Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի անսպասելի որոշումն ակտիվացրել է Թուրքիայի ռազմական գործողությունն ու քրդերի վրա գրոհները։ Բոլոր մանրամասները․ ի՞նչ է տեղի ունենում Սիրայում և ինչո՞ւ են Ամերիկային դավաճան անվանում" />

Քրդերը Սիրիայում դաշինք են կազմում Ռուսաստանի և Սիրիայի նախագահ Ասադի հետ։ Ինչո՞ւ է դրանում մեղադրվում ԱՄՆ-ն

Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի անսպասելի որոշումն ակտիվացրել է Թուրքիայի ռազմական գործողությունն ու քրդերի վրա գրոհները։ Բոլոր մանրամասները․ ի՞նչ է տեղի ունենում Սիրայում և ինչո՞ւ են Ամերիկային դավաճան անվանում

Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունն ու Սիրիայի քրդերի հետ հակամարտության սրացումը շատ ակտիվորեն է զարգանում այն բանից հետո, երբ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ-ն հայտարարեց, որ չի խոչընդոտելու այդ գործողությանն, ու սկսեց այդ տարածքից դուրս բերել իր զորքերը։

Թուրքական գործողության նպատակն իր սահմանների երկայնքով «անվտանգության գոտի» ստեղծելն է։

Ինչպես գրում է NPR-ը, Ամերիկան հաստատել է Սիրիայից իր զորքերը դուրս բերելու որոշումն, ինչը նշանակում է, որ քրդական կազմավորումներն՝ ԱՄՆ դաշնակիցներն, առանց պաշտպանության են մնացել, թուրքական ուժերի գրոհի տակ։

Ովքե՞ր են քրդերը, և ինչո՞ւ են նրանք հարվածի տակ գտնվում

Ինչո՞ւ է Հայաստանը դատապարտել Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի տարածք

Ինչո՞ւ է Ադրբեջանն աջակցել Սիրիայում թուրքական գործողությանը

Գրոհի է ենթարկվել արդեն ավելի քան 300 օբյեկտ։ Կիրառվում է ծանր սպառազինություն։

Քուրդ գեներալները զորքերը դուրս բերելու նախագահ Թրամփի որոշումից անմիջապես հետո հայտարարել են, որ եթե Ամերիկան չմասնակցի իր դաշնակից քրդերի պաշտպանությանը, նրանց ստիպված կլինեն համաձայնագիր կնքել Սիրիայի նախագահ Ասադի և Ռուսաստանի հետ։ Քաղաքացիական պատերազմում նրանք հակառակորդներ էին։

Եվ ահա հոկտեմբերի 14-ին, ինչպես հաղորդում է Reuters-ը, քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» և Սիրիայի պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Հմեյմիմի ռուսական ռազմաբազայում։

Դրանից անմիջապես հետո սիրիական կառավարական բանակը սկսել է շարժվել դեպի թուրքական զորքերը։

Սիրիացի մարտիկներ, որոնց սատարում է Թուրքիան, Tal Abyad քաղաքում, Սիրիա։ Հոկտեմբերի 13, 2019։ REUTERS/Khalil Ashawi

Բացի այդ, քրդերը պնդում են, որ Այն-Իսա ճամբարից, որը նրանք հսկում էին, մի քանի հարյուր մարդ է փախել, և նրանք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Քրդերը զգուշացնում են ԻՊ հնարավոր վերածննդի մասին։

Թուրքիայի նախագահն այդ հաղորդագրություններն «ապատեղեկատվություն» է անվանել։ Նա բազմիցս հայտարարել է և ևս մեկ անգամ կրկնել, որ, իր կարծիքով, գլխավոր «ահաբեկիչները» հենց քրդերն են։

Գերմանիան ու Ֆրանսիան դադարեցրել են Թուրքիային զենքի մատակարարումը։

ԱՄՆ-ն և Եվրամիությունը Թուրքիային զգուշացնում են հնարավոր պատժամիջոցների մասին։

Իսկ New York Times-ը հետաքննություն է հրապարակել, որում պնդում է, որ 2019թ-ի մայիսի 5-ին և 6-ին Ռուսաստանը ռմբակոծել է  չորս հիվանդանոց Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ շրջանում, որն այն ժամանակ վերահսկվում էր ընդդիմության կողմից։

Ռուսաստանի ԱԳՆ-ն դա հերքում է, սակայն, եթե դա ճիշտ է, ապա Ռուսաստանի դեմ քրեական գործընթաց է սկսվելու ռազմական հանցագործություն կատարելու մեղադրանքով։

ԱՄՆ-ն մեղադրվում է դավաճանության համար, երկրի վրա պատասխանատվություն է դրվում Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրացման համար

Ինչպես գրում է Economist-ը, Թրամփը փաստացի հավանություն է տվել Սիրիայում քուրդ դաշնակիցների դեմ թուրքական գրոհին, երբ հայտարարել է այնտեղից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին։

Ավելին, նա նույնիսկ չի զգուշացրել քրդերին, որոնք այդ ողջ ընթացքում հերոսաբար մարտնչել են ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ կոալիցիայի շրջանակում, որը ստեղծել էր ԱՄՆ-ն, գրում է Economist-ը։

«Ժամանակն է մյուսներին, օրինակ, Ռուսաստանին և Իրանին, թույլ տալ «պարզել իրավիճակը»», – Թվիթերում գրել է Դոնալդ Թրամփը։

Սակայն երբ այդ որոշմանը դեմ են հանդես եկել նաև Հանրապետական կուսակցության նրա գործընկերները, Թրամփը զիջել է։

«Թուրքիան չպետք է արգելված որևէ բան անի», – նշված է Թրամփի նոր թվիթում։

Թուրքիան, սակայն, ամբողջությամբ անտեսել է այդ նախազգուշացումն ու հոկտեմբերի 9-ին հզոր ռազմական արշավ սկսել, որով Սիրիային դատապարտել է սպանությունների հերթական շարքի, գրում է Economist-ը։

Ամերիկյան շատ լրատվամիջոցներ և քաղաքական գործիչներ կատարվածը դավաճանություն են անվանում և հիշեցնում, որ ոչ հեռավոր անցյալում նման դեպք էլի է եղել։

Երբ նախագահ Բուշն Իրաքի բնակչությանը կոչ արեց տապալել Սադամ Հուսեյնի բռնապետական ռեժիմը, առաջինն այդ կոչին արձագանքեցին քրդերը։ Սակայն երբ նրանք հայտնվեցին կառավարական զորքերի հարվածի տակ (զոհերը հազարների էին հասնում), ԱՄՆ-ից աջակցություն նրանք չստացան։

Ապստամբ՝ սիրիական ընդդիմության դրոշով, Թուրքիային սահմանակից Akcakale քաղաքում։ 2019թ-ի հոկտեմբերի 13։ REUTERS/Murad Sezer

Մեկնաբանություն․ արդյո՞ք արժե ձեռքդ առնել ամերիկյան դրոշը, եթե հանրահավաքի ես գնում հանուն ազատության և ժողովրդավարության

Պատրիկ Սալատ, լրագրող, ապրում է Թբիլիսիում․

«Ի՞նչ ընդհանրություն կա Հոնկոնգի, Վենեսուելայի և Վրաստանի միջև։

Այդ բոլոր երկրներում վերջերս կառավարությունների դեմ ցույցեր են տեղի ունեցել, և դրանց շատ մասնակիցներ ծածանում էին ամերիկյան դրոշը որպես ազատության և ժողովրդավարության նկատմամբ հավատի խորհրդանիշ։

Սակայն այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Սիրիայի քրդերի հետ, ԱՄՆ-ն, կարծես, դադարում է այդ խորհրդանիշը լինել։

Հյուսիսային Սիրիայում քրդերը մարտնչել են և հաղթել այսպես կոչված «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որն աշխարհի՝ հատկապես Արևմուտքի համար ամենասարսափելի սպառնալիքն էր։

Անկայուն Սիրիայում նրանք դե ֆակտո ինքնավար հանրապետություն էին կազմավորել, որտեղ մարդիկ ապրում էին համեմատաբար խաղաղ պայմաններում։

Թշնամիներով շրջապատված լինելով՝ նրանք հույսը դնում էին այդ նույն Ամերիկայի վրա, որն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի մեջ էր։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանկարծակի որոշել է Հյուսիսային Սիրիայից հետ կանչել հազարավոր զինվորների։

Թրամփը սեղմում է հյուսիսկորեական բռնապետ Կիմ Չեն Ընի ձեռքը, կատակում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, փաստացի շանտաժի ենթարկում Ուկրաինայի նախագահ Զելենսկուն։ Այժմ նա «կանաչ լույս է վառել» քրդերի դեմ թուրքական գրոհի համար, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վաղեմի երազանքն էր։

Որպես նոր թուրք սուլթան՝ Էրդողանը չի թաքցնում Սիրիայի հյուսիսում Օսմանյան կայսրության երբեմնի հողերը հետ վերադարձնելու ցանկությունը։ Միաժամանակ նա ուզում է Սիրիայի քրդերի հախից գալ, քանի որ նրանց համարում է իր վաղեմի թշնամու՝ Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցողներ։ Ի դեպ, այս կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։

Էրդողանն ասում է, որ նոր հարձակումն ընդամենը խաղաղության համար անհրաժեշտ քայլ է, որը 20 մղոն երկարությամբ  «անվտանգության գոտի» կստեղծի երկու միլիոն սիրիական պատերազմից փախած մարդու համար։

Այլ կերպ ասած, Էրդողանը խաղաղության գործողություն է առաջարկել տանկերով և թնդանոթներով։

Սակայն Հյուսիսային Սիրիայի քրդերը համարում են, որ իրենց դավաճանել են։

Թրամփը պատկերավոր ցույց տվեց, որ իր արտաքին քաղաքականությունը տեղի է ունենում հիմնականում սոցիալական ցանցերում, որ նա այլ երկրներում բնակվող մարդկանց օգնելու մտադրություն չունի։

Եվ դա նշանակում է, որ Էրդողանի և Պուտինի նման մարդիկ, կարող են զավթել, ինչ ցանկանան։

Հետաքրքիր է, թե արդյոք աշխարհում որևէ մեկը կրկին ձեռքը կառնի ամերիկյան դրոշն ազատության և ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված ցույցերի ժամանակ»։


Կարդալ ավելին JAMnews-ում