Թորհիլդուր Սուննայի այցը «տեղին» չէր տոների պատճառով " />

Քաղբանտարկյալների հարցերով զեկուցողին հրաժարվել են ընդունել Բաքվում

Թորհիլդուր Սուննայի այցը «տեղին» չէր տոների պատճառով

Եվրախորհրդի՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Թորհիլդուր Սուննան ստիպված է եղել հետաձգել իր այցը Բաքու։ Երկրի իշխանությունները նրա այցի ամսաթվերն «անհարմար» են համարել, քանի որ հունիսի 4-5-ն Ադրբեջանում պետական տոն է։  

• Ի՞նչ է նշանակում լրագրող լինելն Ադրբեջանում

• Քաղբանտարկյալների հիշողություններն ադրբեջանական բանտերի մասին

«Հիասթափված եմ այն կապակցությամբ, որ կրկին ստիպված եմ հետաձգել այցս Ադրբեջան», – գրել է Թորհիլդուր Սուննան իր Թվիթերում։

Խոսքը մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ավարտի առթիվ իսլամական տոնի մասին է։ Ադրբեջանում այն պաշտոնական մակարդակով է նշվում։ Ճիշտ է, տոնի օրերի մասին հայտնի էր վաղուց, իսկ Սուննայի այցը մերժվել է վերջին պահին։

Սուննան պատրատսվում էր պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել քաղբանտարկյալների խնդիրը։

Twitter-ում արված մեկ այլ գրառման համաձայն՝ նա մտադիր է Ադրբեջան գալ սեպտեմբերին։

Թորհիլդուր Սուննան և ադրբեջանցի քաղբանտարկյալները

Թորհիլդուր Սուննան իսլանդացի իրավաբան է, իրավապաշտպան և լրագրող։ Ներկայացնում է Իսլանդիայի Ծովահենների կուսակցությունը, որն ինտելեկտուալ սեփականության և հեղինակային իրավունքների ոլորտում օրենսդրության բարեփոխման կողմնակից է։

2018թ-ի հունիսին Թորհիլդուր Սուննան Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հաշվետվության նախապատրաստման զեկուցող է նշանակվել, որը ներկայացվելու է ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեին։

2019թ-ի մարտին համաներման արդյունքում ազատ է արձակվել ադրբեջանցի 50 քաղբանտարկյալ։ Սակայն ապրիլին՝ Ստրասբուրգում կայացած լուսամների ժամանակ, Թորհիլդուր Սուննան հայտարարել է, որ դա չի լուծել խնդիրը, բանտում է դեռ մոտ 70 մարդ, որոնք դատապարտվել են քաղաքական շարժառիթներով։

• ԵԽԽՎ-ում քննարկվում են Ադրբեջանում մարդու իրավունքները 

• Քաղբանտարլյաների ներումն Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում

Ներումից հետո անցած երկուսուկես ամսվա ընթացքում Ադրբեջանում կալանավորվել է ևս մի քանի ընդդիմադիր գործիչ և ակտիվիստ, իսկ քաղբանտարկյալներից ոմանք բողոքել են կտտանքներից։


Կարդալ ավելին JAMnews-ում