Քննարկմանը մասնակցել են փորձագետներ Վրաստանից, Ադրբեջանից և Հայաստանից " />

Քննարկում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շուրջ

Քննարկմանը մասնակցել են փորձագետներ Վրաստանից, Ադրբեջանից և Հայաստանից

JAMnews-ը հունիսի 26-ին քննարկում էր կազմակերպել «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի. նախագծի կարևորությունն ու դրա արդյունքները Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ Վրաստանից, Ադրբեջանից և Հայաստանից, այն կայացավ Թբիլիսիում Հենրիխ Բյոլի հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակում:

Մետաքսի և երկաթի ճանապարհ Կովկասի տարածքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս. ի՞նչ կսանան և ի՞նչ կկորցնեն Վրաստանն ու Ադրբեջանը, և ինչու է դուրս մնացել Հայաստանը: JAMnewsի հետազոտությունը

Ինչպես քննարկմանը ելույթ ունենալիս նշեց վրացի փորձագետ Պաատա Ցագարեիշվիլին, «Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագիծն անթերի կերպով արտացոլում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, քանի որ այդ երկաթուղային հատվածը գտնվում է եվրոպական աշխարհամասում և իրենից ներկայացնում է Ասիայի հետ երկաթուղային կապի այլընտրանքային միջանցք»:

Միաժամանակ, նրա խոսքով, տնտեսապես եկամտաբեր նախագիծը կարող է լինել միայն երկարաժամկետ հեռանկարում, քանի որ մոտակա 2-3 տարում բեռնափոխադրման ծավալը երկաթուղով կկազմի 3-5 մլն տոննայից ոչ ավել:

Ցագարեիշվիլին չբացառեց նաև, որ նախագծի գործարկման արդյունքում կարող է կրճատվել վրացական Փոթի և Բաթում նավահանգիստների ապրանքաշրջանառությունը: Այդ կորուստները նավահանգիստները կարող են փոխհատուցել՝ համատեղ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելով:

Փորձագետ Թորգուլ Մաշալլին Ադրբեջանից քննարման ընթացքում հայտարարեց, որ նախագիծն ուղղված է առաջին հերթին Թուրքիայի և Վրատանի հետ Ադրբեջանի կապերի ամրապնդմանը: Սակայն, նրա խոսքով, տնտեսական տեսանկյունից իրողությունները փոխվել են 2007թ-ից, մասնավորապես, կրճատվել է Ադրբեջանի տարածքով Կենտրոնական Ասիայից տարանցման ծավալը:

Մաշալլին նշեց նաև, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի հաջողությանը կարող է նպաստել Ադրբեջանի տարածքով Իրանից դեպի սևծովյան նավահանգիստներ տեղափոխվող բեռների տարանցման զարգացումը: Սակայն դրան տվյալ պահին խանգարում է Ադրբեջանի սակագնային քաղաքականությունը, որը շահեկան չէ Իրանին:

Փորձագետ Ջոնի Մելիքյանը Հայաստանից, ելույթ ունենալով քննարկմանը, նշեց, որ մի քանի տարի առաջ՝ հայ-թուրքական բանակցությունների ակտիվացման փուլում, գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկթուղային ճյուղի գործարկման հույս հայտնվեց, սակայն դա տեղի չունեցավ: Միաժամանակ Մելիքյանը նշեց, որ իր համար պարզ չեն Բաքու-Կարսի հեռանկարները: Եթե այդ նախագիծն իրականացվեր շինարարության մեկնարկից հետո, այն կարող էր զգալի տնտեսական դիվիդենդներ բերել մասնակից երկրներին, սակայն իրավիճակն այսօր չի փոխվել, նշեց Մելիքյանը:

Քննարկմանը մասնակցում էր նաև Ախալքալաքում JAMnews-ի թղթակից Աղունիկ Այվազյանը, որն անդրադարձավ տեղի բնակչության համար նախագծի արդյունքներին: Նրա խոսքով՝ տեղի բնակիչները մեծ հույսեր էին կապում երկաթուղու շինարարությունում աշխատանքի տեղավորվելու հետ, սակայն հույսերը չարդարացան: Տեղական ադմինիստրացիան շինարարությունում աշխատել ցանկացող մոտ 5 հազար բնակչի հայտարարություն էր հավաքել, սակայն նրանցից աշխատանք հասավ միայն մոտ 100 մարդու:

Նրա խոսքով՝ ոչ բոլոր տեղացիներն են կարողացել պետությունից փոխխհատուցում ստանալ, ում հողով անցել է նոր ճանապարհը: Շատ տեղացիներ հողի գրանցման խնդիր ունեն, իսկ գործընթացն ավարտին հասցնել և դիմել դատարան նրանց խանգարում է կամ վրացերենի չիմացությունը, կամ փողի բացակայությունը:

Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարությունը սկսվել է 2007թ-ին: Նախագիծը նախատեսում է Մարաբդա-Ախալքալաք 160կմ երկարությամբ հատվածի վերագործարկում, ինչպես նաև Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի հետ սահման) նոր հատվածի շինարարություն 27կմ երկարությամբ և 68կմ երկարությամբ՝ Թուրքիայի տարածքում:

Շինարարության ավարտը հետաձվում է տարբեր պատճառներով մի քանի անգամ: Տվյալ պահին սպասվում է, որ աշխատանքները կավարտվեն 2018թ-ին:


Կարդալ ավելին JAMnews-ում