամանակ է կինոակադեմիայն հայտարարում հավակնորդների ցանկը։


Կարդալ ավելին JAMnews-ում